6 տարի առաջ ուղիղ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցեց Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի անձնակազմի «Ուրալը», զոհվեց 18 զինծառայող։ Եվ այս դեպքի վերաբերյալ շուրջ 5 տարի տեւած դատական քննությունը վերջապես մոտենում է ավարտին։ Այժմ կողմերի եզրափակիչ ելույթների փուլին է։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է 2020 թ․-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ՝ ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը․ նա մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ գործի նյութերի, Վերանյանը, տեղյակ լինելով, որ օդում ԱԹՍ կա, զինվորներին հրամայել է նստել մեքենան ու շարունակել երթը։ Հրամանից կարճ ժամանակ անց թռչող սարքը հարվածել է «Ուրալին»։ Վերանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Օրերս Հակակոռուպցիոն դատարանում եզրափակիչ ճառով հանդես եկավ հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը։ Նա նախ ներկայացրեց Անդրանիկ Վերանյանին առաջադրված մեղադրանքի մանրամասները՝ նշելով, որ Իշխանաձորի խաչմերուկում անօդաչու թռչող սարքի ձայնի պայմաններում պատսպարված ինժեներասակրավորային վաշտի անձնակազմին Վերանյանը հրամայել է կրկին նստել «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան եւ շարունակել երթը դեպի Ջաբրաիլ։ Մոտ 10-15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ Դրա հետեւանքով 19 զինծառայողից 18-ը զոհվել են, իսկ մեկ զինծառայող ստացել է մարմնական վնասվածքներ։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ զինծառայողներից մեկի հայրը՝ Հարություն Օհանյանը, որը մեքենայով ուղեկցում էր զինվորներին, եւ զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը։ Այրվել եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի է դարձել նաեւ ռազմական տեխնիկան ու դրանում եղած սպառազինությունը, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է 21.157.070 դրամի գույքային վնաս։ Հանրային մեղադրողը ճառում պնդեց, որ գործի նյութերում առկա են բավարար, թույլատրելի եւ հավաստի ապացույցներ՝ մեղադրյալին վերագրվող արարքի փաստական հանգամանքները, դրա հակաիրավականությունը եւ Վերանյանի մեղավորությունը հաստատված համարելու համար։ Իր փաստարկները մեղադրողը կառուցեց տուժողների եւ վկաների ցուցմունքների համադրման, ռազմական հրահանգավորումների, ԱԹՍ-ի առկայության ու վտանգի վերաբերյալ տվյալների, ինչպես նաեւ մեղադրյալի եւ պաշտպանության կողմի ներկայացրած վարկածների քննադատական գնահատման վրա։ ԱԹՍ-ի ձայնը եւ երթը շարունակելու հրամանը Հայկ Մարգարյանը վկայաբերեց գործով տուժող, զոհված զինծառայողի հայր Հարություն Օհանյանի ցուցմունքից մի հատված, ըստ որի՝ դեպքի օրը ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» Իշխանաձորի խաչմերուկում կանգնեցվել է ԱԹՍ-ի ձայնի պատճառով։ Օհանյանն իր հարցաքննության ժամանակ նշել է, որ զինծառայողները դուրս են եկել մեքենայից եւ պատսպարվել շրջակայքում՝ ծառերի