5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ուզում եմ ծածկվել նախկին կյանքիս վերմակով
Ամեն ընտանիք ունի իր փոքրիկ ավանդապատումները կարևոր ու թանկ պահերի մասին։ Մեր ընտանիքի այդպիսի պատմություններից մեկն իմ ծննդյան օրվա հետ է կապված։ Ըստ այդ պատմության՝ ես պետք է ծնվեի 1991 թվականի սեպտեմբերին. ընտանիքն անհամբեր սպասում էր առաջին զավակի ու թոռան ծննդին, գուշակություններ անում, հորաքույրս նույնիսկ կանխատեսում էր, որ իր ծննդյան օրը կծնվեմ՝ սեպտեմբերի 22-ին։ Սակայն ես ծնվեցի հոկտեմբերի 8-ին։ Երեխաներիս կատակով ասում էի, որ ուզում էի համոզված լինել, որ Հայաստանն անկախացել է, նոր ծնվեի։ Տարբեր աստիճանի ուրախություն էր այդ օրն իր հետ բերում ինձ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը։ Մինչ այդ պատերազմն արդեն սկսվել էր։ Ու ես երևի երբեք չեմ մոռանա 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ արթնացա կիրակնօրյա մեր քնած բնակարանում՝ ուռած աչքերով ու ծանր գլխով (պապիկի մահվան յոթերորդ օրն էր), բացեցի ֆեյսբուքը՝ մտքերը ցրելու համար ու տեսա այն, ինչ տեսա։ Շարունակելով կիսակատակ լեգենդների ու միստիկայի թեման՝ հիմարաբար երազում էի, որ ծննդյանս օրը պատերազմը վերջապես կավարտվի։ Միտքը սևեռուն էր դարձել ու կպչուն. անհամբեր սպասում էի այդ օրվան։ Ինձ նույնիսկ չէր սթափեցնում այն, որ Էրեբունի հիվանդանոցի վեցերորդ հարկի մեր բաժանմունքի պատուհանը նայում էր բժշկական ուղղաթիռի վայրէջքի հարթակին։ Ամեն օր առավոտից լսում ու հետևում էինք ուղղաթիռին՝ մոտավոր պատկերացում կազմելով երեկոյան հեռուստաէկրաններից լսվող զոհերի ու վիրավորների թվի մասին։ Հոկտեմբերի 8-ը սովորական աշխատանքային օր պետք է լիներ. որքանով սովորական կարող են լինել բժշկի աշխատանքային օրերը համաժամանակյա ընթացող պատերազմի և կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ Ես ամեն դեպքում փորձում էի բարձր տրամադրության տպավորություն ստեղծել։ Ու դա ինձ մոտ վատ չէր ստացվում մինչև այն պահը, երբ ամուսինս զանգեց ու խեղդված ձայնով ասաց, որ Վահեն այլևս չկա։ Վիրավորումը ստացել էր զինվորներ տեղափոխելիս, եղբորը հասցրել էր գրել՝ չպիտի կոտրվենք ։ Բայց ես կոտրվեցի։ Ու պատերազմն այդպես էլ չավարտվեց: Համենայն դեպս, չավարտվեց այդ նույն տարվա նոյեմբերի 7-ին, ոչ էլ երեք տարի անց՝ սեպտեմբերին, ոչ էլ հիմա՝ վեց տարի անց։ Կյանքը, իհարկե, շարունակվեց, մե
You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Mediamax
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը կատարյալ չէ»
Mediamax / 1 hour ago
Очередной эпизод проекта «Старики путешествуют» снят в Матенадаране
Mediamax / 3 hours ago
«Старики путешествуют» նախագծի նոր դրվագը նկարահանվել է Մատենադարանում
Mediamax / 3 hours ago
Խոսքից գործի անցնելու հրամայականը՝ COP17-ին ընդառաջ
Mediamax / 5 hours ago
Related coverage

Արտահանում ԵՄ, TRIPP-ի շինարարություն և խաղաղություն. զրույց Վահան Կոստանյանի հետ
CivilNet / 10 minutes ago

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր - 24News
24TV / 24News / 28 minutes ago

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար․ վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ
Shant News / 47 minutes ago