Այս հարցադրմամբ, բայց ավելի ընդգրկուն վերլուծական հոդվածով է օրերս հանդես եկել Քաթարի «Ալ Ջազիրա» արաբական հեռուստաալիքը: Հարավային Կովկասում տեղի ունեցողը, գրում է հոդվածի հեղինակը, պարզապես Ռուսաստանից Հայաստանի աստիճանական հեռացումը եւ Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ կապերը չեն: Քաղաքականության այս փոփոխությունների ետեւում, ըստ նրա, ավելի խոր տեղաշարժեր են առկա առեւտրի, էներգետիկայի, տրանսպորտային ուղիների եւ հաղորդակցության ոլորտներում, հենց այն ոլորտներում՝ որոնք որոշիչ են տարածաշրջանում երկարաժամկետ ազդեցության հարցում: Ինչպես նշվում է, այս փոփոխությունների կենտրոնում է Հայաստանը: Երեւանի քաղաքական կուրսն աստիճանաբար փոխվում է դեպի Արեւմուտք, սակայն Հայաստանի տնտեսությունը, անվտանգությունը եւ էներգետիկայի ոլորտներն առաջվա պես սերտորեն կապված են Ռուսաստանի հետ: Այդ պատճառով հայկական կողմը խուսափում է հարաբերությունների լիակատար խզումից: Բերված տվյալներով, 2025 թվականին Ռուսաստանը մնացել է Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերը. նրան բաժին է ընկել երկրի արտաքին առեւտրաշրջանառության մոտ 35.5%-ը: Համեմատության համար՝ Եվրոմիության բաժինը կազմել է 11.3%: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխադարձ առեւտրի ընդհանուր ծավալը հասել է մոտ 6.7 միլիարդ դոլարի: Երկու երկրների հատկապես սերտ փոխկախվածությունն ակնհայտ է էներգետիկ ոլորտում. 2025 թվականին Հայաստան ներմուծված 2.7 մլրդ խորանարդ մետր բնական գազից մոտ 2.23 միլիարդը կամ 82%-ը եկել է Ռուսաստանից: Այսպիսով, ռուսական երթուղին պահպանել է կարեւորագույն նշանակությունը Հայաստանի թե՛ ընդհանուր արտաքին առեւտրի, թե՛ էներգետիկ կարիքների ապահովման համար: Ի թիվս տարբեր այլ հարցերի անդրադառնալով «Թրամփի ուղու» ծրագրին, որը կոչել է «Թրամփի միջանցք», հոդվածագիրը մասնավորապես նկատում է, թե Ռուսաստանի համար դրա հետ կապված հիմնական մտահոգությունը ոչ թե ճանապարհն է, այլ այն, որ այդ ճանապարհը կարող է ստեղծել նոր տրանսպորտային եւ առեւտրային կապեր, որոնք ավելի քիչ կախված կլինեն Մոսկվայից: Դրանով Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում կարող է թուլանալ: Թեհրանը, որի սահմանից ոչ հեռու է անցնելու ճանապարհը, ուշադիր հետեւում է այս շրջանում ամեն մի փոփոխության՝ հատկապես Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունների ֆոնին: Այդ պատճառով էլ երկրի հյուսիսային սահմանների մոտ ամերիկյան ներկայության աճը հատկապես մտահոգիչ է Իրանի ղեկավարության համար: Այս նախագծի հետ կապված խնդիրները, ինչպես ասվում է, միայն տնտեսական չեն: Համաձայնագիրը գերակշռող ամերիկյան սեփականությամբ ընկերությանը 49 տարի ժամկետով տրանսպորտային ուղիներ մշակելու եւ շահագործելու իրավունք է տալիս, ինչը հարցեր է առաջացնում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի տեւական ներկայության վերաբերյալ: Համաձայնագրի երկարաժամկետ բնույթը, ներդրումների մասշտաբը եւ ԱՄՆ-ի հետ սահմանային անվտանգության եւ ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը թույլ են տալիս այս նախագիծը դիտարկել ոչ միայն որպես առեւտրային նախաձեռնություն, այլ նաեւ իբրեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա ազդելու ունակ գործոն: «Եթե Հայաստանը պահպանի սերտ տնտեսական եւ ռազմական կապեր Ռուսաստանի հետ, Մոսկվան կկարողանա պահպանել իր դիրքերը տարածաշրջանում, նույնիսկ եթե Երեւանը շարունակի մերձենալ Արեւմուտքի հետ: Սակայն եթե երկրին հաջողվի գտնել ռուսական մատակարարումներին, ներդրումներին եւ անվտանգության ոլորտում համագործակցությանն այլընտրանքներ, դա կարող է հանգեցնել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ավելի նշանակալի փոփոխությունների»,-գրում է կայքը: Եվ ավելացնում է, թե սրա հետ կապված առաջ է գալիս գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հարավային Կովկասում իսկապես ձեւավորվում է տարածաշրջանային նոր կարգ, թե՞ դա պարզապես ազդեցության վերաբաշխում է արդեն գործող ուժերի միջեւ: Հայաստանը, ինչպես նկատվում է, նշանակալի դեր է խաղում այս գործընթացում: Ռուսաստանը տարիներ շարունակ պահպանել է իր ներկայությունը երկրում: Միեւնույն ժամանակ, նոր տրանսպորտային ուղիների զարգացումը հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջեւ կապերի ամրապնդման համար, ինչը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները: Հիմնական հարցը, ըստ հոդվածի եզրակացության, ոչ թե այն է՝ ո՛ր տերությունը կլինի էմոցիոնալ առումով Հայաստանին ավելի մոտ, այլ այն, թե ո՛ւմ տնտեսական եւ քաղաքական կապերը կլինեն նրա համար ամենակարեւորը եւ ո՛վ կունենա ամենամեծ հնարավորությունը՝ ազդելու նրա զարգացման, անվտանգության ու մնացած աշխարհի հետ հարաբերությունների վրա: Գ. ՄԿՐՏՉՅԱՆ The post «Թրամփի ուղու» հարցում «որոշ բան տագնապեցնում է Ռուսաստանին եւ անհանգստացնում Իրանին» appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Թրամփի ուղու» հարցում «որոշ բան տագնապեցնում է Ռուսաստանին եւ անհանգստացնում Իրանին»
Այս հարցադրմամբ, բայց ավելի ընդգրկուն վերլուծական հոդվածով է օրերս հանդես եկել Քաթարի «Ալ Ջազիրա» արաբական հեռուստաալիքը:Հարավային Կովկասում տեղի ունեցողը, գրում…

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Azg / 7 hours ago

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
Azg / 8 hours ago
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով
Azg / 8 hours ago

Այնուամենայնիվ, չվախենալ ճշմարտությանն ուղիղ նայելուց. Արման Աբովյան
Azg / 9 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 28 minutes ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 2 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 3 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 3 hours ago