ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 80-ամյա Սամվել Համբարձումյանի վարած «MERCEDES» մակնիշի և 30-ամյա Լուիզա Թարվերդիի վարած «NISSAN» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Լ․ Թարվերդին և «MERCEDES»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 78-ամյա Սաթիկ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ս․ Ստեփանյանի մահը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Այդինյանն ու Ակուլյանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «MERCEDES»-ի վարորդի կինն էր։ —00—ԼԱ The post Բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Դատարանի որոշումը չլիներ, երեկոյան մեր խանութը քանդելու էին, բայց դատարանից թուղթն արդեն ստացել էինք
24TV / 24News / 20 minutes ago

Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար
24TV / 24News / 30 minutes ago

«Միայնակ էլ կհաղթեմ». Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի. «Հրապարակ»
24TV / 24News / 36 minutes ago

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը
24TV / 24News / 42 minutes ago
Related coverage

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
1in.am / 22 minutes ago

Քանդում են Շինարարների փողոցի ապօրինի շինությունները. ՈՒՂԻՂ
Factor.am / 23 minutes ago

Etihad Airways-ը և Qatar Airways-ը դադարեցրել են թռիչքները դեպի Սաուդյան Արաբիա
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 9 մարզերում
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago