«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ինչպիսի պայքար կլինի Իջևանի ընտրություններում․ զրույց համայնքապետի թեկնածու Լևոն Վարդապետյանի հետ
Shant News / 18 minutes ago

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր
Shant News / 22 minutes ago

SHANTNEWS
Shant News / 30 minutes ago

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ձեռք բերել «Ալ Նասրի» բաժնետոմսերի մինչև 20 տոկոսը
Shant News / 34 minutes ago
Related coverage

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն 2 ամսով կալանավորվել է
Aravot / 16 minutes ago

Արդյո՞ք Ադրբեջանով անցնելիս ՀՀ քաղաքացիները նույն ընթացակարգով են անցնելու․ Մամիջանյան
Pastinfo / 20 minutes ago

Կիևում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց ուկրաինական ղեկավարության լիարժեք մասնակցության. Արտակ Զաքարյան
Aravot / 30 minutes ago

TRIPP․ ինքնիշխանության մասին հավաստիացումներ` բաց հարցերի ֆոնին
ABC Media / 31 minutes ago