ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձիք շարունակում են խոշտանգվել։ Երևանում «Վերադարձ հայ գերիներին» միջազգային համաժողովում նման հայտարարություն արեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով` խոշտանգումների մասին վկայում են նաև հայրենադարձված գերիների ցուցմունքներն ու նրանց բժշկական հետազոտությունների արդյունքները։«Մենք պետք է նայենք, թե միջազգային գործընկերներն ադրբեջանական բանտերի և այնտեղ տեղի ունեցող խոշտանգումների վերաբերյալ ինչ գնահատականներ ունեն։ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին զեկույցներում առկա է մի սպեցիֆիկ բնութագրում, որը շատ դժվար է գտնել մարդու իրավունքները խախտող այլ պետությունների պարագայում․ խոշտանգումն այստեղ ոչ թե պարզապես սիստեմիկ բնույթ ունի կամ վարչական պրակտիկա է, այլ կրում է էնդեմիկ բնույթ։ Այսինքն՝ դա սովորական գործելակերպի անբաժան մաս է։ Եթե գործ ունենք մի քանի հայտանիշներով խոցելի անձանց հետ՝ էթնիկ, կրոնական պատկանելություն և քաղաքական հակամարտություն, ապա հասկանալի է, որ չենք կարող խուսափել էնդեմիկ խոշտանգումներից»,- շարունակեց Սահակյանը։Սահակյանը նշեց, որ 2025 թվականին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջան և եղել այն բոլոր հաստատություններում, որտեղ տարբեր ժամանակահատվածներում պահվել են հայ պատանդներն ու ռազմագերիները։ Նրա խոսքով` այս զեկույցները գաղտնի են և կարող են հրապարակվել միայն տվյալ պետության համաձայնությամբ։Սահակյանը կրկին շեշտեց, որ Ադրբեջանը սահմանափակում է Բաքվում պահվող հայ գերիների ֆիզիկական վիճակի մասին տեղեկությունների հասանելիությունը և հրաժարվում նրանց լուսանկարները տրամադրելուց։ Նա շեշտեց, որ հայ գերիների հետ վերջին անմիջական շփումը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 24–25-ին։Նա պարզաբանեց, որ Ադրբեջանը տրամադրել է հայ գերիների վերաբերյալ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների հաշվառման տվյալներ, ձերբակալման պահին արված լուսանկարներ, բժշկական որոշ հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե որ հաստատություններում և որքան ժամանակ են պահվել նրանք, ովքեր են եղել նրանց խցակիցները։ Միաժամանակ, ըստ Սահակյանի, տրամադրվել են նաև այն խցերի լուսանկարները, որտեղ, ադրբեջանական կողմի ներկայացմամբ, պահվում են հայ գերիները։ Սակայն այդ լուսանկարներում բացակայում են հենց պահվող անձինք։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումները շարունակական են. Սիրանուշ Սահակյան
Սահակյանի խոսքով` Ադրբեջանը հրաժարվում է տրամադրել անգամ հայ գերիների լուսանկարները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Академик Оганесян. Ереванское притяжение
Sputnik Armenia / 16 hours ago

ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը. Լավրով
Sputnik Armenia / 16 hours ago

Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանն է բացվել Մոսկվայում
Sputnik Armenia / 16 hours ago

Памятник Никите Симоняну открыли возле стадиона московского "Спартака"
Sputnik Armenia / 17 hours ago
Related coverage

#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է COP17-Ի ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
24TV / 24News / 15 hours ago

Երևանում քննարկեցին Ամուլսարի հանքի շահագործումը #shorts #ամուլսար #cop #բնություն
Hetq / 16 hours ago

Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Factor.am / 18 hours ago

Ահավոր տեսարաններ՝ Փարիզում. բողոքի հուժկու ցույցեր են եղել կյանքի թանկացման դեմ
5TV Armenia / 19 hours ago