Եվրամիության արտաքին գործերի նախարարները երկուշաբթի հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում շուրջ 1,600 նոր անձանց ու ընկերությունների ներառելու որոշումը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր հաստատեցին պատժամիջոցների ցանկում ընդգրկվող գրեթե 1600 նոր անուն և կազմակերպություն, որոնք թիրախավորում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը։ Սա պատժամիջոցների մեր ցանկի ամենախոշոր ընդլայնումն է՝ Ռուսաստանի կողմից պատերազմը սկսելուց ի վեր։ Եվրոպան կրկին միասնական դիրքորոշում է դրսևորում։ Ցանկում ներառվածների ավելի քան կեսը կապված է բալիստիկ հրթիռների արտադրական շղթայի հետ։ Մենք զգալիորեն բարդացնում, դանդաղեցնում և թանկացնում ենք Ռուսաստանի համար այնպիսի զենքերի արտադրությունը, որոնք նա օգտագործում է ուկրաինացիներին սպանելու նպատակով»,- գրել է Կալլասը X-ի իր միկրոբլոգում։ Այսպիսով, ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների՝ հոկտեմբերի 7-ին ձեռք բերած պայմանավորվածությունը։ Պաշտոնապես խոսքը պատժամիջոցների հերթական փաթեթի մասին չէ, քանի որ որոշումը չի նախատեսում Ռուսաստանի տնտեսության դեմ նոր ոլորտային սահմանափակումների սահմանում։ Նախատեսվում է, որ սահմանափակումների տակ, ընդհանուր առմամբ, կհայտնվի 1646 անձ և կազմակերպություն։ Ներկայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար պատժամիջոցների ռեժիմում ընդգրկված է շուրջ 3000 անձ և կազմակերպություն։ Այսպիսով, ԵՄ-ի մեկ որոշման արդյունքում նրանց թիվը կավելանա ավելի քան կեսով։ ԵՄ դիվանագիտական շրջանակներից DW-ի աղբյուրների տվյալներով՝ պատժամիջոցների նոր ցուցակում ռուսաստանցի օլիգարխների նոր հայտնի անուններ չեն սպասվում։ Հիմնական ցանկում ընդգրկված է 1569 ֆիզիկական և իրավաբանական անձ, որոնք հիմնականում կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ․ 743 ֆիզիկական անձ և 826 կազմակերպություն։ Reuters-ի տվյալներով՝ նոր ցուցակում ընդգրկվածների կեսից ավելին ներգրավված է բալիստիկ հրթիռների, այդ թվում՝ «Իսկանդեր-Մ» համալիրների արտադրության մեջ։ Խոսքը, մասնավորապես, հրթիռների, հրթիռային շարժիչների և պինդ վառելիք մշակողների ու արտադրողների, մասնագիտացված նյութեր և անօդաչու թռչող սարքեր արտադրողների, ինչպես նաև սուզանավերի սպասարկմամբ զբաղվող ձեռնարկությունների մասին է։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները երկուշաբթի հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում շուրջ 1,600 նոր անձանց ու ընկերությունների ներառելու որոշումը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր հաստատեցին պատժամիջոցների ցանկում ընդգրկվող գրեթե 1600 նոր անուն և կազմակերպություն, որոնք թիրախավորում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Քանդում են Շինարարների փողոցի ապօրինի շինությունները. ՈՒՂԻՂ
Factor.am / 22 minutes ago

Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Factor.am / 10 hours ago

Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Factor.am / 11 hours ago

ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
Factor.am / 11 hours ago
Related coverage

Դատարանի որոշումը չլիներ, երեկոյան մեր խանութը քանդելու էին, բայց դատարանից թուղթն արդեն ստացել էինք
24TV / 24News / 20 minutes ago

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
1in.am / 21 minutes ago

Etihad Airways-ը և Qatar Airways-ը դադարեցրել են թռիչքները դեպի Սաուդյան Արաբիա
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 9 մարզերում
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago