Translate this article

Showing in English.

3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Aravot Armenia· Sep 24
Human Rights

Constitutional questions of the TRIPP agreement remained unanswered

ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան

The Constitutional Court, by its decision SDO-1840 of September 15, 2026, recognized the obligations assumed by Armenia under the TRIPP Agreement as in accordance with the Constitution.

Սահմանադրական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 15-ի ՍԴՈ-1840 որոշմամբ Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց ԹՐԻՓՓ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները։

However, the decision does not answer the key questions regarding the constitutionality of the agreement.

Սակայն որոշումը չի պատասխանում համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ առանցքային հարցերին։

The court, in essence, was satisfied with rewriting the obligations assumed under the agreement, without justifying how they are combined with the requirements of the Constitution, in particular, the powers of the parliament and the guarantees of the right to property.

Դատարանն, ըստ էության, բավարարվել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վերաշարադրմամբ՝ չհիմնավորելով, թե ինչպես են դրանք համատեղվում Սահմանադրության պահանջների, մասնավորապես՝ խորհրդարանի լիազորությունների և սեփականության իրավունքի երաշխիքների հետ։

The main part of the decision is devoted to the objectives of the agreement,

Որոշման հիմնական մասը համաձայնագրի նպատակների,

Constitutional questions of the TRIPP agreement remained unanswered

The Constitutional Court, by its decision SDO-1840 of September 15, 2026, recognized the obligations assumed by Armenia under the TRIPP Agreement as in accordance with the Constitution. However, the decision does not answer the key questions regarding the constitutionality of the agreement. The court, in essence, was satisfied with the rewriting of the obligations assumed under the agreement, without substantiating how they are combined with the requirements of the Constitution, in particular, the powers of the parliament and the guarantees of property rights.

Սահմանադրական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 15-ի ՍԴՈ-1840 որոշմամբ Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց ԹՐԻՓՓ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Սակայն որոշումը չի պատասխանում համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ առանցքային հարցերին։ Դատարանն, ըստ էության, բավարարվել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վերաշարադրմամբ՝ չհիմնավորելով, թե ինչպես են դրանք համատեղվում Սահմանադրության պահանջների, մասնավորապես՝ խորհրդարանի լիազորությունների և սեփականության իրավունքի երաշխիքների հետ։

The main part of the decision is the statement of the goals, provisions of the agreement and Armenia's obligations. And the constitutional assessment is presented in paragraph 12, with one general conclusion: the obligations are consistent with the concept of a sovereign state enshrined in Article 1 of the Constitution and the foreign policy objectives provided for in Article 13.

Որոշման հիմնական մասը համաձայնագրի նպատակների, դրույթների և Հայաստանի պարտավորությունների շարադրանքն է։ Իսկ սահմանադրական գնահատականը ներկայացված է 12-րդ կետում՝ մեկ ընդհանուր եզրակացությամբ․ պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված ինքնիշխան պետության հայեցակարգին և 13-րդ հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության նպատակներին։

However, the peace-making goals of the program or the provisions on preserving Armenia's sovereignty do not in themselves answer other questions. Can the parliament agree to legislative deviations, the content of which has not yet been determined? Can the state undertake in advance to ensure the alienation of land, when its constitutional permissibility must be substantiated separately in each case?

Սակայն ծրագրի խաղաղասիրական նպատակները կամ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու մասին դրույթներն ինքնին չեն պատասխանում այլ հարցերի։ Կարո՞ղ է խորհրդարանը համաձայնել օրենսդրական շեղումների, որոնց բովանդակությունը դեռ որոշված չէ։ Կարո՞ղ է պետությունը նախապես պարտավորվել ապահովել հողերի օտարումը, երբ յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին հիմնավորվի դրա սահմանադրական թույլատրելիությունը։

The court simply did not address these two main constitutional issues of the agreement.

