Հայաստանից գյուղատնտեսական մթերքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն լուրջ խնդիրներ են առաջացրել հայ արտադրողների համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել «Ռոսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստան ներմուծվող ընդհանուր ծավալում հայկական արտադրանքի մասնաբաժինը, կախված ապրանքատեսակից, կազմել է 1–7 տոկոս։ Այդ պատճառով սահմանված սահմանափակումները նկատելի ազդեցություն չեն ունեցել ռուսաստանյան շուկայում գների և ապրանքատեսականու վրա։ Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի հունիսից սահմանափակել է Հայաստանից որոշակի գյուղատնտեսական և ձկնային ապրանքատեսակների, իսկ հուլիսի վերջից՝ նաև կաթնամթերքի մատակարարումները։ Ռուսական կողմը որոշումը պատճառաբանել է արտադրանքի որակի վերահսկողության հետ կապված խնդիրներով։ The post Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները ռուսական շուկայի վրա էական ազդեցություն չեն ունեցել․ Ռոսպրոդսոյուզ appeared first on Alphanews .