Դե-ֆակտո խորհրդարանում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հալածանքը նորովի շարունակելու բացահայտ նպատակով։ Դե ինչ։ Դե-ֆակտո վարչապետը շարունակում է բոլորիս թելադրել իր օրակարգը, իսկ ընդդիմությունը դեռևս չի կարողանում այդ օրակարգին հակադրել ի՛ր օրակարգը, ավելի ճիշտ՝ դե-ֆակտո վարչապետին վարած քաղաքականությունը սկզբունքորեն չընդունող հարյուր-հազարավոր քաղաքացիների պահանջը սպասարկող օրակարգ։ Ու քանի դեռ չկա այլընտրանքային օրակարգ (հուսով եմ՝ ԴԵ՛Ռ չկա), ստիպված ենք արձագանքել նիկոլական օրակարգին։ Եվ «քննիչ հանձնաժողովի» միջոցով Հայ Եկեղեցու «հարցերը լուծելու» գաղափարը ես ոդակում եմ որպես «կրկնակի պղծություն»։ «Առաջին պղծությունը» հոգևորի դաշտում է։ Ոչ մի արտաքին կառույց իրավասու չէ քննել Հայ Եկեղեցու հարցերը։ Սա սկզբունք է։ Եվ դե-ֆակտո քննիչ հանձնաժողովի ստեղծման փաստն ինքնին ոտնահարում՝ պղծում է այդ սկզունքը։ Որքան էլ քարոզչական «նախաճաշ-մախաճաշ» կազմակերպի ռեժիմը՝ փորձելով իր օրակարգի համար ստանալ միջազգային լեգիտիմություն, միևնույն է, անհնար է քողարկել ակնհայտը — արևմտյան մոդելի պետությունը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտել Եկեղեցու ներքին հարցերին։ Վերջակետ։ «Երկրորդ պղծությունը» վերաբերում է ինքնին «քննիչ հանձնաժողովի» գաղափարին։ Պառլամենտարիզմի տեսության մեջ այն մտահղացվել և հետագայում սահմանադրական ամրագրում է ստացել՝ որպես ընդդիմությա՛ն գործիք։ Որպես իշխանությա՛նը սահմանափակող գործիք։ Իսկ դե-ֆակտո մեծամասնությունն այն այժմ օգտագործում է իր բուն նշանակությանը հակասող նպատակով, և այդ փաստն ինքնին նենգափոխում-պղծում է ժողովրդավարական այդ ինստիտուտի բուն գաղափարը։ Ռուբեն Մելիքյան, փաստաբան
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան
Դե-ֆակտո խորհրդարանում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հալածանքը նորովի շարունակելու բացահայտ նպատակով։ Դե ինչ։ Դե-ֆակտո… The post ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան appeared first on Ազգ.

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան պակասել է. Փաշինյան
Azg / 10 hours ago

Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու. Փաշինյան
Azg / 10 hours ago

Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Azg / 10 hours ago

Միգրացիայի ծառայությունը հերքել է կենսաչափական տվյալները մասնավոր օպերատորին փոխանցելու մասին տեղեկությունները
Azg / 11 hours ago
Related coverage

“The briefing was prepared for the Azerbaijani spy”: German ex-spy chief arrested on suspicion of espionage — Spiegel
Aravot / 8 minutes ago

#ՀԻՄԱ. ԱԺ-ՈՒՄ ՔՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՄԱՐ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 18 minutes ago

Paşinyan: “Azerbaycanlı asker ile Bakü’de tutulan Ermeni esirlerin takası farklı konular”
Ermenihaber / 27 minutes ago

Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Տիգրան Աբրահամյան
168 Jham / 28 minutes ago