Համաձայնագրի այս երկու հիմնական սահմանադրական խնդիրներին դատարանը պարզապես չի անդրադարձել:

Agreement on something that has not yet been decided

Համաձայնություն մի բանի շուրջ, որը դեռ որոշված չէ

Under Article 3, paragraph 6 of the agreement, Armenia undertakes to accept deviations from its legislation in the areas of joint-stock companies, state procurement and public-private partnerships. However, it is not specified what specific deviations are envisaged, to what extent and for whom.

Համաձայնագրի 3-րդ հոդվածի 6-րդ կետով Հայաստանը պարտավորվում է ընդունել շեղումներ իր օրենսդրությունից՝ բաժնետիրական ընկերությունների, պետական գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ոլորտներում։ Սակայն չի նշվում՝ կոնկրետ ինչ շեղումներ են նախատեսվում, ինչ շրջանակով և ում համար։

Their content is left to the Shareholders’ Agreement and the company’s charter to be concluded later. The Shareholders’ Agreement will be governed by the law of the United States and the State of New York. These commercial documents will not undergo the parliamentary ratification and preliminary constitutional review procedures provided for an international agreement.

Դրանց բովանդակությունը թողնված է հետագայում կնքվելիք Բաժնետիրական համաձայնագրին և ընկերության կանոնադրությանը։ Բաժնետիրական համաձայնագիրը կարգավորվելու է ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի իրավունքով։ Այդ առևտրային փաստաթղթերը չեն անցնելու միջազգային պայմանագրի համար նախատեսված խորհրդարանական վավերացման և նախնական սահմանադրական ստուգման ընթացակարգերը։

The Constitutional Court reproduced this obligation in paragraph 6.3 of the decision. But it did not answer the main question: can the National Assembly agree in advance to such deviations from the legislation, the content of which will be determined later by other documents?

ՍԴ-ն այս պարտավորությունը վերարտադրել է որոշման 6.3-րդ կետում։ Բայց չի պատասխանել գլխավոր հարցին՝ արդյոք Ազգային ժողովը կարո՞ղ է նախապես համաձայնել օրենսդրությունից այնպիսի շեղումների, որոնց բովանդակությունը հետագայում որոշվելու է այլ փաստաթղթերով։

The issue is not simply that some details will be clarified later. The issue is about the content of the deviations from the law. By ratifying the agreement, the parliament will bind Armenia with an international obligation, the specific scope of which will be clarified later. Refusing to make the deviations envisaged at that moment may already raise the issue of a violation of the agreement.

Խնդիրը պարզապես այն չէ, որ որոշ մանրամասներ ճշտվելու են ավելի ուշ։ Խոսքը հենց օրենքից շեղումների բովանդակության մասին է։ Վավերացնելով համաձայնագիրը՝ խորհրդարանը Հայաստանին կկապի միջազգային պարտավորությամբ, իսկ դրա կոնկրետ շրջանակը կհստակեցվի դրանից հետո։ Այդ պահին նախատեսվող շեղումներից հրաժարվելը կարող է արդեն առաջացնել համաձայնագրի խախտման հարց։

Article 116 of the Constitution reserves to the parliament, in particular, the ratification of international treaties that provide for financial or property obligations and require changes to laws. This authority has a substantive meaning only if the parliament can understand what it is agreeing to. The Constitutional Court decision does not explain how this requirement is met in this case.

Սահմանադրության 116-րդ հոդվածը խորհրդարանին է վերապահում, մասնավորապես, ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսող և օրենքների փոփոխություն պահանջող միջազգային պայմանագրերի վավերացումը։ Այդ լիազորությունը բովանդակային իմաստ ունի միայն այն դեպքում, երբ խորհրդարանը կարող է հասկանալ, թե ինչի է համաձայնում։ ՍԴ որոշումը չի բացատրում, թե ինչպես է այդ պահանջը պահպանվում այս դեպքում։

Translation differences also remained unaddressed

Թարգմանական տարբերությունները ևս մնացել են չքննարկված

The issue is further complicated by the differences between the Armenian and English texts of the agreement.

