6000 գիտնական 2030-ին՝ առանց բավարար բյուջեի. 2027-ի բյուջեի նախագիծն անտեսում է ռազմավարական խոստումները 16:14 21 հոկտեմբեր, 2026 Աննա Սահակյան Կառավարությունը տարեսկզբին ընդունած՝ «Գիտության ոլորտի զարգացման ոլորտի ռազմավարական ծրագրով» խոստանում է մինչև 2030թ․ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտնականների թիվը հասցնել 6000-ի։ Ընդ որում՝ արդեն 2027-ին այդ ցուցանիշը պիտի լինի 4000՝ հետագա տարիներին աստիճանաբար աճելով։ Սակայն հարց է առաջանում․ ի՞նչ միջոցներից են վճարվելու ոլորտ նոր մուտք գործած գիտնականների աշխատավարձերը։ Ռազմավարական ծրագրի միջոցառումներով Կառավարությունն այս նպատակով նախատեսում էր 2026-ին հատկացնել մոտ 1․5 մլրդ դրամ, իսկ 2027-ին՝ մոտ 3 մլրդ դրամ։ Ռազմավարական հանձնառություններ և նախատեսվող ֆինանսավորումը Ռազմավարությամբ ամրագրված լրացուցիչ 1․5 մլրդ դրամն արտացոլված չէ այս տարվա բյուջեում, ավելին՝ 2026-ին հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) ֆինանսավորումը 2025-ի համեմատ նվազել էր մոտ 6%-ով։ Տարվա ընթացքում բյուջեում վերաբաշխումներ կատարվեցին․ սկզբում ոլորտին հատկացվեց լրացուցիչ մոտ 1 մլրդ դրամ, իսկ անցյալ շաբաթ՝ լրացուցիչ ևս 2․35 մլրդ դրամ ։ Մոտ 1 մլրդ դրամը հատկացվեց միջազգային պարտավորությունների կատարմանը ։ 2․35 մլրդ դրամն ուղղվեց դրամաշնորհային ծրագրերին ու գիտասարքերի ձեռբերմանը, ինչի համար 2026-ի բյուջեն չէր բավականացնում։ Այս պահի դրությամբ, փաստորեն, ՀևՄ՝ 2026-ի բյուջեն կազմում է 36 մլրդ դրամ, իսկ 2027-ի բյուջեի նախագծով նախատեսվում է 34․3 մլրդ դրամ՝ 5%-ով պակաս։ Սա նշանակում է, որ 2027թ․ բյուջեով գիտություն նոր մուտք գործող կադրերի աշխատավարձերի համար ռազմավարությամբ 2027-ին նախատեսվող մոտ 3 մլրդ դրամը ևս արտացոլված չէ բյուջեի նախագծով։ Ստորև կարող եք տեսնել, թե ըստ ռազմավարության՝ 2026-2030 թթ․ ինչպես պիտի աստիճանաբար ավելանար գիտնականների թիվը, և ամեն տարի որքան ֆինանսավորում պիտի հատկացվի այդ նպատակով։ «Ինֆոքոմն» արդեն գրել է , որ 2027-ի բյուջեի նախագիծը չի բավականացնի ո՛չ դրամաշնորհային նոր մրցույթների անցկացման, ո՛չ նոր գիտասարքերի ձեռքբերման համար։ Իսկ դրամաշնորհային նոր մրցույթները, որոնցով ձևավորվում են գիտական թիմեր, ոլորտ երիտասարդ կադրեր ներգրավելու ամենաարդյունավետ միջոցն է եղել վերջին տարիներին։ Սակայն միայն դրամաշնորհային ծրագրերը բավարար չեն․ որպեսզի դրանցում ներգրավված երիտասարդ գիտնականները մնան ոլորտում, նրանք պետք է ներգրավվեն բազային ֆինանսավորման ծրագրում՝ որպես լրիվ զբաղվածությամբ գիտաշխատողներ։ Դրամաշնորհային ծրագրերը, փաստորեն, այն խողովակն են, որոնցով ոլորտ նոր կադրերի ներհոսք է ապահովվում։ Այսպիսով, եթե անգամ 2028-ին Կառավարությունը աշխատավարձերին հատկացնի այն լրացուցիչ ֆինանսական միջոցները, որոնք նախատեսված են ռազմավարությամբ, եթե 2026-ին և 