Showing in English.
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Europe and Central Asia: Slower economic growth amid global challenges
Եվրոպա և Կենտորնական Ասիա․ ավելի դանդաղ տնտեսական աճ համաշխարհային մարտահրավերների պայմաններում
Favorable labor market conditions, rising real wages, remittances, tourism inflows, and public investment have contributed to economic growth.
Աշխատանքային շուկայի բարենպաստ պայմանները, աճող իրական աշխատավարձերը, դրամական փոխանցումները, զբոսաշրջային ներհոսքերը և հանրային ներդրումները նպաստել են տնտեսական աճին։

Leveraging Artificial Intelligence Can Improve Productivity and Counter Demographic Pressures
Արհեստական Բանականությունից օգտվելը կարող է բարելավել արտադրողականությունն ու հակազդել ժողովրդագրական ճնշումներին
WASHINGTON, October 6, 2026 Higher energy costs, greater uncertainty and weaker economic expansion in trading partners: Economic growth in Europe and Central Asia could slow to 2.2% in 2026, down from 2.6% in 2025, according to the World Bank’s Europe and Central Asia Economic Update: The Bank in Action: Jobs, Firms and Productivity report, released today.
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2026թ․ հոկտեմբերի 6 Ավելի թանկ էներգակիրներ, ավելի մեծ անորոշություն և առևտրային գործընկերների ավելի թույլ տնտեսական ընդլայնում․ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը 2026 թվականին կարող է դանդաղել մինչև 2.2%, 2025 թվականի 2.6%-ի համեմատությամբ` ըստ այսօր հրապարակված Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտորանական Ասիայի տնտեսական թարմացման․ ԱԲ-ն ի գործ․ աշխատատեղեր, ընկերություններ և արտադրողականություն զեկույցի։
The slowdown is driven by broader factors that reflect vulnerabilities in most countries in the region. Except for Russia, which accounts for 40% of the region’s output, growth is expected to slow to 3% in 2026, down from 3.7% in 2025. Disruptions in global commodity markets have had a more limited impact than initially expected.
Դանդաղումը պայմանավորված է ավելի լայն գործոններով, որոնք արտացոլում են տարածաշրջանի երկրների մեծ մասում առկա խոցելիությունները։ Բացի Ռուսաստանից, որին վերագրվում է տարածաշրջանի արտադրանքի 40 տոկոսը՝ ակնկալվում է, որ աճը 2025 թվականի 3.7 տոկոսից 2026 թվականին կիջնի 3 տոկոս։ Ապրանքների համաշխարհային շուկաների խաթարումները ավելի սահմանափակ ազդեցություն են ունեցել, քան ի սկզբանե ակնկալվում էր։
Emerging economies in the region continue to withstand the impact of lower energy intensity, improved governance policies, and strong domestic demand, said Antonella Bassani, Vice President for Europe and Central Asia at the World Bank. To boost productivity and address the decline in the working-age population, countries can harness the power of artificial intelligence by building on basic education and leadership skills, and by preparing labor markets and social protection institutions for this fundamental shift.
Տարածաշրջանի զարգացող տնտեսությունները շարունակում են դիմակայել՝ նվազ էներգետիկ ինտենսիվության, լավարկված կառավարման քաղաքականությունների և լավ տեղական պահանջարկի շնորհիվ, - նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանին։ Արտադրողականության բարձրացման և աշխատանքային տարիքի բնակչության թվի նվազմանը հակազդելու համար երկրները կարող են օգտագործել արհեստական բանականության ներուժը՝ զարգացնելով հիմնարար կրթական և ղեկավարման հմտությունները, աշխատաշուկան և սոցիալական պաշտպանության ինստիտուտները նախապատրաստելով այս արմատական փոփոխությանը։
