Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած՝ ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար: Երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում տղամարդու էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։ Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձանց ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին դեռևս հուլիսին»,- նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։ The post Վրաստանում ձերբակալվել է Երևանում սպանություն կատարելու համար հետախուզվող տղամարդը appeared first on Infocom .