տակ ու այլ հնարավոր թաքստոցներում։ Օհանյանը հայտնել է, որ ԱԹՍ-ի ձայնը լսելի էր, իսկ սարքը՝ տեսանելի։ Նրա ցուցմունքի համաձայն՝ դեպքի վայր է ժամանել Վերանյանի «Պիկապ» մակնիշի ավտոմեքենան։ Մեղադրյալը հարցրել է, թե ինչու են կանգնել։ Վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը պատասխանել է, որ վերեւում ԱԹՍ կա։ Օհանյանի փոխանցմամբ՝ Վերանյանը հակադարձել է․ «Կապ չունի, դա մեր գործը չի, շարժվեք»։ Երբ Օհանյանն ինքը եւս առարկել է՝ նշելով, որ ԱԹՍ-ն օդում է, Վերանյանը, ըստ նրա, պատասխանել է, որ եթե չի ուզում, կարող է չգնալ նրանց հետ։ Օհանյանը պնդել է, որ զինծառայողները մեքենա են նստել ոչ թե այն պատճառով, որ վտանգն անցել էր, այլ որովհետեւ լսել են Վերանյանի հրամանը։ Նրա խոսքով՝ ԱԹՍ-ի ձայնը հրամանի պահին դեռ լսելի էր։ Տուժողը նաեւ նշել է, որ եթե Վերանյանը չժամաներ եւ չպահանջեր շարունակել երթը, իրենք կսպասեին, մինչեւ ԱԹՍ-ի ձայնն այլեւս չլսվեր եւ վտանգն անցներ։ Հանրային մեղադրողը այս ցուցմունքը կարեւորեց համարել հատկապես այն պատճառով, որ նույն հիմնական հանգամանքները հաստատվել են նաեւ այլ վկաների եւ տուժողների ցուցմունքներով։ Խորեն Մելիքյանի եւ Արմեն Հակոբյանի ցուցմունքները Հանրային մեղադրողը մեջբերեց նաեւ տուժող Խորեն Մելիքյանի՝ զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետի ցուցմունքից մի հատված, ըստ որի՝ նա հայտնել է, որ անձնակազմը զորամասից դուրս գալուց առաջ հրահանգավորվել էր ԱԹՍ նկատելու դեպքում կանգնեցնել մեքենան, դուրս գալ դրանից եւ հնարավորինս հեռու պատսպարվել։ Ըստ Մելիքյանի՝ հրահանգավորման ընթացքում նշվել էր նաեւ ԱԹՍ-ի ուղղությամբ կրակելու հնարավորությունը։ Մելիքյանը ցուցմունքում եւս նշել է, որ Իշխանաձորի խաչմերուկում ԱԹՍ-ի ձայնը լսելուց հետո զինծառայողները դուրս են եկել մեքենայից, ցրվել եւ պատսպարվել։ Նա նկատել է, որ անձնակազմը պատրաստ էր անհրաժեշտության դեպքում կրակ բացել։ Երբ Վերանյանը ժամանել է անձնակազմի պատսպարվելուց մոտ 5-10 րոպե անց, Մելիքյանը լսել է, որ Նիկողոսյանը նրան տեղեկացրել է ԱԹՍ-ի առկայության մասին եւ բացատրել, թե ինչու են զինծառայողները դուրս եկել մեքենայից։ Մելիքյանը շեշտել է, որ Օհանյանը նույնպես առարկել է Վերանյանի հրամանին՝ մատնանշելով ԱԹՍ-ի ձայնը։ Չնայած դրան՝ զինծառայողները նստել են մեքենան եւ շարունակել երթը։ Մեքենան շարժվելուց հետո ԱԹՍ-ի ձայնը կրկին ուժեղացել է, եւ սարքը հարվածել է «Ուրալին»։ Տուժողը բացատրել է նաեւ, թե ինչու էր նախաքննության ընթացքում իր ցուցմունքում որոշ հանգամանքներ այլ կերպ ներկայացրել։ Նրա խոսքով՝ սկզբում ցանկացել է օգնել Վերանյանին՝ որպես զինվորական, սակայն հաջորդ օրը խղճի եւ մարդկային պարտքի զգացումից ելնելով՝ փոխել է ցուցմունքը։ Նա ընդգծել է, որ ո՛չ Վերանյանն անձամբ, ո՛չ էլ միջնորդավորված որեւէ մեկը իրեն չի խնդրել այդպես վարվել։ «Պատվարժա՛ն դատարան, ինչպես տեսանք երկու տուժողների ցուցմունքների միջեւ որեւէ էական հակասություն չկա, կարելի է ասել, առհասարակ, հակասություն չկա: Սա