Favorable labor market conditions, rising real wages, remittances, tourism inflows, and public investment have supported economic growth. Temporary government support measures have partly cushioned the impact of energy price increases on people and businesses, although they have increased fiscal pressures in some countries.
Աշխատանքային շուկայի բարենպաստ պայմանները, աճող իրական աշխատավարձերը, դրամական փոխանցումները, զբոսաշրջային ներհոսքերը և հանրային ներդրումները նպաստել են տնտեսական աճին։ Կառավարությունների ժամանակավոր աջակցության միջոցառումները մասնակի կառավարել են մարդկանց և ընկերությունների վրա էներգիայի գնաճի ազդեցությունը՝ չնայած որոշ երկրներում դրանք մեծացրել են հարկաբյուջետային լարվածությունը։
Central Asia remains the fastest-growing subregion, with growth expected to reach 5.8 percent in 2026. The Kyrgyz Republic is projected to grow by 9.6 percent, and Uzbekistan by 7.9 percent. Growth in the Western Balkans is likely to accelerate from 2.6 percent in 2025 to 3.1 percent in 2026, while Poland stands out in central Europe with growth of 3.6 percent. Growth in Ukraine is expected to slow to 1.2 percent, reflecting damage to critical infrastructure and disruptions to exports.
Կենտրոնական Ասիան շարունակում է մնալ ամենաարագ աճող ենթատարածաշրջանը և ակնկալվում է, որ 2026 թվականին աճը կկազմի 5.8 տոկոս. Ղրղզստանի Հանրապետությունում կանխատեսվող աճը՝ 9.6 տոկոս, իսկ Ուզբեկստանում՝ 7.9 տոկոս։ Արևմտյան Բալկաններում աճը հավանաբար 2025 թվականի 2.6 տոկոսից 2026 թվականին կհասնի 3.1 տոկոսի, իսկ Լեհաստանն առանձնանում է կենտրոնական Եվրոպայում՝ 3.6 տոկոս աճ։ Ուկրաինայում ակնկալվում է, որ աճը կնվազի մինչև 1.2 տոկոս ՝ հաշվի առնելով կրիտիկական ենթակառուցվածքներին հասցված վնասները և արտահանումների խաթարումները։
High energy prices are also keeping inflation high, while sluggish growth in the EU and increased competition from other countries are weighing on exports and industrial activity, particularly in the machinery supply chain. Trade disruptions and military action in Ukraine, further increases in energy, transport and fertilizer prices, tighter global financial conditions, weak growth in key trading partners, and severe weather conditions remain key risk factors.
Էներգակիրների բարձր գները բարձր են պահում նաև գնաճի մակարդակը, իսկ ԵՄ-ում դանդաղ աճն ու այլ երկրներից մրցակցության ավելացումն ազդում են արտահանումների և արդյունաբերական գործունեության վրա՝ հատկապես մեքենաշինության ոլորտում մատակարարման շղթաների վրա։ Առևտրի խաթարումներն ու ռազմական գործողությունները Ուկրաինայում, էներգիայի, տրանսպորտի և պարարտանյութերի գների հավելյալ բարձրացումը, ավելի սեղմ համաշխարհային ֆինանսական պայմանները, առանցքային առևտրային գործընկերների մոտ թույլ աճը, ինչպես նաև եղանակային խիստ պայմանները շարունակում են հիմնական ռիսկային գործոններ հանդիսանալ։
With a particular focus on artificial intelligence, the report finds that AI is evolving faster than the region can absorb at this stage. Nearly one in five workers, mostly young people with good education, are doing work that is significantly impacted by AI. Fewer than one in 10 companies currently use AI, and that too for simple tasks.
Հատուկ ուշադրություն դարձնելով արհեստական բանականությանը՝ զեկույցը գտնում է, որ ԱԲ-ն ավելի արագ է զարգանում, քան տարածաշրջանը կարող է կլանել այս փուլում։ Հինգ աշխատողներից մոտ մեկը, մեծամասնությամբ լավ որակյալ կրթություն ստացած երիտասարդներ, այնպիսի աշխատանք են կատարում, որը զգալիորեն կրում է ԱԲ ազդեցություն։ Այժմ ավելի քիչ, քան 10 ընկերություններից մեկն է օգտվում ԱԲ-ից, այն էլ պարզ աշխատանքի համար։
