Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը մասնակցել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում կազմակերպված՝ «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հայտարարած իրազեկման նախաձեռնության շրջանակում՝ Ոչ բռնության միջազգային օրվա կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են կենտրոնի շահառուներ և ոլորտային մասնագետներ։ Հանդիպման ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ՄԻՊ ներկայացուցիչ Անի Հովեյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գավառի բաժնի ավագ համայնքային ոստիկան Ռուբեն Մուրադյանը և «Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական մանկավարժ Լիլիթ Շահբազյանը։ Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել ընտանեկան և կենցաղային բռնության տեսակներին, բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության իրավական երաշխիքներին, ինչպես նաև իրավասու մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի և Ոստիկանության լիազորություններին։ Ներկայացվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու իրավունքների պաշտպանության հասանելի մեխանիզմները։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև դրական ծնողավարման կարևորությանը, երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում՝ բուլինգի և կիբերբուլինգի կանխարգելմանն ու նման դեպքերին արդյունավետ արձագանքման անհրաժեշտությանը։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ստանալու համապատասխան պարզաբանումներ։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումը և բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը՝ որպես մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայման։ —00—ՍՊ The post ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը Գավառում appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը Գավառում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատասխանել հութիների հրթիռային հարձակումներին․ Le Monde
24TV / 24News / 41 minutes ago

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշվել է Սուրբ Թարգմանչաց տոնը
24TV / 24News / 59 minutes ago

Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք
24TV / 24News / 1 hour ago

«Ռոսատոմի» ղեկավարը Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է որակել
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Անտառի պահապանը #shorts #Դիլիջան #անտառ #Հայաստան
Hetq / 1 hour ago

Ազատազրկված ադրբեջանցու իրավունքները պետք է պահպանվեն, ինչպես Բաքվում հայերինը
Public Radio of Armenia / 3 hours ago

Վարդանյանը թե պատերազմի դաշտում է ցույց տվել իր նվիրվածությունը, թե քաղաքական պայքարի ժամանակ
Yerkir / 7 hours ago

ՄԻՊ-ը կարևորում է աղջիկ երեխաների հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը
168 Jham / 7 hours ago