ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան ՝ մասնակցելու Cop17 կենսաբազմազանության համաժողովին։Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:Նա նշել է, որ Գուտերեշը հոկտեմբերի 16-ին կմասնակցի Cop17 կենսաբազմազանությանը նվիրված համաժողովին. այդ օրը տեղի կունենա առաջնորդների գագաթնաժողովը:COP17 համաժողովի հիմնական մասը նախատեսված է հոկտեմբերի 19-ից 30-ը: