Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Եկեղեցուց 47 մլն 551 հազար 349 դրամ բռնագանձելու որոշումը։ Հարցի վերաբերյալ Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել ՝ անդրադառնալով անշարժ գույքի հարկային պարտավորությունների հաշվարկման և օրենքով նախատեսված արտոնությունների կիրառման վերաբերյալ իր դիրքորոշմանը։ Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Համայնքապետարանի պարզաբանման համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ Վաղարշապատ համայնքի վարչական սահմաններում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը պատկանող 69 անշարժ գույքերի մասով հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 118 մլն 397 հազար 492 դրամ։ Այդ գումարը ներառում է հարկային ապառքներն ու դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը։ Համայնքապետարանը նշում է, որ հարկային արտոնությունները կիրառելի են միայն օրենքով և կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ներառված գույքերի նկատմամբ։ Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է 11 անշարժ գույք, որոնց մասով, համայնքապետարանի գնահատմամբ, կարող են կիրառվել հարկային արտոնություններ։ Դրանց թվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող գույքերը, Սուրբ Աստվածածին, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Դողս, Մրգաստան, Գեղակերտ և Արշալույս բնակավայրերի եկեղեցիները։ Նշված գույքերի մասով արտոնությունների կիրառման ենթակա հարկային պարտավորությունների գումարը կազմում է 70 մլն 583 հազար 383 դրամ։ Համայնքապետարանի հաշվարկով՝ արտոնությունների ցանկերում չներառված գույքերի մասով հարկային պարտավորությունը կազմում է 47 մլն 551 հազար 349 դրամ։ Այսպիսով՝ 118 397 492 ՀՀ դրամ ընդհանուր պարտավորությունից 70 583 383 ՀՀ դրամը վերաբերում է արտոնությունների կիրառման ենթակա դիտարկված գույքերին, իսկ 47 551 349 ՀՀ դրամը՝ համապատասխան արտոնությունների ցանկերում չներառված գույքերին։ Համայնքապետարանի փոխանցմամբ՝ դեռևս 2022 թվականից Եկեղեցուն առաջարկվել է ներկայացնել հարկային արտոնությունների կիրառման համար անհրաժեշտ գույքացանկը՝ համապատասխան ընթացակարգերը ճշգրտելու նպատակով։ Համայնքապետարանը պնդում է, որ անհրաժեշտ գործողությունները ժամանակին չեն իրականացվել։ Համայնքապետարանի դիրքորոշումն այն է, որ հարկային արտոնությունները պետք է կիրառվեն օրենքով սահմանված հիմքերով և համապատասխան գույքացանկերին համապատասխան, իսկ դրանցից դուրս մնացած գույքերի մասով պարտավորությունները պետք է հաշվարկվեն գործող օրենսդրության պահանջներով։ Հիշեցնենք, որ Վաղարշապատի համայնքապետարանը 2026 թվականի մայիսի 6-ին վարչական վարույթ էր հարուցել Եկեղեցու անշարժ գույքի հարկային պարտավորությունները գանձելու նպատակով։ Եկեղեցին վիճարկել էր հաշվարկների ճշտությունը՝ պնդելով, որ ցուցակում ներառված են կրկնվող, ոչ պատշաճ նույնականացված, ինչպես նաև իր գնահատմամբ՝ հարկից ազատված կամ պետության կողմից իրենից վերցված գույքեր։ Վարչական վարույթը երկու անգամ կասեցվել է, իսկ օգոստոսի 6-ին վերսկսվել։ Օգոստոսի 7-ին համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը որոշում է կայացրել Եկեղեցուց հօգուտ համայնքային բյուջեի 47 մլն 551 հազար 349 դրամ գանձելու վերաբերյալ։ Դատական հայցը Վարչական դատարան է ներկայացվել հոկտեմբերի 9-ին և հոկտեմբերի 12-ին մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 1 hour ago

Արմավիրի մարզպետը դատի տվեց Իոաննիսյանին՝ վստահ լինելով, որ իրավացի է․ նա չի էլ տեսել այդ ՀՅԴ-ականին
Factor.am / 1 hour ago

ՌԴ-ն գազը չի անջատի, բայց թանկացումը հավանական է. ՀՀ-ն կնվազեցնի ֆինանսական վնասը. Ներսես Կոպալյան
Factor.am / 2 hours ago

Ո՞նց է ՀԸ-ն ՌԴ-ի հետ նոր ատոմակայան կառուցելու, եթե էներգետիկան մեր դեմ որպես զենք է կիրառում
Factor.am / 2 hours ago
Related coverage

Ամեն հայի ներդրումը կարևոր է․ Անիին ու նրա երեխաներին սեփական տանիք է պետք
Noyan Tapan TV / 3 hours ago

Կրասնոդարի Գալիցկու զբոսայգին՝ ժամանակակից քաղաքային միջավայրի գլխավոր խորհրդանիշ
Alpha News / 4 hours ago

Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
Aravot / 4 hours ago

8 ձայն ընդդեմ Ռուսաստանի. ինչպես է Մոսկվան արգելափակում հայկական ապրանքների մուտքը շուկա
1in.am / 5 hours ago