«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» (ԱՄՊԿ) հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցության պաշտոնական հրավերը։ Պաշտոնական հրավերի հիման վրա համույթները շուրջ երեք ամիս ինտենսիվորեն պատրաստվել էին փառատոնին՝ մշակելով հատուկ ծրագիր։ Սակայն հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտնել են մասնակցության չեղարկման մասին։ ԱՄՊԿ նախագահ Ապրես Մարգարյանի և WOFA-ի նախագահ Զորան Ստրեզովսկու նամակագրության ընթացքում վերջինս տեղեկացրել է, որ դեսպանատնից ստացված գրության մեջ մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր»։ Հոկտեմբերի 23-ին Ստրեզովսկին լրացուցիչ պարզաբանել է, որ մի քանի դեսպանատներ միջամտել են՝ համույթներին մեղադրելով «անջատողական գործունեություն» իրականացնելու մեջ և առաջարկելով չհրավիրել նրանց։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն կտրականապես մերժում է արվեստագետներին վերագրվող այս մեղադրանքները։ Կազմակերպությունը հիշեցնում է, որ 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանումից հետո իրենց առաքելությունն է դարձել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության կենդանի կրող հանդիսացող համույթների պահպանումը։ Հատկանշական է, որ 2025 թվականին արցախցի արվեստագետները հաջողությամբ մասնակցել էին Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավատարմագրված գործընկեր CIOFF-ի միջազգային փառատոնային ծրագրերին՝ արժանանալով բարձր գնահատականի։ ԱՄՊԿ-ն ընդգծում է, որ բռնի տեղահանված արվեստագետների մասնակցության սահմանափակումը քաղաքական բնույթի մեղադրանքներով լուրջ մտահոգություն է առաջացնում մշակութային իրավունքների խախտման առումով։ Կազմակերպությունն արդեն դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ աջակցության խնդրանքով։ Միևնույն ժամանակ, WOFA-ի նախագահից պահանջվել է հայտնել միջամտած դեսպանատների անուններն ու ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը։ ՀԿ-ն հայտարարում է, որ հետևողական է լինելու տեղի ունեցածի ամբողջական պարզաբանման և արցախցի արվեստագետների իրավունքների պաշտպանության հարցում։ The post WOFA-ն չեղարկել է արցախյան համույթների մասնակցությունը Վիեննայի փառատոնին՝ դեսպանատների միջամտությունից հետո. «ԱՄՊԿ» ՀԿ-ն ահազանգում է appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
WOFA-ն չեղարկել է արցախյան համույթների մասնակցությունը Վիեննայի փառատոնին՝ դեսպանատների միջամտությունից հետո. «ԱՄՊԿ» ՀԿ-ն ահազանգում է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է՝ ռասիզմի և ատելության դեմ պայքարում․ Փաշինյան
Alpha News / 22 minutes ago

Խոշոր վթար Արագածոտնի մարզում․ կա 2 զnհ, 5 վիրավոր
Alpha News / 32 minutes ago

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»
Alpha News / 1 hour ago

Համլետ Մանուկյանը Նիդերլանդներում հռչակվել է աշխարհի չեմպիոն
Alpha News / 2 hours ago
Related coverage

Մտածում էինք՝ գլխի ցնցում է. Էվա Խաչատրյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի և Հունաստանում տեղի ունեցած միջադեպերի մասին․ ArmLur.am
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Հայաստանը՝ Եվրոպայի մշակութային ժառանգության 2026 թվականի առաջատար ուղղություն
News.am / 3 hours ago

«Բնություն և մշակույթ» գագաթնաժողովը՝ COP17-ի շրջանակում
A1plus / 4 hours ago

Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովի բացմանը
Shant News / 4 hours ago