Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16։58-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 20մ) հարակից ձորակը։ Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են,- նշվում է հաղորդագրությունում։