Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ Վրաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրն է Թբիլիսիում և Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանում։ Սամցխե-Ջավախեթին միջին աշխատավարձի մեծությամբ զբաղեցնում է 7-րդ տեղը։ Հիշեցնենք, որ Վրաստանում վարձու աշխատողների միջին անվանական աշխատավարձը կազմում է 2165 լարի, մինչդեռ մեդիանային աշխատավարձը, որն իրականում արտացոլում է զբաղված բնակչության մեծամասնության եկամուտները, կազմում է ընդամենը 1531 լարի։ Սաքստատի տվյալներով՝ չնայած 2025 թվականին մեդիանային աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 14,9 տոկոսով, մեդիանային և միջին աշխատավարձերի միջև տարբերությունը շարունակում է մեծ մնալ՝ կազմելով 29,3 տոկոս։ Ավելի կոնկրետ՝ տարածաշրջաններում միջին ամսական աշխատավարձերը հետևյալն են․ Թբիլիսի՝ 2565 լարի, Մցխեթա-Մթիանեթի՝ 1975 լարի, Քվեմո Քարթլի՝ 1800 լարի, Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ 1789 լարի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 1439 լարի, Կախեթի՝ 1384 լարի, Սամցխե-Ջավախեթի՝ 1344 լարի, Իմերեթի՝ 1340 լարի, Շիդա Քարթլի՝ 1318 լարի, Գուրիա՝ 1276 լարի, Ռաճա-Լեչխումի և Քվემო Սվանեթի՝ 1138 լարի։ Տվյալները մշակել և հրապարակել է bpn.ge կայքը։