Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակի» և Կազանի «Ռուբինի» միջև հանդիպումից առաջ տեղի է ունեցել «կարմրասպիտակների» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի հուշարձանի բացման արարողությունը, հայտնում է «Матч ТВ»-ն։Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Նա 1956 թվականին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերի հաղթող էր, ԽՍՀՄ քառակի չեմպիոն և ԽՍՀՄ գավաթի կրկնակի դափնեկիր։ Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ 160 գոլով։Որպես մարզիչ՝ նա երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, չորս անգամ նվաճել երկրի գավաթը և գլխավորել ԽՍՀՄ հավաքականը։Ավելի քան 30 տարի Սիմոնյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել խորհրդային և ռուսական ֆուտբոլում՝ սկզբում աշխատելով ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայում, այնուհետև՝ Ռուսաստանի ֆուտբոլային միությունում։Սիմոնյանի գլխավորությամբ Երևանի «Արարատը» հասել է խորհրդային ֆուտբոլի պատմության բարձրագույն նվաճմանը՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և նվաճելով ԽՍՀՄ գավաթը։