վկայում է միայն մի բանի մասին. տուժողները, լինելով տարբեր սոցիալական կարգավիճակի անձինք՝ մեկը՝ զինվորական, սպա, մյուսը՝ հասարակ քաղաքացի, մինչ դեպքը իրար չճանաչելով, չունենալով որեւէ ընդհանուր շահագրգռվածություն՝ դեպքի մասին պատմելիս նշում են միեւնույն հանգամանքները, ինչը ցուցմունքի արժանահավատության տեսանկյունից խիստ կարեւոր եմ համարում» ,- եզրափակիչ ճառի ժամանակ ասաց հանրային մեղադրողը: Նա վկայակոչեց նաեւ մեկ այլ տուժողի՝ Արմեն Հակոբյանի ցուցմունքը, որը դեպքի հետեւանքով ծանր վնասվածքներ էր ստացել։ Մարգարյանը նշեց, որ Հակոբյանը եւս հաստատել է ԱԹՍ-ի ձայնի առկայությունը։ Նրա ցուցմունքի համաձայն՝ անձնակազմը դուրս է եկել մեքենայից, զինվորները ցրվել են տարբեր ուղղություններով եւ պատրաստ եղել անհրաժեշտության դեպքում կրակել։ Հակոբյանը եւս պատմել է, որ Վերանյանը պահանջել է նստել մեքենան եւ շարժվել՝ չնայած Նիկողոսյանի, իր եւ Հարություն Օհանյանի առարկություններին։ Հակոբյանը նաեւ հայտնել է, որ Վերանյանի հրամանից հետո օդային դիտորդի իր պարտականությունների կատարումը գործնականում կորցրել էր իմաստը, քանի որ հրաման էր տրվել շարունակել երթը։ Նրա գնահատմամբ՝ հրամանատարը կարող էր սպասել, դիտարկել իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ՀՕՊ-ի հետ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է անվտանգ շարունակել ճանապարհը։ Զենքի պահեստի առկայության վարկածը Պաշտպանական կողմը գործի քննության ընթացքում ներկայացրել է այն վարկածը, որ Իշխանաձորի խաչմերուկի հարակից տարածքում եղել է զենքի պահեստ, եւ Վերանյանը կարող էր զինծառայողներին շարժվելու հրաման տալ՝ այդ պահեստի առկայությամբ պայմանավորված վտանգից հեռացնելու համար։ Հանրային մեղադրողը այս վարկածը վիճարկեց՝ հղում անելով մի շարք վկաների ցուցմունքների եւ ՀՀ ՊՆ առաջին ու չորրորդ բանակային կորպուսներից ստացված պաշտոնական գրություններին, որոնց համաձայն՝ նշված վայրում զենքի պահեստ չի եղել։ Դատաքննության ընթացքում Իշխանաձորի համայնքի ղեկավար Արսեն Թելունցը հայտնել է, որ ԻՍՎ անձնակազմի «Ուրալի» խոցումից հետո ինքը գնացել է դեպքի վայր եւ վիրավորներին տեղափոխել հոսպիտալ։ Թելունցը նշել է, որ այդ ժամանակ մոտակայքում տեսել է փակ արկղեր, սակայն չգիտի՝ դրանք դատա՞րկ էին, թե՞ պարունակում էին զինամթերք։ Մյուս վկաները նույնպես տարբերակել են արկղերի առկայությունը լիարժեք պահեստի գոյությունից։ Հանրային մեղադրողը շեշտեց, որ նույնիսկ եթե տարածքում եղել են զինամթերքի որոշ արկղեր, դա ինքնին չի ապացուցում, որ խաչմերուկում գործել է զենքի պահեստ։ Նա հարց բարձրացրեց, թե ինչու պետք է հարվածի ենթարկված «Ուրալը» հաջորդ օրը կանգնեցվեր նույն հարակից տարածքում՝ նորից դառնալով ԱԹՍ-ի թիրախ, եթե այդտեղ իսկապես գործեր վտանգավոր զենքի պահեստ։ Մեղադրողի կարծիքով՝ պաշտպանության կողմը պահեստի վարկածն օգտագործել է Վերանյանի գործողությունը հիմնավորելու համար, սակայն այդ վարկածը պետք է գնահատվի մյուս ապացույցների համադրությամբ, ոչ թե միայն