The region has many of the prerequisites for AI development, including near-universal mobile coverage, favorable energy prices, and a strong talent pool in the technology sector. However, the report notes that its adoption is hampered by a lack of basic education and leadership skills, integrated and interoperable data, and computing power.
Տարածաշրջանն ունի արհեստական բանականության զարգացման բազմաթիվ նախադրյալներ, այդ թվում՝ բջջային կապի գրեթե համատարած ծածկույթ, էներգիայի բարենպաստ սակագներ և տեխնոլոգիական ոլորտի ուժեղ կադրային ներուժ։Սակայն զեկույցում նշվում է, որ դրա որդեգրմանը խանգարում է հիմնարար կրթության և ղեկավարման հմտությունների, ինտեգրված և փոխգործարկելի տվյալների և հաշվողական հզորությունների պակասը։
While the private sector should be the main driver of AI adoption, adoption, and innovation, preparing the workforce for this technology offers policymakers a real opportunity to address employment challenges and boost economic growth,” said Ivaylo Izvorski, Chief Economist for Europe and Central Asia at the World Bank. The main risk for the next decade will likely be not too much adoption and adoption of AI in the region, but too little.
Թեև մասնավոր հատվածը պետք է լինի ԱԲ ներդրման, հարմարեցման և նորարարության հիմնական շարժիչ ուժը, աշխատուժի նախապատրաստումն այս տեխնոլոգիային քաղաքականություն մշակողներին իրական հնարավորություն է տալիս լուծելու զբաղվածության հետ կապված խնդիրները և խթանելու տնտեսական աճը։, - նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվայլո Իզվորսկին։ Հաջորդ տասնամյակի հիմնական ռիսկը հավանաբար կլինի տարածաշրջանում արհեստական բանականության ոչ թե չափազանց շատ, այլ չափազանց քիչ որդեգրումն ու հարմարեցումը։
In addition to improving the efficiency of existing sectors, AI can create the basis for the emergence of new products, services, professions, and industries. Two key prerequisites for making all this a reality are skills development and a significantly greater inflow of private capital. Governments can foster such inflows by expanding access to affordable computing resources, thereby creating opportunities for the export of computing power, provided that there is adequate demand.
Բացի գործող ոլորտների արդյունավետության բարձրացումից՝ ԱԲ-ը կարող է հիմք ստեղծել նոր ապրանքների, ծառայությունների, մասնագիտությունների և ոլորտների ի հայտ գալու համար։ Այս ամենն իրականություն դարձնելու երկու կարևորագույն նախապայմաններն են հմտությունների զարգացումը և մասնավոր կապիտալի զգալիորեն ավելի մեծ ներհոսքը։ Կառավարությունները կարող են խթանել նման ներհոսքը՝ ընդլայնելով հաշվողական ռեսուրսների հասանելիությունը մատչելի պայմաններով և դրանով իսկ հնարավորություններ ստեղծելով հաշվողական հզորությունների արտահանման համար՝ պայմանով, որ առկա է համապատասխան պահանջարկ։
Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ջրանջատումներ հոկտեմբերի 9-ին
Hetq / 7 minutes ago

Состоялась встреча Никола Пашиняна и Масуда Пезешкиана
Hetq / 35 minutes ago

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ
Hetq / 43 minutes ago

Քաղաքացիները ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանությանը
Hetq / 52 minutes ago
Related coverage

Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով մահացել է 5 մարդ
Ermenihaber / 2 minutes ago

ՌԴ առևտուրը ԱՊՀ երկրների հետ գերազանցել է 110 մլրդ դոլարը. Պուտին
Sputnik Armenia / 2 minutes ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին
Shant News / 19 minutes ago

Путин: Торговля РФ со странами СНГ превысила $110 млрд, более 90% расчетов – в нацвалютах
Sputnik Armenia / 26 minutes ago