«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ- ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը հոկտեմբերի 5-11-ը: Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական աշխատանքները և մշակաբույսերի բերքահավաքը։ Լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի, կաղամբի, տանձի և խնձորի, նախալեռներում՝ պտղատուների, ինչպես նաև աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։ Հովտային շրջաններում կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի, հնդավորների խաղողի, ձմերուկի բերքահավաքը։ Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով նախացանքի, ցանքի, հատիկի աճի և զարգացման պայմանները: Հողի խոնավության պաշարները հողի 20–40 սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 13-55%, նախալեռնային շրջաններում՝ 13-53%, իսկ հովտային շրջաններում՝ 12–43%։