առանձին վկայի պնդման հիման վրա։ «Պատվարժա՛ն դատարան, ինչպե՞ս կարող է այդտեղ զենքի պահեստ լինել ու դրանից 50-100 մ հեռավորության վրա բերեն ու կանգնեցնեն պայթած Ուրալը, այն ծածկեն սեւ ցելոֆանով եւ փաստացի նորից դարձնեն թիրախ: Արդյո՞ք նման բան հնարավոր է: Արդյո՞ք հնարավոր է, որ հոսպիտալին, ամենաբանուկ խաչմերուկին, որի շարժը անդադար է եղել, որտեղ մշտապես գտնվել են բազմաթիվ մարդիկ, մոտ տեղակայված լիներ առանց որեւէ հսկողության զենքի պահեստ: Իհարկե՝ ոչ: Չեմ բացառում, որ, այո՛, այդտեղ կարող է եւ եղած լինեն ինչ-որ զինատեսակներ, բայց ո՛չ պահեստավորված, բայց ո՛չ պահեստում, որովհետեւ ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը չէր կարող այդ աստիճան անհեռատես վարվեր այն վայրում, որտեղից, կարելի է ասել, սկսվում էր դեպի առաջնագիծ շարժը եւ որտեղ մշտապես կար անձնակազմ եւ հոսպիտալ, որտեղ բուժում էին ստանում ռազմի դաշտում վիրավորում ստացած զինծառայողները» ,- մեկնաբանեց Հայկ Մարգարյանը՝ շարունակելով, որ, ի վերջո, եթե այդտեղ այն լիներ, ապա թե՛ 1-ին, թե՛ 4-րդ բանակային կորպուսները պաշտոնապես չէին հերքի այդ հանգամանքը․ «Եվ, պատվարժա՛ն դատարան, անկախ այն հանգամանքից, որ պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա հրավիրված վկա Նվեր Թադեւոսյանը ցուցմունք տվեց, որ զենքի պահեստ եղել է, կարծում եմ՝ Դատարանը պետք է ճիշտ գնահատի այդ ցուցմունքի արժանահավատությունը՝ համադրելով այն սույն գործի շրջանակներում հետազոտված մյուս ապացույցների, մասնավորապես՝ 1-ին եւ 4-րդ ԲԿ-ների հրամանատարների կողմից ստացված գրությունների հետ»,- նշեց մեղադրողը՝ պնդելով, որ պաշտպանության կողմը, խաչմերուկում պահեստի առկայությունը հիմնավորելով, փորձում է մեղադրյալին դարձնել խիստ հոգատար ու անձնակազմի համար մտածող սպա, որը, իմանալով, որ այդտեղ զենքի պահեստ կա, հենց առաջնահերթ մտածել է անձնակազմի անվտանգության մասին եւ դրա համար էլ հրամայել է նստել ավտոմեքենան ու շարժվել․ «Այս պայմաններում ստացվում է, որ 1-ին եւ 4-րդ ԲԿ հրամանատարները, ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը ոչ միայն հոգատար չեն եղել կոնկրետ այդ անձնակազմի, այլ այդ խաչմերուկով մշտապես շարժ կատարող հազարավոր զինծառայողների, քաղաքացիական անձանց, հոսպիտալում բուժում ստացող մեր զինծառայողների եւ գյուղի բնակիչների նկատմամբ ու բերել գյուղի մեջտեղում զենքի պահեստ են տեղակայել: Ո՛չ, եւս մեկ անգամ, ո՛չ, պատվարժա՛ն դատարան, Իշխանաձորի խաչմերուկում զենքի պահեստ չի՛ եղել»: Ոստիկանների ցուցմունքները․ վտանգի մասին նախազգուշացումները Դեպքի հանգամանքների վերաբերյալ կարեւոր ցուցմունքներ են տվել նաեւ Իշխանաձորի խաչմերուկում ծառայություն իրականացրած ոստիկանները՝ Արմեն Ավետիսյանը, Աղաբեկ Խաչատրյանը եւ Սենիկ Հովհաննիսյանը։ Պատերազմը սկսվելուց հետո Սենիկ Հովհաննիսյանի պարտականությունների մեջ է եղել Իշխանաձորի խաչմերուկում կարգուկանոն պահպանելը, այդ ճանապարհը բանակի ավտոմեքենաների համար բաց պահելը: Նա ծառայություն է