Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ «Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։ Անդրադարձանք հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացմանը, խաղաղության ամրապնդմանը և երկկողմ համագործակցության նոր հնարավորություններին»,- ասվում է գրառման մեջ։ —00—ՄԱ The post Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը appeared first on 24News .