Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Համզա Սալլաուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՄԱՆ-ից: Նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Նիգերիայի միջև հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության խորացման ուղիները, նախանշել առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները և ընդգծել առկա ներուժն առավելագույնս իրացնելու նպատակով համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ԱԺ ընտրությունների արդյունքները
Shant News / 17 minutes ago

Մարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը
Shant News / 24 minutes ago

Երուսաղեմում կտրուկ աճել է հայերի վրա հարձակումների թիվը. Իսրայելի վարչապետը մտահոգություն է հայտնել
Shant News / 31 minutes ago

Ռուբիոն՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզվառելիքի գործարքի մասին
Shant News / 38 minutes ago
Related coverage

Իմ քաղաքական առաքելությունն է խնդիրը լուծել ոչ թե տասը տարով, այլ 100-ամյակներով. վարչապետ
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago

«Ուժեղ Հայաստանի»՝ ընտրակաշառքի գործերով անազատության մեջ հայտնվածների մեծ մասն ազատության մեջ է
1in.am / 17 minutes ago

ՏԻՄ ընտրություն 2026. Եղեգնաձոր. նախընտրական բանավեճ
Public Television of Armenia — 1Lurer / 20 minutes ago

Թմրամիջոց օգտագործած վարորդներին կստուգեն տեղում և արագ
168 Jham / 25 minutes ago