իրականացրել Աղաբեկ Խաչատրյանի եւ Արմեն Ավետիսյանի հետ, որը եղել է վերադասը: Մինչեւ դեպքի օրը ԱԹՍ-ի ձայն այդ խաչմերուկում չի լսել: Դեպքի օրը՝ ցերեկը, Իշխանաձորի խաչմերուկում ինքը լսել ու տեսել է ԱԹՍ մինչեւ «Ուրալի» գալը: Այդ ժամանակ քաղաքացիներին հորդորել են թաքնվել, մեքենաներն են թաքցնել: Նա մեկնաբանել է, որ վտանգը զգացել են, դրա համար են արել: Երբ «Ուրալը» եղել է, կանգնեցրել է մեքենան, ավագին տեղեկացրել է, որ ԱԹՍ է պտտվում: Ըստ նրա ցուցմունքի ՝ «Ուրալի» անձնակազմը իջել է եւ բացազատվել՝ ամեն մեկը մի կողմ, թաքստոց՝ մի ծառի տակ, մի պատի կողմ, որ տեսանելի չլինի ԱԹՍ-ի համար: Իր աչքով տեսել է, որ անձնակազմը պատսպարվել է: ԱԹՍ-ի ձայնը հեռվացել, մոտեցել է, լսելի է եղել: Դրանից հետո խաչմերուկին է մոտեցել «Պիկապ» ավտոմեքենա, ինքը քիչ հեռու է եղել: Տեսել է, որ «Ուրալի» ավագն է մոտեցել «Պիկապին» ու խոսել են, բայց ինքը չի լսել: Ապա տեսել է, որ անձնակազմին նշված ավագը հրաման է տվել հավաքվեն ու շարժվեն: Ըստ նրա ցուցմունքի՝ այդ պահին եւս ԱԹՍ-ի ձայն լսվել է: ԱԹՍ-ի ձայնը լսվելու պահից մինչեւ ավագի՝ մեքենան նստելու հրաման տալը, իր հիշելով ձայնը լսվել է, տեսանելի եւս եղել է երբ ձայնը մոտեցել է: «Պիկապը» խաչմերուկում մնացել է րոպեներ: «Ուրալը» շարժվել է դեպի Ջաբրաիլի կողմ, վերելք է բարձրացել, որից հետո ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին»՝ առավելագույնը 5-10 րոպե հետո: Ցուցմունքում Սենիկ Հովհաննիսյանն ասել է, որ վստահ է եղել, որ խոցվել է «Ուրալը», որովհետեւ տեսել է, որ ԱԹՍ-ն շարժվել է դրա ուղղությամբ: Ոստիկանների վերադասի՝ Արմեն Ավետիսյանի խոսքով՝ մինչեւ հոկտեմբերի 9-ը ԱԹՍ-ի հայտնաբերման դեպքերում մեքենաները կանգնեցվել են, իսկ անձնակազմներին հրահանգվել է դուրս գալ մեքենաներից եւ պատսպարվել։ Նրա նկարագրությամբ՝ այդ եղանակը կիրառվել է նաեւ վիրավորներին տեղափոխելիս․ նախ ճշտվել է օդային իրավիճակը, եւ եթե վտանգը պահպանվել է, մարդիկ իջել ու պատսպարվել են։ Ավետիսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 9-ին ԱԹՍ-ի ձայնի մասին տեղեկություն ստանալուց հետո կապ է հաստատել ծառայակիցների հետ եւ պահանջել կանգնեցնել դեպի խաչմերուկ եկող «Ուրալը», որպեսզի զինծառայողները դուրս գան մեքենայից ու քողարկվեն։ Ավելի ուշ ժամանել է «Պիկապ» մակնիշի ավտոմեքենան՝ հրամանատարի մասնակցությամբ։ Ավետիսյանի փոխանցմամբ՝ դրանից հետո զինծառայողները նստել են մեքենան եւ շարժվել Ջաբրաիլի ուղղությամբ, իսկ խաչմերուկից մոտ 800 մետր հեռավորության վրա տեղի է ունեցել պայթյունը։ Աղաբեկ Խաչատրյանը նույնպես հաստատել է, որ ԱԹՍ-ի ձայնը լսվելուց հետո խաչմերուկում գտնվող մարդիկ պատսպարվել են, իսկ հետագայում ժամանել է «Պիկապը», որից հետո զինծառայողները կրկին նստել են մեքենան։ Խաչատրյանը նշել է, որ այդ պահին ԱԹՍ-ի ձայնը դեռ լսելի էր, իսկ մեքենայի շարժվելուց մի քանի րոպե անց տեղի է ունեցել հարվածը։ Հանրային մեղադրողը այս ցուցմունքները դիտարկեց որպես միմյանց լրացնող ապացույցներ։ Նրա կարեւորեց