Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ, որոնք մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի տրամադրության տակ առկա ԴՆԹ պրոֆիլների հետ, և համընկնումներ չեն հայտնաբերվել: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ Գործընթացը, ըստ կառույցի, տեղի է ունեցել դեռևս 2026-ի հունվարին։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին անհետ կորած անձանց հարցերով IV միջազգային համաժողովում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղիևը հայտարարել էր, որ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին տրամադրել ԴՆԹ-ի նմուշներ՝ Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված աճյունների նույնականացման համար, որոնք ենթադրաբար պատկանում են հայ զինծառայողների։ Նրա խոսքով՝ այդ տարածքներում հայտնաբերված աճյունների փորձաքննության արդյունքում համապատասխանություն չի հայտնաբերվել հայկական կողմից անհետ կորած համարվող 50 անձանց ԴՆԹ պրոֆիլների հետ։ Նաղիևը նշել է, որ այդ ԴՆԹ պրոֆիլները Հայաստանը փոխանցել է 2026 թվականի հունվարին։ ՀՀ ԱԱԾ-ից Factor TV-ին հայտնել են նաև, որ անհետ կորած անձանց հարազատների ԴՆԹ պրոֆիլներ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել: «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող համապատասխան հանձնաժողովների միջև իրականացվում է միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված համագործակցություն»,- հայտնել են ծառայությունից։ The post Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Azg / 49 minutes ago
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով
Azg / 1 hour ago

Այնուամենայնիվ, չվախենալ ճշմարտությանն ուղիղ նայելուց. Արման Աբովյան
Azg / 3 hours ago

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը
Azg / 3 hours ago
Related coverage

ՀԱՊԿ ի անդամակացության հարցն ու ՌԴ-ի հորդորը #abcmedia #abcլուրեր
ABC Media / 7 minutes ago

Վրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել
168 Jham / 7 minutes ago

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
Aravot / 12 minutes ago

Հորդանան գետի Արևմտյան ափին խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստվում. Նեթանյահու
Sputnik Armenia / 12 minutes ago