ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 7-ին և 9-ին հայտնաբերվել ու առգրավվել են երկու անօդաչու թռչող սարք, վեց բջջային հեռախոս, երկու Wi-Fi սարք և մեկ լիցքավորման սարք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ «Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները նկատել են դրոն, որից հետո անմիջապես իրականացրել տարածքի զննություն։ Արդյունքում՝ տարածքից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, իսկ տեղամասի տանիքից՝ կպչուն ժապավենով իրար ամրացված երկու բջջային հեռախոս։ Թռչող սարքով արգելված իրերի փոխանցման ևս մեկ դեպք նույն հիմնարկում գրանցվել է հոկտեմբերի 9-ին՝ ժամը 06։35-ի սահմաններում։ Անօդաչու թռչող սարքը նկատել են դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման և արգելագոտում շրջայց կատարող անվտանգության ապահովման բաժինների ծառայողները։ Տեղազննության արդյունքում հայտնաբերվել է դրոնը, որին ամրացված են եղել չորս բջջային հեռախոս, երկու Wi-Fi սարք և մեկ լիցքավորման սարք։ Ըստ քրեակատարողական ծառայության՝ դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ»,- նշված է հաղորդագրություններ։ The post «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս appeared first on Infocom .