«Այս պահից սկսած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն»,- սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի կնքման մասին արդեն հայտարարել էր սեպտեմբերի 14-ին։ Սակայն ավելի ուշ Financial Times թերթը գրել էր, որ, ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահը շտապել էր։ Կրեմլի դիրքորոշմանը ծանոթ՝ FT-ի աղբյուրները հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում ձմռան նախաշեմին էներգետիկ համաձայնագիր կնքել, քանի որ կարծում է, որ ցուրտ եղանակին էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները կարող են ստիպել Կիևին զիջումների գնալ։ Նախօրեին Թրամփը լրագրողների հետ զրույցում Ուկրաինային առաջարկել էր «նոր նախագահ ընտրել», որը կկարողանա «գործարք կնքել»։ «Գիտե՞ք՝ ինչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ նրանց՝ ուկրաինացիներին, նոր առաջնորդ գտնել, որն ունակ կլինի գործարքներ կնքել։ Չէ՞ որ նա՝ Վոլոդիմիր Զելենսկին, կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց չգիտես ինչու երբեք դա չի անում»,- ասել էր Թրամփը։ Նա նաև քննադատել էր Զելենսկուն՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնելու համար։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը Զելենսկուն ասել էր, որ նա կարող է «Ռուսաստանի հետ անել այն, ինչ ուզում է», սակայն չպետք է հարվածի նավթավերամշակման գործարաններին, քանի որ դա «համաշխարհային խնդիր է»։ Հաջորդ օրը Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը կդադարեցնի Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները միայն այն դեպքում, եթե Մոսկվան դադարեցնի հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
«Այս պահից սկսած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն»,- սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի կնքման մասին արդեն հայտարարել էր սեպտեմբերի 14-ին։ Սակայն ավելի ուշ Financial Times թերթը գրել էր, որ, ըստ ամենայնի, ԱՄՆ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան
Factor.am / 25 minutes ago
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 25 minutes ago

«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
Factor.am / 30 minutes ago

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
Factor.am / 42 minutes ago
Related coverage

ABD’de Ermenistan’ın bağımsızlığının 35. yıl dönümü törenle kutlandı
Ermenihaber / 13 minutes ago

Ավինյանի հայտարարությունից հետո կրպակատերերը դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե
Alpha News / 13 minutes ago

Պայմանագրային զինծառայողը երբ տանը ինֆարկտից մահանում է, արձանագրվում է ԶՈՒ-ում տեղի ունեցած միջադեպ
24TV / 24News / 14 minutes ago

Շաքիի միջադեպը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հետ կապ չունի, ադրբեջանցի զինվորը մոլորվել էր
24TV / 24News / 17 minutes ago