Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի։ Այս մասին NEWS.am –ի փոխանցմամբ՝ հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը: Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալով դեպքը տեղի է ունեցել դիրքերում։ «Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,– ասաց գյուղապետը։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ The post Մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ appeared first on Ազգ .