Հայաստանյան օպերատորներն ակտիվորեն օգտագործում են բիլինգի (մատուցված ծառայությունների հաշվառման և հաշիվների դուրսգրման) ռուսական համակարգերը: Այս համակարգերի նոր տարբերակները թույլ են տալիս ԱԲ-ի միջոցով կանխատեսել ցանցի խափանումները, ինչպես նաև հավելվածում կողմնակի ծառայություններ առաջարկել (ապահովագրություն, վարկեր և այլն):Ռուսական ծրագրային ապահովման նոր տարբերակները կարող են Հայաստանի բջջային օպերատորներին օգնել անխափան անցում կատարել 5G կապի ստանդարտին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Nexign» ընկերության միջազգային հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրեն Միխայիլ Ավչուխովը։5G-ի հայտնվելուն զուգահեռ ընկերությունը թարմացրել է իր բիլինգային համակարգը՝ «ցանցի հատվածավորման» նոր տեխնոլոգիայի հետ աշխատելու համար, որի դեպքում առաջնահերթ բաժանորդները ստանում են կապի ավելի լայն ուղիներ:Ի՞նչ է անում ծրագրային ապահովումը բիլինգի համարԵրբ մենք հավաքում ենք հեռախոսահամարը, բիլինգի ծրագիրը միլիվայրկյանների ընթացքում պետք է ճանաչի, թե որ սակագնային պլանից ենք օգտվում, որտեղից ենք զանգահարում (երկրի ներսո՞ւմ, թե՞ ռոումինգում) և ուր է ուղղվում զանգը: Այս տվյալները փոխանցվում են կապի կոմուտատորին և բիլինգային համակարգին, որտեղ արձանագրվում է, թե որքան արժե խոսակցության րոպեն և արդյոք հաշվեկշռին բավարար միջոցներ կան:Նախորդ տարիներին դեպքեր են եղել, երբ այդ ստուգումն ուշացել է, և հեռախոսազրույցն ընթացել է պարտքով: Այսուհետ նման դեպքերը բացառված են:Շատերը հիշում են նաև այն իրավիճակները, երբ ամանորյա գիշերը հնարավոր չէր լինում կապ հաստատել հարազատների հետ: Դա տեղի էր ունենում ցանցի գերբեռնվածության պատճառով. սարքավորումները ֆիզիկապես չէին հասցնում մշակել հարցումների հեղեղը: Տվյալների փոխանակման այս ամբողջ բարդագույն գործընթացն այժմ տեղի է ունենում միլիվայրկյանների ընթացքում՝ համարը հավաքելու և զանգի ազդանշանը լսելու միջև ընկած պահին:Ինչպե՞ս են փոխվել բիլինգի տեխնոլոգիաները ժամանակի ընթացքում2G-ի դարաշրջանում բիլինգային համակարգերը զգալիորեն ավելի քիչ աշխատանք էին կատարում, քան հիմա, քանի որ թրաֆիքնավելի քիչ էր, ընդ որում՝ գերակշռում էին հետվճարային սակագները, որոնց դեպքում յուրաքանչյուր զանգի սակագնավորման համար կարիք չկար հաշվի առնել բաժանորդի հաշվեկշիռը: Այնուհետև եկան 3G-ն և 4G-ն, իսկ դրանց հետ մեկտեղ՝ սմարթֆոններն ու շարժական ինտերնետը: Սպառողների թիվը բազմաթիվ անգամներով ավելացավ, իսկ թրաֆիքն աճեց էքսպոնենցիալ կերպով: Բիլինգը ստիպված էր սովորել մասշտաբավորվել և կառավարել ոչ միայն րոպեներն ու SMS-ները, այլև գիգաբայթերը՝ կապի ավելի բարդ ցանցերում:Բիլինգը 5G դարաշրջանումՇատերը կարծում են, որ 5G-ն պարզապես «ավելի արագ ինտերնետ» է, բայց դա այնքան էլ այդպես չէ, պարզաբանում է Nexign ընկերության միջազգային հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրենը:Նախկինում սկզբունքը հետևյալն էր՝ «բոլորին տալ հնարավոր առավելագույնը»: Սակայն պատկերացրեք մարզադաշտ կամ խոշոր համերգ. երբ այնտեղ հավաքվում են հազարավոր մարդիկ, ցանցը չի դիմանում ծանրաբեռնվածությանը: Բաժանորդները սկսում են դժգոհել կապի որակից, թեև հարցը պարզապես ֆիզիկայի օրենքներն են՝ բազային կայանը սահմանափակ թողունակություն ունի:5G SA-ն կարող է վիրտուալ կերպով ցանցը «կտրատել» մի քանի անկախ ուղիների: Օրինակ՝ կարելի է պաշտպանված կապի միջանցք առանձնացնել կենսական կարևորություն ունեցող ծառայությունների՝ ճանապարհային երթևեկության կառավարման համակարգերի կամ շտապօգնության համար: Նույնիսկ եթե շուրջը մեկ միլիոն մարդ լինի, որոնք 4K տեսանյութ են նկարահանում, այդ առանձնացված ուղին կմնա աազատ և երաշխավորված տեղ կհասցնի ազդանշանը: Եվ հակառակը, IoT սարքերը («իրերի ինտերնետ», այսինքն՝ «խելացի» տվիչներով) կարելի է ուղղորդել դեպի ցածր առաջնահերթություն ունեցող ուղի, որպեսզի հիմնական ցանցը չծանրաբեռնվի նրանց հաղորդագրություններով, և որակյալ կապ երաշխավորվի սովորական բաժանորդների համար:«Մեր բիլինգը կարողանում է սակագնավորել նման բարդ, բազմամակարդակ ծառայությունները»,-նշում է Ավչուխովը:Տելեկոմ-օպերատորները որպես «առցանց խանութներ»Հեռահաղորդակցության շուկայի համար բարդ լուծումների և որակի ու գնի առումով աճող մրցակցության ժամանակաշրջան է սկսվում: Նոր հաճախորդ ներգրավելը դժվար է, քանի որ շուկան հագեցած է, ուստի օպերատորները զարգացման նոր ուղիներ են փնտրում:Արդիական ուղղություններից մեկը սեփական հավելվածում երրորդ կողմի ընկերությունների ծառայություններ առաջարկելն է API-ների (application programming interfaces) միջոցով, որոնց օգնությամբ, պարզ ասած, բանկի, ապահովագրական ընկերության կամ սթրիմինգային հարթակի «վճարային կոճակները» կարելի է ներդնել տելեկոմ-օպերատորի հավելվածում, կամ հակառակը՝ տելեկոմ-օպերատորինը՝ բանկի հավելվածում: Ընկերության նոր բիլինգային լուծումները թույլ են տալիս դա անել, պարզաբանեց Ավչուխովը:Բացի այդ, օպերատորները ձգտում են առաջարկել ճկուն սակագնային պլաններ-կոնստրուկտորներ, որոնք բաժանորդին թույլ են տալիս ինքնուրույն ընտրել անհրաժեշտ քանակությամբ րոպեներ, SMS-ներ, ինտերնետի գիգաբայթեր և այլ ծառայություններ՝ կախված կարիքներից։Բացի այդ, բիլինգի իր նոր արտադրանքներում ընկերությունը ներդրել է ԱԲ-մոդուլներ, որոնք իրականացնում են ցանցի, այսպես կոչված, կանխատեսողական մշտադիտարկում՝ նախապես ազդանշան տալով խափանումների ռիսկերի մասին:«Ավանդական մոնիթորինգը ռեակտիվ է աշխատում․ վթար եղավ, համակարգը «կարմրեց», ինժեները վազեց նորոգելու: Մեր ԱԲ-մոնիթորինգը պրոակտիվ է գործում. այն վերլուծում է անոմալիաները և կանխատեսում է խափանումը նախքան դրա տեղի ունենալը: Սա էապես նվազեցնում է համակարգի ծախսերը և բարձրացնում է հուսալիությունը վերջնական բաժանորդի համար»,-եզրափակեց Ավչուխովը:Իր նոր արտադրանքներն ընկերությունը հայկական շուկայում ներկայացնում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսական ծրագրային ապահովումը կարող է հեշտացնել հայկական օպերատորների անցումը 5G-ին
Ռուսական ծրագրային ապահովման նոր տարբերակները կարող են Հայաստանի բջջային օպերատորներին օգնել անխափան անցում կատարել 5G կապի ստանդարտին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Nexign» ընկերության միջազգային հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրեն Միխայիլ Ավչուխովը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը. Լավրով
Sputnik Armenia / 42 minutes ago

Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանն է բացվել Մոսկվայում
Sputnik Armenia / 51 minutes ago

Памятник Никите Симоняну открыли возле стадиона московского "Спартака"
Sputnik Armenia / 55 minutes ago

Страны Персидского залива призвали признать хуситов террористической организацией
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Իտալիայում անկարգությունների հետևանքով հասցված վնասի միջին չափը գնահատվում է մոտ 1,3 միլիոն եվրո
24TV / 24News / 23 minutes ago

Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում
Aysor.am / 23 minutes ago

Նոր համարանիշներ՝ առանց աճուրդի
Armenian Business News (ABNews) / 30 minutes ago

Հայաստանում ոչ ոք տասը տարուց ավելի իշխանության չի մնում. Աննա Գրիգորյան
5TV Armenia / 30 minutes ago