Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

World Affairs

EU and China agree to reduce the influx of hybrid cars into the European market

ԵՄ-ն և Չինաստանը համաձայնության են եկել եվրոպական շուկայում հիբրիդային մեքենաների ներհոսքը կրճատելու շուրջ

Details

Մանրամասներ

EU and China agree to reduce the influx of hybrid cars into the European market

The European Union and China have reached a preliminary agreement that will allow them to more than halve the supply of Chinese hybrid cars to the European market, The Guardian reports.

Եվրամիությունն ու Չինաստանը նախնական համաձայնության են եկել, որը թույլ կտա ավելի քան կրկնակի կրճատել չինական հիբրիդային ավտոմեքենաների մատակարարումը եվրոպական շուկա, հայտնում է The Guardian-ը։

The decision was made as a result of intensive negotiations that began in June, the reason for which was the growing EU trade deficit and concerns about the future of the European car industry.

Որոշումը կայացվել է հունիսին մեկնարկած ինտենսիվ բանակցությունների արդյունքում, որոնց պատճառը ԵՄ-ի աճող առևտրային դեֆիցիտն էր և եվրոպական ավտոարդյունաբերության ապագայի վերաբերյալ մտահոգությունները։

According to the statement of the European Union Trade Commissioner Maroš Šefčovič, the agreement reached will allow to reduce the export of Chinese plug-in and other hybrid cars by several million over the next four years.

Եվրոպական միության առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի հայտարարությամբ՝ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավորություն կտա առաջիկա չորս տարիներին մի քանի միլիոնով կրճատել չինական լիցքավորվող և այլ հիբրիդային մեքենաների արտահանումը։

Šefčovič emphasized that this is the first time that China has voluntarily committed to restricting exports without the escalation of relations and investigations that usually precede the application of protectionist measures under WTO rules.

Շեֆչովիչի ընդգծմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ Չինաստանը կամավոր հանձն է առնում սահմանափակել արտահանումը՝ առանց հարաբերությունների սրման ու հետաքննությունների, որոնք սովորաբար նախորդում են ԱՀԿ կանոններով պաշտպանական միջոցառումների կիրառմանը։

Šefčovič emphasized that the flood of cheap Chinese goods has created great political tension in Europe, threatening the loss of thousands of jobs in the car manufacturing, chemical and textile sectors.

Շեֆչովիչն ընդգծել է, որ չինական էժան ապրանքների հեղեղումը քաղաքական մեծ լարվածություն է ստեղծել Եվրոպայում՝ սպառնալով հազարավոր աշխատատեղերի կորստով ավտոշինական, քիմիական և տեքստիլ ոլորտներում։

EU leaders expect quick solutions from the European Commission, and Beijing is already understanding these concerns.

ԵՄ ղեկավարները Եվրահանձնաժողովից արագ լուծումներ են ակնկալում, իսկ Պեկինն արդեն ըմբռնումով է մոտենում այս մտահոգություններին։

At the same time, he noted that this is just a first step, not a final solution to trade disputes: “Preventing a trade war is much more difficult than preventing it from starting.”

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ սա ընդամենը առաջին քայլն է, այլ ոչ թե առևտրային տարաձայնությունների վերջնական լուծում․ «Առևտրային պատերազմը կանխելն անհամեմատ ավելի բարդ է, քան դրա մեկնարկը թույլ չտալը»։

Within the framework of the 16-point agreement, Brussels and Beijing will continue negotiations on car trade, restrictions on the export of rare earth metals and permanent magnets, as well as on the access of European food and beverages to the Chinese market.

16 կետից բաղկացած համաձայնագրի շրջանակում Բրյուսելն ու Պեկինը կշարունակեն ավտոմեքենաների առևտրի, հազվագյուտ հողային մետաղների ու մշտական մագնիսների արտահանման սահմանափակումների, ինչպես նաև չինական շուկա եվրոպական սննդամթերքի և ըմպելիքների մուտքի շուրջ բանակցությունները։

According to a statement from the Chinese Ministry of Commerce, the parties will follow the procedures for price commitments of hybrid car manufacturers.

Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ կողմերը հետևելու են հիբրիդային ավտոմեքենաների արտադրողների գնային պարտավորություններին առնչվող ընթացակարգերին։

This implies that minimum prices may be set for Chinese cars sold in Europe (as a tool to curb export volumes).

Սա ենթադրում է, որ Եվրոպայում վաճառվող չինական մեքենաների համար կարող են նվազագույն գներ սահմանվել (որպես արտահանման ծավալները զսպելու գործիք)։

The Chinese side has also expressed its readiness to assist in providing the EU with the necessary rare earth metals and permanent magnets export licenses.

Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել ԵՄ-ին անհրաժեշտ հազվագյուտ հողային մետաղների և մշտական մագնիսների արտահանման արտոնագրերի տրամադրմանը։

Both sides have reaffirmed their commitment to resolving their differences within WTO rules and to stabilizing bilateral trade and economic ties.

Երկու կողմերն էլ վերահաստատել են տարաձայնությունները ԱՀԿ կանոնակարգերով լուծելու և երկկողմ առևտրատնտեսական կապերը կայունացնելու մտադրությունը։

The talks come amid concerns that an influx of Chinese electric cars and hybrids could further undermine European manufacturers.

Բանակցություններն ընթանում են այն մտահոգությունների ֆոնին, որ չինական էլեկտրամոբիլների և հիբրիդների ներհոսքը կարող է էլ ավելի վատթարացնել եվրոպացի արտադրողների դիրքերը։

Hybrid cars combine an internal combustion engine and an electric battery and are seen as an important transitional stage.

Հիբրիդային մեքենաները համատեղում են ներքին այրման շարժիչն ու էլեկտրական մարտկոցը, ինչպես նաև դիտարկվում են որպես անցումային կարևոր փուլ։

Šefčovič plans to present the details of the agreement to European diplomats ahead of a summit of EU leaders on Thursday.

Շեֆչովիչը նախատեսում է պայմանավորվածության մանրամասները եվրոպացի դիվանագետներին ներկայացնել հինգշաբթի օրը սպասվող ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.