ԱՄԷ-ի Etihad Airways ավիաընկերությունը չեղարկում է թռիչքները դեպի Էր Ռիադ, Դամմամ և Ջիդդա, իսկ քաթարյան Qatar Airways ավիափոխադրողը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և Դամմամ։ Etihad Airways-ը հայտնել է Աբու Դաբիի և Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ, Ջիդդա և Դամմամ քաղաքների միջև թռիչքների չեղարկման մասին՝ «տարածաշրջանում անկայուն իրավիճակի» պատճառով։ Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Աբու Դաբիի և Էր Ռիադի միջև բոլոր թռիչքները չեղարկվել են մինչև երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ը։ Աբու Դաբիի, Դամմամի և Ջիդդայի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է մի քանի օրով։ Ավիաընկերությունը նախազգուշացրել է ուղևորներին, որ իրավիճակը կարող է ցանկացած պահին փոխվել։ Միևնույն ժամանակ, Կատարի ազգային ավիափոխադրող Qatar Airways-ը տեղեկացրել է, որ դեպի Սաուդյան Արաբիայի քաղաքներ և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սաուդյան Արաբիայում իրավիճակի զարգացմանը և համակարգում է իր գործողությունները համապատասխան պետական մարմինների հետ։ Ավիաընկերությունը ուղևորներին կոչ է արել ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը կայքում կամ բջջային հավելվածում՝ հավելելով, որ տուժած ուղևորների հետ անմիջապես կկապվեն։ Թռիչքների դադարեցումը կապված է հուսիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին հասցված բազմակի հարվածների հետ։ Շաբաթավերջին հարձակման է ենթարկվել Էր Ռիադի թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանը, զոհվել է 14 մարդ, ավելի քան 300-ը ստացել են վիրավորումներ։ Կիրակի՝ հոկտեմբերի 11-ին, հարված է հասցվել Դամմամի միջազգային օդանավակայանին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Etihad Airways-ը և Qatar Airways-ը դադարեցրել են թռիչքները դեպի Սաուդյան Արաբիա
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. ինչ հարցեր են քննարկվում
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

ՈւՂԻՂ. Թորոսյանը, ՆԳ փոխնախարարն ու ՔՊ խմբակցությունը նիստ են անում. ինչ կա օրակարգում
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

ՈՒՂԻՂ․ Շինարարների փողոցում իրավիճակը կրկին լարված է․ ինչ է կատարվում
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Գյումրիում Թուրքիայի քաղաքացին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago



