ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Նշվում է, որ հոկտեմբերի 5-ին` կեսօրից հետո, 6-8-ին` գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Երևան քաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։Հոկտեմբերի 5-ին` առավելապես երեկոյան ժամերին, 6-8-ին՝ գիշերը և երեկոյան, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Ինչպես է դա եղել. 2026 թվականի Արեգակի ամբողջական խավարման կադրերը