2027-ին ոլորտն աստիճանաբար նոր կադրերով չհամալրվի, հարց է առաջանում՝ կլինե՞ն բավարար թվով կադրեր, որոնք լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կունենան։ Խնդիրն, այսպիսով, ունի երկու կողմ․ առաջինը՝ անհասկանալի է, թե կառավարությունն ինչպես է ապահովելու ոլորտ նոր կադրերի հոսքը, երկրորդը՝ եթե անգամ այս կադրերը լինեն, ինչ միջոցներով է նրանց վարձատրությունն ապահովվելու։ Խնդիրը ունի ևս մի շերտ․ այս տարի նախատեսվում է գիտնականների ատեստավորումը։ Ատեստավորման նոր կարգն ընդունվել է 2023-ի վերջին , և դրանով հաստատվել են մի շարք որակական ու քանակական չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում գիտնականների տարակարգերը կբարձրանան՝ հանգեցնելով նաև աշխատավարձերի բարձրացման։ Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ որոշ գիտնականներ չեն համապատասխանի ատեստավորման չափանիշներին, և նրանց տարակարգերը կիջնեն։ Սակայն ի՞նչ կլինի, եթե ավելի մեծ թիվ կազմեն այն գիտնականները, որոնց տարակարգը կբարձրանա․ ի՞նչ միջոցներով Կառավարությունը պիտի ապահովի աշխատավարձերի բարձրացումը, երբ բյուջեի նախագծով համապատասխան միջոցներ հատկացված չեն։ Դրամաշնորհային չամփոփված ծրագրերն ու երիտասարդ գիտնականների անորոշությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանն «Ինֆոքոմին» պատմում է, որ իրենց գիտնականների 40%-ը երիտասարդ են, և նրանց մեծ մասի տարակարգն ատեստավորման արդյունքում բարձրանալու է՝ հաշվի առնելով, որ համապատասխանում են ատեստավորման չափանիշներին։ «2027-ին նրանց բոլորի աշխատավարձները պետք է բարձրանան, և 2028-30թթ․ նրանք այդ բարձր աշխատավարձերը պետք է ստանան (ատեստավորումն իրականացվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ,- խմբ․) Այս պահին մեր կրտսեր գիտաշխատողներից առնվազն 5-6 հոգի դառնալու է ոչ թե գիտաշխատող, այլ միանգամից ավագ գիտաշխատող, կրտսեր գիտաշխատողների մնացած մոտ 70 %-ը դառնալու է գիտաշխատող, ավագ լաբարանտներից շատերը դառնալու են կրտսեր գիտաշխատող»։ Արսեն Առաքելյան Գիտական տարակարգերի և ատեստավորման կարգի մասին մանրամասն կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում ՄԿԻ տնօրենը չի բացառում, որ կլինեն նաև դեպքեր, որ տարակարգեր կիջնեն, սակայն իրենց դեպքում դա շատ ավելի փոքր թիվ է կազմելու։ Արսեն Առաքելյանը նշում է՝ կարելի է հույս կապել, իհարկե, որ որոշ ինստիտուտներում պատկերը հակառակը կլինի, սակայն հիշեցնում է Կառավարության ռազմավարական խոստումները։ «Եթե կառավարությունը հանձնառություն է վերցրել մինչև 2030թ․ ամբողջ ներգրավվածությամբ ակտիվ գիտնականների թիվը հասցնել 6000-ի, նշանակում է՝ նրանք բոլորը պիտի առնվազն բազային ծրագրերում ներգրավված լինեն, ինչը ենթադրում է աշխատավարձ։ Այսինքն՝ եթե դու անգամ դրամաշնորհային որևէ ծրագրում լրիվ զբաղվածությամբ ներգրավված ես, բայց բազային ծրագրում չկաս, չես