Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի՝ Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Տուժածների հստակ թիվը ճշտվում է։ Այս մասին հայտնել է թագավորության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Գերատեսչության հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ կեսօրից հետո։ Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև վնասների գնահատման և օբյեկտների անվտանգության ստուգման ավարտը։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հայտնել էր օդանավակայանի տարածքում հզոր պայթյունի ձայնի մասին։ AFP-ի տվյալներով՝ օդանավակայանում տարհանվել են ուղևորներն ու աշխատակիցները։