Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալները փաստում են, որ ուղեղների արտահոսքը գնալով աճում է։ Բարձրագույն կրթություն ունեցողները նախընտրում են արտագաղթել այլ երկիր։ Ուղեղների արտահոսիք ցուցանիշը հասել է 2.2%-ի։ Արտերկիր են գնում հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության (ինժեներական) ոլորտների շրջանավարտները։ Թուրքիայից արտագաղթողների զգալի մասը ( 22%) նախընտրում է ապրել և աշխատել Գերմանիայում։ Գերմանիա արտագաղթածների շրջանում ամենամեծ խումբը կազմել են համակարգչային ճարտարագիտության (ծրագրային ապահովման) շրջանավարտները։ Գերմանիային հաջորդում են ԱՄՆ-ն (16.9%), Միացյալ Թագավորությունը (10.5%) և Նիդերլանդները (8.3%)։ Ըստ մասնագիտությունների՝ ուղեղների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ոլորտում՝ 13.1%: Երկրորդ տեղում ինժեներական մենեջմենթն է՝ 13%-ով։ Պետական համալսարանների շրջանավարտների շրջանում արտագաղթի ցուցանիշը կազմել է 1.9%, մինչդեռ մասնավոր (հիմնադրամային) համալսարաններում այն հասել է 4.4%-ի։ Ստամբուլը դարձել է ուղեղների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքը՝ 4%: Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Շիիրթում՝ 0.2%: Աղբյուր՝ dw.com/tr The post Ուղեղների արտահոսք Թուրքիայից. 1-ին տեղում Գերմանիան է appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուղեղների արտահոսք Թուրքիայից. 1-ին տեղում Գերմանիան է
Ստամբուլը դարձել է ուղեղների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշն ունեցող քաղաքը՝ 4%:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Bakü’de tutulan Ermeni esirlere Fransa’nın Nice kentinin “Onursal Vatandaşı” unvanı verilebilir
Ermenihaber / 1 hour ago

Թուրքիա կմեկնեն շուրջ 100 նախագահներ և 400 նախարարներ
Ermenihaber / 2 hours ago

Թուրքիան սոցցանցում ծախսած ժամանակով համաշխարհային միջինից բարձր է
Ermenihaber / 4 hours ago

Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ermenihaber / 4 hours ago
Related coverage

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Shant News / 37 minutes ago

Լուրեր 19:00 |Հայաստանի ռազմական ավիացիան թարմացվում է․ ինչ հնարավորություններ ունի չեխական Skyfox-ը
Public Television of Armenia — 1Lurer / 43 minutes ago

Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
Factor.am / 53 minutes ago

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը
Azg / 1 hour ago