5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը կատարյալ չէ»
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը կատարյալ չէ»: Ակնհայտ է, որ կան հումանիտար հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը։ Նկատի ունեմ անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման եւ կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը։ Ցավոք, երբեմն եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Սակայն այդ երեւույթները, նույնիսկ եթե հարցեր են բարձրացնում, այլեւս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը։ Պարզապես պետք է հասկանալ, որ ավելի քան 30 տարի տեւած հակամարտությունը հնարավոր չէ մեկ ակնթարթում անջատել անջատիչի մեկ շարժումով։ Դրա համար ժամանակ եւ հետեւողականություն կպահանջվեն։ Եղել են բազմաթիվ զոհեր, տառապանքներ, թշնամանք, վեճեր եւ համոզմունք, որ հակամարտության այսքան տարիներից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ համակեցությունն այլեւս անհնար է։ Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա Ադրբեջանի նախագահի հետ եւ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մենք հասել ենք անհնարինի, եւ մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին, պահպանել այն, որովհետեւ այդ ձեռքբերումն առաջին հերթին ծառայում է Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության ամրապնդմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի ապագա սերունդներին, որոնք պատմական հնարավորություն են ստացել ոչ միայն խաղաղ համակեցության, այլեւ համագործակցության եւ բարիդրացիության համար՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա , - ասել է Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Mediamax
Հայաստանը բացահայտում է ԵՄ ընդլայնման հակասությունները
Mediamax / 2 hours ago
«Թռիչք» սառույցի վրայով. 80-ամյա Արշալույսի երազանքի իրականացումը
Mediamax / Oct 11
«Գրաֆիկան առանց սահմանների»` «կատարյալ վայր» Երեւանում
Mediamax / Oct 10
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում Ազգային ժողովը»
Mediamax / Oct 10
Related coverage

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 2 hours ago

Ընդդիմությունը կարող էր փոխել իրավիճակը, բայց գնաց իշխանությանը սպասարկելու ճանապարհով
Noyan Tapan TV / 2 hours ago

Ալիևի ուղերձը հայերին․ հնազանդվեք, հակառակ դեպքում ավելի վատ է լինելու
Noyan Tapan TV / 2 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 3 hours ago