ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի հետ սահմանը դեռ փակ է, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացը, ըստ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի, բավականին հասունացել է արդեն։ Այս մասին Արարատ Միրզոյանն ասել է այսօր Վարշավայի անվտանգության ֆորումում։ Նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ մենք արդեն ունենք խաղաղություն։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե հարևանների հետ հարաբերությունների կարգավորման այս գործընթացն արդյոք կապ ունի՞ ԵՄ-ի հետ ունեցած հարաբերությունների և քաղաքականության հետ, Միրզոյանը այդ հարցերը փոխկապակցված չի համարել։Նա շեշտել է, որ Հայաստանը նպատակադրված է բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ անկախ ամեն ինչից, ու սա որևէ կերպ կապված չէ երկրի եվրոպական ձգտումների հետ: Մյուս կողմից, ըստ Միրզոյանի, եթե Հայաստանի ձգտումն է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա, հավանաբար, հարևանների հետ խնդիրներ, հակամարտություններ ունենալը կվնասի գործընթացին:Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ Միրզոյան
Ըստ Միրզոյանի՝ եթե Հայաստանի ձգտումն է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա, հավանաբար, հարևանների հետ խնդիրներ, հակամարտություններ ունենալը կվնասի գործընթացին:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

«Աէրոֆլոտը» երկարաձգել է Կրասնոդարից դեպի Գյումրի թռիչքները
Sputnik Armenia / 27 minutes ago

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան
Sputnik Armenia / 38 minutes ago

Генсек ООН Гутерреш 15-16 октября посетит Ереван
Sputnik Armenia / 43 minutes ago

"Аэрофлот" продлил рейсы Краснодар — Гюмри
Sputnik Armenia / 50 minutes ago
Related coverage

Ձեռքերը ներքևում էր ծափ տալիս, որ մարդ չտեսնի․ թույլ ու խեղճ ղեկավարի կեցվածք էր․ Մետաքսե Հակոբյան
168 Jham / 8 minutes ago

Մասշտաբային միջոցառման իրական պատկերի հետևում հսկայական աշխատանքն է. COP17-ի ծախսերը
Public Television of Armenia — 1Lurer / 9 minutes ago

Որ ձեռքերդ ներքևում ես ծափ տալիս, գիտես՝ չե՞ն տեսնելու․ թույլ ու խղճուկ կեցվածք. Մետաքսե Հակոբյան
168 Jham / 9 minutes ago

Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Factor.am / 14 minutes ago