կարող լինել այդ 6000-ի մեջ»։ Արսեն Առաքելյան Երիտասարդ կադրերի ներգրավման մասով Արսեն Առաքելյանը ևս մի խնդիր է առանձնացնում՝ դրամաշնորհային հետազոտական մրցույթների անորոշ ապագան ։ Բացի բազային աշխատավարձերից՝ հետազոտական դրամաշնորհները գիտնականների եկամտի մի զգալի մասն են կազմում, և դրանց շարունակականությունը կարևոր է կայուն ֆինանսական եկամուտներ ունենալու առումով։ ՄԿԻ-ում այս տարի ավարտվել է 5-ամյա ժամկետ ունեցող Առաջատար հետազոտությունների 4 ծրագիր։ Այդ թիմերը կազմված էին 7-9 հոգուց։ Դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո նշված 4 թիմերը դիմել են Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրին, 3 թիմ անցել է հարցազրույցի փուլը, սակայն մրցույթների արդյունքները մինչ այս պահն ամփոփված չեն ֆինանսավորման բացակայության պատճառով։ Անցյալ շաբաթ ոլորտին լրացուցիչ 2․35 մլրդ դրամի հատկացումն, իհարկե, հնարավորություն կտա այս և ևս երկու մրցույթներ 2026-ին ֆինանսավորելու, սակայն ծրագրերը կարող են սկսվել առնվազն նոյեմբերին, մինչդեռ Առաջատար հետազոտությունների ծրագիրն ավարտվել է սեպտեմբերին։ Արսեն Առաքելյանը շեշտում է՝ այդ ծրագրերի հետազոտողներից մոտ 15-ը ոլորտ նոր եկած երիտասարդ կադրեր են, որոնք այս պահին փաստացի այլ ծրագրերում ներգրավվելու հնարավորությունից զրկված են։ ՄԿԻ տնօրենը, սակայն, ամեն կերպ փորձում է նրանց պահել ոլորտում։ Արսեն Առաքելյանը նշում է, որ սա ոչ միայն ֆինանսական, այլ հեղինակության խնդիր է․ մի կողմից՝ ուսանողներին խրախուսում են գալ ոլորտ, մյուս կողմից՝ պարզվում է, որ նրանց ոլորտում պահելու համար բավարար միջոցներ չկան, մինչդեռ դրամաշնորհային ծրագրերում երիտասարդ կադրերի ներգրավման հաջորդ փուլը նրանց՝ բազային գիտաշխատողներ դառնալն է։ Հայաստանի գիտության հեղինակությունը Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնում Հայաստանի գիտությունը ֆինանսավորման նման անորոշության պայմաններում։ Ըստ ՄԿԻ տնօրենի՝ Հայաստանի գիտության հեղինակությունը կարող է տուժել միջազգային հարթակներում։ Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը, որին ՄԿ-ից դիմել են մի քանի թիմեր, մեկը՝ հենց Արսեն Առաքելյանի ղեկավարությամբ, ենթադրում է ունենալ արտասահմանցի համաղեկավար։ Այս նպատակով հայ գիտնականները բանակցում են արտասահմանյան առաջատար գիտնականների հետ, որպեսզի վերջիններս ներգրավվեն հետազոտական թեմաներում ու համագործակցեն հայաստանյան թիմերի հետ։ Այն փաստը, որ այս դրամաշնորհային ծրագիրը հայտարարվել ու մինչ այս պահը չի ամփոփվել, անորոշ վիճակում է թողնում նաև արտասահմանյան գիտնականներին։ ՄԿԻ-ն, օրինակ, չինացի գործընկերներից մեկի համաղեկավարությամբ թիմ հիմնադրելու հայտ է ներկայացրել։ «Ես չինացի կոլեգայիս ասում եմ՝ դիմիր ծրագրին, մեզ համար դա շատ հետաքրքիր է, Հայաստանին դա պետք է, նա համաձայնում է․․․ Իսկ հիմա