ոչ միայն այն, որ մի քանի վկաներ լսել կամ տեսել էին ԱԹՍ-ն, այլեւ այն, որ նույն վայրում վտանգի պայմաններում կիրառվել էր մարդկանց ցրելու եւ պատսպարելու եղանակը, իսկ զինծառայողների շարժվելուց հետո տեղի էր ունեցել հարվածը։ Զինծառայողները խուսափո՞ւմ էին մարտական խնդրից Հանրային մեղադրողի ճառի կարեւոր հատվածներից մեկը վերաբերում էր պաշտպանական կողմի այն պնդմանը, թե ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը ուշացրել է երթը կամ փորձել խուսափել մարտական խնդրի կատարումից։ Մեղադրողը հակադարձեց՝ հղում անելով զորամասի շտաբի պետ Դավիթ Հարությունյանի ցուցմունքին։ Վերջինս հայտնել է, որ երթից առաջ անձնակազմին հրահանգավորվել է ԱԹՍ-ի հարձակման դեպքում կանգնեցնել երթը, դուրս գալ մեքենայից, ցրվել եւ հնարավորության դեպքում կրակել սարքի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ԻՍՎ-ն եղել է զորամասի լավագույն ստորաբաժանումներից մեկը, եւ դրա անձնակազմի՝ մարտական գործողություններին մասնակցելուց խուսափելու մասին որեւէ տեղեկություն իրեն չի հաղորդվել։ Հարությունյանը նաեւ ներկայացրել է, որ երթի կազմակերպման ընթացքում մեքենաների միջեւ հեռավորությունը մեծացվել է մինչեւ 1-1,5 կիլոմետր՝ հակառակորդի կողմից զորամասի ամբողջ շարասյունը որպես միասնական թիրախ չհայտնաբերելու նպատակով։ Մեղադրողը այս հանգամանքից եզրակացրեց, որ շարասյունից դուրս մնալը ինքնաբերաբար չի նշանակում, թե անձնակազմը վտանգից խուսափելու կամ մարտական խնդիրը չկատարելու նպատակ է ունեցել։ Ըստ նրա՝ հակառակը, առանձին շարժվելը կարող էր նվազեցնել միաժամանակյա խոցման վտանգը։ Նույն հարցի վերաբերյալ կարեւորեց նաեւ գնդապետ Արտակ Մախսուդյանի ցուցմունքը ։ Նա հայտնել է, որ զորամասին հանձնարարվել էր հնարավորինս շուտ հասնել նշանակված վայր, սակայն կոնկրետ ժամ չէր սահմանվել։ Մախսուդյանի խոսքով՝ եթե ճանապարհին առկա էր ԱԹՍ-ի իրական վտանգ, հրամանատարը պետք է իրավիճակից ելնելով որոշեր՝ երբ շարունակել երթը։ Նա ընդգծել է, որ վտանգի վերացմանը սպասելը կարող էր պահանջել ոչ թե մի քանի րոպե, այլ ավելի երկար ժամանակ։ Մախսուդյանը նաեւ նշել է, որ ինքն անձամբ ԱԹՍ-ի վտանգի պայմաններում մեքենայից դուրս է եկել եւ պատսպարվել՝ այդ որոշումը համարելով ճիշտ։ Հանրային մեղադրողը նրա ցուցմունքը դիտարկեց որպես կարեւոր հանգամանք՝ ընդգծելով, որ փորձառու զինվորականը նույնպես նման իրավիճակում առաջնահերթություն է տվել անձնակազմի անվտանգությանը։ Մեղադրող Հայկ Մարգարյանը պնդեց, որ գործի նյութերում չկա բավարար փաստական հիմք՝ զոհված զինծառայողներին դասալիք կամ մարտական գործողություններից խուսափող ներկայացնելու համար։ Նրա կարծիքով՝ անձնակազմը գործել է նախապես ստացած հրահանգավորման համաձայն՝ կանգնեցրել է մեքենան, դուրս եկել եւ պատսպարվել։ ՀՕՊ մասնագետի գնահատականը Գործով հարցաքննված ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանի ցուցմունքը հանրային մեղադրողը համարեց կարեւոր մասնագիտական ապացույց։ Վարդանյանն իր ցուցմունքում բացատրել