Պակիստանի և Աֆղանստանի սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ աֆղանական ուժերը կրակ են բացել պակիստանյան դիրքերի ուղղությամբ։ Պակիստանյան անվտանգության աղբյուրների պնդմամբ՝ գնդակոծությունն ուղղված էր այն բանին, որ ապահովվի զինյալների ներթափանցումը Պակիստանի տարածք, հաղորդել է Geo News-ը։ Պարբերականի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Պակիստանի Հայբեր-Փահթտունհվա նահանգի Վերին Կուրամ օկրուգի սահմանամերձ Թաիդա և Ղոզգարհի շրջաններում։ Պակիստանի բանակը պատասխանել է հարվածներով աֆղան թալիբների Թոփսեր սահմանային կետի և նրանց Շիպոլա հիմնական ճամբարի ուղղությամբ։ Ինչպես պնդում են Geo News-ի աղբյուրները, բախումների ընթացքում սպանվել են մի քանի աֆղանստանցի զինծառայողներ, Շիպոլայի հիմնական ճամբարը ոչնչացվել է։ Պակիստանյան ուժերի պատասխան գործողություններից հետո աֆղանստանյան շարժման զինծառայողները, ըստ այս տվյալների, լքել են սահմանային կետերից մեկը։ Կորուստների և բախման հանգամանքների վերաբերյալ հաղորդման անկախ հաստատում առայժմ չկա։ Հրապարակման մեջ աֆղանստանյան կողմի պաշտոնական դիրքորոշումը չի ներկայացվում։ Միջադեպը տեղի է ունեցել Իսլամաբադի և Քաբուլի միջև պահպանվող լարվածության ֆոնին։ Պակիստանը բազմիցս մեղադրել է աֆղանստանյան իշխանություններին այն բանում, որ նրանք չեն խոչընդոտում զինված խմբավորումների գործունեությանը, որոնք հարձակումներ են գործում Պակիստանի տարածքում։ Աֆղանստանի և Պակիստանի իշխանությունները շարունակում են տարաձայնություններ ունենալ ընդհանուր սահմանի անվտանգության հարցերի շուրջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներ
Մանրամասներ

More from ArmLur / Zhoghovurd

Իրանը սպառնում է կաթվածահար անել Պարսից ծոցի թվային ենթակառուցվածքը
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող մոռացության մատնվել․ Հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Փաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago

Վայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 17.10.2026
Shant News / 59 minutes ago

Լինել ամեն ինչ բոլորի համար
Aravot / 1 hour ago

Ֆրանսիայում տեղի է ունեցել մի բան, որը չի արժանացել ուշադրության. Հակոբ Բադալյան
168 Jham / 2 hours ago

KFC-ն 40 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ ռեստորաններում Pepsi-ն կփոխարինի Coca-Cola-ով
168 Jham / 4 hours ago