պատկերացրեք, որ այսօր այսպիսի խնդիր կա, վաղը ինչ֊որ մի այլ խնդիր լինի, և 2030-ին, երբ Ակադեմիական քաղաքը մրցույթ հայտարարի՝ արտասահմանյան գիտնականներին Հայաստան հրավիրելու համար, գիտնականները կարծիք են, չէ՞, հարցնելու իրենց գործընկերներից, որոնք մասնակցել են Հեռավար լաբորատորիաների հիմնադրման մրցույթին։ Եվ ի՞նչ են լսելու»․․․ Արսեն Առաքելյան Ինչպե՞ս են լուծվելու գերատեսչությունների առաջադրած հետազոտական խնդիրները ՄԿԻ-ին նաև դիմել է գերատեսչությունների կարիքների հիման վրա իրականացվող Նպատակային ծրագրերի մրցույթին ու հաղթողներից մեկն է։ Հաղթող հայտերի ընդհանուր բյուջեն 600 մլն դրամ է, սակայն 2027-ի բյուջեի նախագծով միջոցներ նախատեսված չեն։ «Ամենածիծաղալին այն է, որ Նպատակային ծրագրերի պայմանների մեջ գրված էր, որ բյուջեն անսահմանափակ է»։ Արսեն Առաքելյան Այս ծրագրով ՄԿԻ-ն նախատեսում էր Առողջապահության նախարարության կարիքների հիման վրա և հայաստանյան կլինիկաների հետ համագործակցությամբ Հայաստան բերել քաղցկեղի ժամանակակից բջջային թերապիաներից մեկի՝ քիմերային հակածնային ընկալիչով T-բջիջներով (CAR-T) թերապիայի համար անհրաժեշտ բջիջների արտադրության տեխնոլոգիան և Հայաստանում առկա ենթակառուցվածքների հիման վրա ցուցադրել դրա գործնական իրագործելիությունը։ Բջջային թերապիայի այս մեթոդի մասին մանրամասն կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում ՄԿԻ-ն երկու տարի առաջ համագործակցություն էր սկսել չինական տեխնոլոգիական ընկերություններից մեկի հետազոտողների հետ։ Ինստիտուտը նախատեսում էր յուրացնել CAR-T բջիջների արտադրության տեխնոլոգիան և լաբորատոր պայմաններում ստանալ ու փորձարկել այդ բջիջները, որոնք արդեն իսկ թերապևտիկ նպատակով օգտագործվում են քաղցկեղային բջիջները թիրախավորելու և ոչնչացնելու համար։ «Մեր վերջնական նպատակն է Հայաստանում ստեղծել CAR-T բջիջների արտադրության համար անհրաժեշտ ենթակառուցվածք և ձևավորել մասնագիտական կարողություններ, որպեսզի հետագայում հնարավոր լինի տեղում արտադրել այդ բջիջները և, համապատասխան կլինիկական փորձարկումներից ու անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո դրանք տրամադրել հիվանդանոցներին՝ քաղցկեղով հիվանդների բուժման համար»։ Արսեն Առաքելյան Հնարավո՞ր է հասնել ռազմավարական թիրախներին Կառավարությունն, ինչպես արդեն նշեցինք, այս տարվա բյուջեով ոլորտին լրացուցիչ 3.3 մլրդ դրամ է հատկացրել։ Կարևոր է, սակայն, շեշտել, որ 2025-ի ավարտին խոստանում էր միջոցների առկայության դեպքում ավելին հատկացնել։ Մանրամասները կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում Արսեն Առաքելյանի խոսքով, սակայն, այս լրացուցիչ ֆինանսավորումը ոչինչ չի փոխելու։ Նրա կարծիքով՝ անորոշ է նաև՝ արդյո՞ք Ազգային ժողովում բյուջեի քննարկման փուլում 2027-ին նախատեսվող միջոցները կավելանան։ «Ես չեմ տեսնում, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մեզ համար պայքարել է։ Մյուս կողմից էլ հասկանում ես, որ դու հիմա այստեղ ես ու չգիտես՝ եթե այդ դիրքում լինեիր, ինչ ուրիշ սահմանափակումներ կլինեին»։ Արսեն Առաքելյան ՄԿԻ տնօրենին նաև մտահոգում է այն հարցը, որ գիտական համայնքը Կառավարությունից հետադարձ կապ չի ստանում։ «Պիտի լինեն փաստարկված քննարկումներ գիտական համայնքի հետ, որ մենք էլ իմանանք` գուցե իսկապե՞ս ինչ֊որ խնդիր կա, գուցե այս պահին բոլորս պետք է մեզ հավաքենք և ասենք` լավ, մինչև 2018թ․ կամ 2021թ. նեղության մեջ ենք եղել, մի տարի էլ կդիմանանք, հետո լավ կլինի։ ․․․․ Վերջիվերջո, մարդիկ ուզում են ունենալ որոշակիություն, այդ մարդիկ ինչ֊որ բաներ են կապում այս երկրի զարգացման հետ»։ Արսեն Առաքելյան 2027-ի բյուջեն չփոխելու դեպքում Արսեն Առաքելյանը ոչ թե կառավարության ռազմավարական նպատակների իրականացում է կանխատեսում, այլ հակառակը։ Վերջին տարիներին Կառավարության՝ գիտության երիտասարդացման քաղաքականությունը նպատակ ուներ ի վերջո հանգեցնելու միջին տարիքի գիտնականների թվի աճին, որոնք կարևոր դեր ունեն գիտական թիմերը ղեկավարելու և երիտասարդ գիտնականներին առաջնորդելու հարցում։ Հայաստանում տարիներ շարունակ եղել է հակառակ պատկերը․ գիտնականների մեծ մասը կազմել են տարեց ու երիտասարդ գիտնականները (մանրամասները կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում )։ Արսեն Առաքելյանը մտահոգություն է հայտնում, որ ոլորտ երիտասարդ կադրեր չներգրավելը մի քանի տարուց կրկին կհանգեցնի միջին տարիքի գիտնականների թվի նվազմանը՝ ոլորտում կրկին թողնելով տարեց գիտնականներին ու երիտասարդներին։ ՄԿԻ տնօրենը նաև նշում է՝ գիտնականները չպետք է շնորհակալություն հայտնեն ոլորտի ֆինանսավորման համար (հարցազրույցն անցկացվել Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից առաջ)։ «Պետությունը պիտի որոշի` գիտությունը պե՞տք է, թե՞ պետք չէ։ Եթե պետք է, ապա պարտավոր է ապահովել թեկուզ այն սահմանները, որոնք նշել է [ռազմավարության մեջ]։ Մենք չենք ստիպել խոսք տալ մեզ ՀՆԱ-ի 0․75%-ի չափով ֆինանսավորում․ ինչ֊որ մարդիկ կառավարությունում նստել են, մտածել են ու հասկացել են, որ Հայաստանի համար պետք է այդ թիվը։ Ես ատրճանակով ոչ մեկի գլխի մոտ չեմ կանգնել, ասել՝ ռազմավարության մեջ 0․75% գրեք։ Եթե գրել եք, բարի՛ եղեք, պահպանե՛ք ու մի՛ ակնկալեք, որ մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ ինչ֊որ սարք ենք ստացել։ Մենք այդ սարքը մեր տանը չենք դրել, մենք այդ սարքերն օգտագործում ենք ի բարօրություն երկրի։ Եվ նույնը վերաբերում է աշխատավարձերին»։ Արսեն Առաքելյան ՄԿԻ տնօրենը հավելում է՝ շատերի մոտ գուցե տպավորություն ստեղծվի, թե գիտնականների մտահոգությունները կապված են միայն իրենց ծրագրերի ֆինանսավորման հետ, մինչդեռ խնդիրն ավելի լայն է։ «Մենք խնդիր կունենանք 27-29 թթ․, որովհետև 2027-ին կառավարությունը խոստանում է լրիվ զբաղվածությամբ գիտնականների թիվը հասցնել 4000-ի։ Եթե բյուջեն չի ավելանում, ինչի՞ հաշվին դա պիտի իրականանա։ Ո՞ր տրամաբանությամբ կարող եք մեքենայի մեջ բենզին չլցնել ու ակնկալել, որ մեքենան առանց բենզինի սարը բարձրանա։ Մեքենան առանց բենզինի կարող է գնալ միայն մի ուղղությամբ՝ ներքև՝ ձորի մեջ»։ Արսեն Առաքելյան Մի քանի օր առաջ «Ինֆոքոմի» հետ զրույցում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն էլ հնարավոր չէր համարել ֆինանսավորման նման ծավալներով Կառավարության սահմանած ռազմավարական թիրախներին հասնելու հեռանկարը։ Երեկ Արթուր Մովսիսյանը հոկտեմբերի 16-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից ։ Նրանից առաջ պաշտոնից հեռացել էր նաև Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ։ Չնայած հնչող մտահոգություններին և ոլորտը համակարգող կառույցի պաշտոնյաների հեռանալուն՝ վարչապետն ու ԿԳՍՄ նախարարն այն համոզմունքն ունեն , որ սահմանված ռազմավարական թիրախներին հասնելու են։ Երեկ էլ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի շարք գիտնականների ՝ լսելով նրանց մտահոգությունները։ Հանդիպման ընթացքում Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար։ The post 6000 գիտնական 2030-ին՝ առանց բավարար բյուջեի. 2027-ի բյուջեի նախագիծն անտեսում է ռազմավարական խոստումները appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
6000 գիտնական 2030-ին՝ առանց բավարար բյուջեի. 2027-ի բյուջեի նախագիծն անտեսում է ռազմավարական խոստումները
Կառավարությունը տարեսկզբին ընդունած՝ «Գիտության ոլորտի զարգացման ոլորտի ռազմավարական ծրագրով» խոստանում է մինչև 2030թ․ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտնականների թիվը հասցնել 6000-ի։ Ընդ որում՝ արդեն 2027-ին այդ ցուցանիշը պիտի լինի 4000՝ հետագա տարիներին աստիճանաբար աճելով։ Սակայն հարց է առաջանում․ ի՞նչ միջոցներից են վճարվելու ոլորտ նոր մուտք գործած գիտնականների աշխատավարձերը։ Ռազմավարական ծրագրի միջոցառումներով Կառավարությունն այս նպատակով նախատեսում էր […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի | armenpress.am
Infocom / 1 hour ago

Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև
Infocom / 1 hour ago

Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել | factor.am
Infocom / 2 hours ago

Ֆրանսիայում անկարգություններից հետո 2700 մարդ է ձերբակալվել | shantnews.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
Factor.am / 41 minutes ago

8 ձայն ընդդեմ Ռուսաստանի. ինչպես է Մոսկվան արգելափակում հայկական ապրանքների մուտքը շուկա
1in.am / 48 minutes ago

Հայաստանում աշխատատեղերի թիվը մեկ ամսում աճել է 15 000-ով
Aravot / 1 hour ago

Ապոկալիպտիկ վիճակ կամ ո՞վ է տնտեսությունից ամենալավը հասկանում. լուրջ վտանգներ՝ կես կատակ ռեժիմով
5TV Armenia / 1 hour ago