azatutyun.am ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է: Շաբաթ օրը Սպիտակ տանը ելույթ ունենալիս Թրամփն ասել է. «Ես առաջարկում եմ նրանց նոր առաջնորդ ընտրել, ով կարող է գործարք կնքել»՝ հավելելով, որ «ինչ-ինչ պատճառներով (Զելենսկին) երբեք դա չի անում»։ Թրամփը նաև նշել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ 2022 թվականին, «այդ պատերազմը երբեք չէր սկսվի։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այդ պատերազմի սկսվելու որևէ պատճառ չկար։ Այն սկսվեց անկարողության պատճառով»։ Զելենսկին, ըստ նրա, «կորցրել է երկրի 30 տոկոսը, և ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել, իսկ զոհերի թիվը գերազանցում է 2 միլիոնը»։ «Սա մի պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր։ Եվ ես կարծում եմ, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը հաջորդում է նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավրումը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի կողմից ամերիկյան և համաշխարհային շուկա դիզվառելիքի մատակարարման վերաբերյալ: The post Թրամփը հայտարարում է՝ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է | azatutyun.am appeared first on Infocom .