է, որ օդային հարձակման դեպքում հրամանատարը կարող է տարբեր որոշումներ ընդունել՝ կախված իրավիճակից։ Դրանց թվում են արագության մեծացումը, անձնակազմի դուրս գալն ու ցրվելը, ինչպես նաեւ համապատասխան միջոցներով ԱԹՍ-ի դեմ պայքարը։ Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրն է նվազագույնի հասցնել մարդկային կորուստներն ու տեխնիկայի վնասումը։ Վարդանյանը նշել է, որ ԱԹՍ-ն օդային հարձակման միջոց է, իսկ կոնկրետ իրավիճակում որոշման ճիշտ լինելը կախված է սպառնալիքի գնահատումից։ Նա նաեւ հայտնել է, որ եթե հրամանատարը տեսնում է ենթակաների կյանքին սպառնացող վտանգ, կարող է արդարացված լինել երթը դադարեցնելը։ Տեսանյութը դիտելուց հետո Վարդանյանը, ըստ մեղադրողի ներկայացրած ցուցմունքի, եզրակացրել է, որ գործը կարող էր վերաբերել հետախուզահարվածային՝ «Կամիկաձե» տեսակի ԱԹՍ-ի։ Մեղադրողը շեշտեց, որ Վարդանյանը երկարամյա փորձ ունեցող ՀՕՊ մասնագետ է, եւ նրա մասնագիտական գնահատականը պետք է դիտարկվի մյուս ապացույցների հետ միասին։ Մեղադրողը հիշատակեց նաեւ Հայաստանի ազգային հերոս Ռուբեն Սանամյանի ցուցմունքը։ Վերջինս հայտնել է, որ 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ ինքնաձիգով ԱԹՍ խոցելու փորձ է ունեցել եւ հետագայում անձնակազմին հրահանգավորել է հնարավորության դեպքում կրակել ԱԹՍ-ի ուղղությամբ։ Մեղադրողի կարծիքով՝ այս ցուցմունքը լրացուցիչ հաստատում է, որ զինծառայողներին նախապես հրահանգավորվել էր ԱԹՍ-ի հայտնաբերման դեպքում գործել՝ ելնելով առկա հնարավորություններից։ Հանրային մեղադրողը եզրակացրեց, որ Իշխանաձորի խաչմերուկում անձնակազմը կատարել է իրեն տրված հրահանգը՝ դուրս գալով մեքենայից եւ պատսպարվելով։ Հետեւաբար, նրա գնահատմամբ, Տարոն Նիկողոսյանի որոշումը համապատասխանում էր ստեղծված վտանգավոր իրավիճակին։ Մեղադրյալի ցուցմունքի վերաբերյալ մեղադրողի առարկությունները Անդրանիկ Վերանյանի ցուցմունքի վերաբերյալ հանրային մեղադրողը մի քանի հիմնական առարկություն ներկայացրեց։ Վերանյանը, մասնավորապես, պնդել է, որ հակառակորդի օդուժի հարձակման եւ օդային հարձակման միջոցի առկայության հասկացությունները նույնական չեն, եւ մարտական կանոնադրությունը հստակ կարգավորում է առաջինի դեպքում գործողությունները։ Մեղադրողը այս մեկնաբանությանն ի պատասխան հղում արեց Արմեն Վարդանյանի մասնագիտական ցուցմունքին՝ պնդելով, որ ԱԹՍ-ի առկայությունը նույնպես պահանջում էր իրավիճակի պատշաճ գնահատում եւ համապատասխան գործողություններ։ «Վերանյանը ճիշտ չի գնահատել իրավիճակը, քանի որ նրան հստակ զեկուցել են, որ օդում կա ԱԹՍ, անձնակազմը շարժվել է զորամասում ստացած հրահանգավորման համաձայն, իսկ նա արդեն այլ բան է որոշել, որն էլ հանգեցրել է անձնակազմի զոհվելուն»,- նշեց հանրային մեղադրողը: Վերանյանը հարցեր է բարձրացրել նաեւ այն մասին, թե ինչու ինժեներասակրավորային վաշտի մեքենան նախորդ օրը չի լիցքավորվել, ինչու է այն դուրս մնացել շարասյունից եւ ինչու անձնակազմը չի զեկուցել, որ ճանապարհը չգիտի։ Նա ենթադրել է, որ այդ հանգամանքները կարող էին վկայել մարտական խնդրից խուսափելու մասին։ Մեղադրողը հակադարձեց, որ երթի նախապատրաստման հետ կապված խնդիրները չեն վերացնում Իշխանաձորի խաչմերուկում ստեղծված իրավիճակի եւ տրված հրամանի գնահատման անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ նույնիսկ եթե անձնակազմը շարասյան մեջ չլիներ, դա չէր նշանակում, որ այն չէր կարող ԱԹՍ-ի հարվածի թիրախ դառնալ։ Նրա խոսքով՝ շարասյան մյուս մեքենաների անվնաս տեղ հասնելը չի ապացուցում, որ ինժեներասակրավորային վաշտը նույնպես չէր խոցվի, եթե շարժվեր դրա կազմում։ «Պատվարժա՛ն դատարան, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մեղադրյալի՝ բացառապես պաշտպանի հետ հարցուպատասխանի ձեւով ցուցմունքը այն աստիճան կարելի է ասել «ձեւական» ու պայմանավորված էր, որ անգամ հարցերից մեկին պատասխանելիս մեղադրյալը չէր հիշում այն պատասխանը, որը, ըստ ամենայնի, պայմանավորվել էին, որ պետք է հնչեցներ, տվեց հարցի հետ չկապված ինչ-որ անիմաստ պատասխան, ապա, հասկանալով, որ այդ պատասխանը չպետք է տար, դա այն պատասխանը չէր, որը պետք է տար, տառացի ասաց «էդ չէր»: Ինչո՞ւ եմ սա ես համարում կարեւոր: Այն, որ ցուցմունք տալ-չտալը մեղադրյալի իրավունքն է, դա ոչ ոք չի վիճարկում, սակայն ցուցմունք տալիս մեղադրյալը պարտավոր է տալ ճիշտ ցուցմունք, իսկ այս ցուցմունքը չի կարող ճիշտ լինել, որովհետեւ դեպքի հանգամանքների մասին ճիշտը ասելու դեպքում կարիք չկա հարց ու պատասխանը պայմանավորվել, իսկ այն, որ այս պայմանավորվածությունը տեղ է գտել մեղադրյալի ցուցմունքի պայմա
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Անդրանիկ Վերանյանի որոշումն ամենասխալն ու հանցավորն էր»․ ԻՍՎ անձնակազմի զոհվելու գործով մեղադրողի եզրափակիչ ճառը
6 տարի առաջ ուղիղ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցեց Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի անձնակազմի «Ուրալը», զոհվեց 18 զինծառայող։ Եվ այս դեպքի վերաբերյալ շուրջ 5 տարի տեւած դատական քննությունը վերջապես մոտենում է ավարտին։ Այժմ կողմերի եզրափակիչ ելույթների փուլին է։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է 2020 թ․-ին ՀՀ ՊՆ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
Infocom / 2 hours ago

Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
Infocom / 2 hours ago

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս
Infocom / 2 hours ago

Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել | factor.am
Infocom / 3 hours ago
Related coverage

Ամեն ինչ սկսվեց Պուտինի ծննդյան օրից․ զրույց Վահե Ավանեսյանի հետ՝ Թրամփի հայտարարության շուրջ
Shant News / 2 hours ago

Կժամանե՞ն արդյոք ադրբեջանցիները Երևան
Shant News / 3 hours ago

Ի՞նչ արժեն Նարեկ Կարապետյանի տան աթոռները և ինչո՞ւ էին Վահագն Ալեքսանյանին ուղարկում Կալուգա
Shant News / 3 hours ago

ՆԱՏՕ-ն ներկայացրել է Ռուսաստանի հնարավոր հարձակմանը դիմակայելու ծրագիրը
Azatutyun / 4 hours ago