Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով երէկ՝ կիրակի, սեպտեմբերի 27-ին ազգային առաջնորդարան այցելեցին 8-րդ շրջանի «Շահիդ Բեհեշթի» տարածքի հրամանատար, գնդապետ Ղասեմալի Մոհամմադին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը: Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ՝ դկտր. Արա Շահվերդեանը եւ դկտր. Գեղարդ Մանսուրեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանը, ինչպէս նաեւ հայ նահատակների ընտանիքներից ու անձնուրացներից ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց Սրբազան պաշտպանութեան տարիներին երկրի անվտանգութեան պահպանման ուղղութեամբ արձանագրւած նւիրեալ ծառայութիւններին: Ընդգծւեց նահատակների յիշատակի յաւերժացման եւ նրանց անձնազոհութեան ու նւիրումի մեծարման կարեւորութիւնը: Այս շրջագծում գոհունակութեամբ նշւեց նաեւ Իրանի հայ համայնքի զաւակների՝ նահատակների ու անձնուրացների ունեցած նշանակելի դերակատարութեանը երկրի պաշտպանութեան գործում: Նշւեց, որ նրանց օրինակելի ընթացքը համայնքի համար արժէքաւոր ժառանգութիւն եւ երկրի հանդէպ պատասխանատւութեան ու նւիրումի վկայութիւն են: Հանդիպման ընթացքում շեշտւեց նաեւ երկրի անվտանգութեան եւ խաղաղութեան պահպանման անհրաժեշտութիւնը՝ որպէս հասարակական կեանքի կայունութեան, համերաշխութեան եւ ժողովրդի խաղաղ համակեցութեան կարեւոր նախապայման: Հանդիպման աւարտին անձնուրացներին եւ նահատակների ընտանիքներին յանձնւեցին գնահատագրեր՝ ի նշան երախտագիտութեան եւ բարձր գնահատանքի: Ազգային առաջնորդարանի Հանրային կապ
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով այցելութիւն ազգային առաջնորդարան
Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով երէկ՝ կիրակի, սեպտեմբերի 27-ին ազգային առաջնորդարան այցելեցին 8-րդ շրջանի «Շահիդ Բեհեշթի» տարածքի հրամանատար, գնդապետ Ղասեմալի Մոհամմադին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը: Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ՝ դկտր. Արա Շահվերդեանը եւ դկտր. Գեղարդ Մանսուրեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ …
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
آغاز دور جدید بارش در کشور از امروز
Alik / 13 hours ago
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Alik / 14 hours ago

پزشکیان: ارامنه در ایران معروف به خوشنامی و درستکاری و سرمایه ارزشمند در پیوند روابط دو کشورند / روابط ایران و ارمنستان را در حوزههای تجارت، علم، فرهنگ و فناوری توسعه میدهیم
Alik / 14 hours ago

Ղալիբաֆ-Միրզոյեան հանդիպում. Կովկասը չպէտք է վերածւի արտաքին ուժերի աշխարհաքաղաքական մրցակցութեան դաշտի
Alik / 14 hours ago
Related coverage
No related coverage from other sources yet.