Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղյակ չի եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնեցված էներգետիկ հրադադարի մասին։ Այս մասին հայտնում է Axios-ը։ «Թրամփի՝ հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր։ Եթե նա այդ հարցով համաձայնության է եկել Պուտինի հետ, խնդրում եմ՝ տեղեկացրեք մեզ, թե երբ է հրադադարն ուժի մեջ մտնելու։ Մենք պատրաստ ենք և կհամաձայնենք», — ասել է Զելենսկին։ —00—ՍՊ The post Զելենսկին հայտարարել է, որ տեղյակ չի եղել Թրամփի համաձայնեցրած էներգետիկ հրադադարի մասին appeared first on 24News .