Խնդիրն ավելի են բարդացնում համաձայնագրի հայերեն և անգլերեն տեքստերի տարբերությունները։

According to the Armenian text, Armenia agrees to “provide for exceptions … in the legislation of Armenia.” In English, however, it refers to the adoption of deviations from Armenian legislation without the same explicit requirement to establish them by law.

Ըստ հայերեն տեքստի Հայաստանը համաձայնում է «բացառություններ նախատեսել … Հայաստանի օրենսդրությամբ»։ Անգլերենում, սակայն, խոսքը Հայաստանի օրենսդրությունից շեղումներ ընդունելու մասին է՝ առանց դրանք օրենքով սահմանելու նույնպիսի հստակ պահանջի։

Similarly, the Armenian text states that exceptions must be “specified” in commercial documents, while in English, they are “defined.” In one case, the document may simply reproduce an already adopted rule, in another, it may determine its content.

Նույն կերպ հայերեն տեքստում ասվում է, որ բացառությունները պետք է «նշվեն» առևտրային փաստաթղթերում, իսկ անգլերենում՝ «սահմանվեն»։ Մի դեպքում փաստաթուղթը կարող է պարզապես վերարտադրել արդեն ընդունված կանոնը, մյուս դեպքում՝ որոշել դրա բովանդակությունը։

There are other differences. For example, in the English text of Article 4, paragraph 4, Armenia’s obligation to conclude a concession agreement is linked to the company’s notification. This wording is absent in Armenian. And Armenia’s “veto” is in English a shareholder’s right, while the Armenian version might suggest that it is reserved to Armenia as a State party to the agreement.

Այլ տարբերություններ ևս կան։ Օրինակ՝ 4-րդ հոդվածի 4-րդ կետի անգլերեն տեքստում կոնցեսիոն պայմանագիր կնքելու Հայաստանի պարտավորությունը կապվում է ընկերության ծանուցման հետ։ Հայերենում այդ ձևակերպումը բացակայում է։ Իսկ Հայաստանի «վետոն» անգլերենում բաժնետիրոջ իրավունք է, մինչդեռ հայերեն շարադրանքից կարող է թվալ, թե այն Հայաստանին վերապահված է որպես համաձայնագրի կողմ հանդիսացող պետության։

The agreement does not specify which text prevails in the event of linguistic differences. The Constitutional Court reproduced the Armenian wording without discussing the impact of these differences on the scope of Armenia’s obligations.

Համաձայնագիրը չի սահմանում, թե լեզվական տարբերությունների դեպքում որ տեքստն է գերակայում։ ՍԴ-ն վերարտադրել է հայերեն ձևակերպումները՝ չքննարկելով այդ տարբերությունների ազդեցությունը Հայաստանի պարտավորությունների ծավալի վրա։

Given the American origin of the initiative and the fact that the text was originally drafted in English, these differences are most likely the result of translation errors. But their cause does not eliminate the problem: the milder wording of the Armenian version is not a sufficient basis for considering Armenia’s obligations more limited. Moreover, the content of future deviations in both versions is uncertain.

Հաշվի առնելով նախաձեռնության ամերիկյան ծագումն ու տեքստի՝ սկզբնապես անգլերեն կազմված լինելու հանգամանքը՝ այս տարբերությունները, ամենայն հավանականությամբ, թարգմանական սխալների հետևանք են։ Բայց դրանց պատճառը չի վերացնում խնդիրը․ հայերեն տարբերակի ավելի մեղմ ձևակերպումները բավարար հիմք չեն Հայաստանի պարտավորություններն ավելի սահմանափակ համարելու համար։ Առավել ևս, որ երկու տարբերակներում էլ ապագա շեղումների բովանդակությունն անորոշ է։

The result of land alienation is promised in advance

Հողերի օտարման արդյունքը խոստացվում է նախապես

The second main issue concerns the lands in the project implementation areas. According to Article 6, paragraph 1 of the Agreement, Armenia undertakes to take the necessary measures and ensure, as soon as possible, that these lands are or can become the property of Armenia, free from encumbrances and third-party rights. All financial costs will also be borne by Armenia.

Երկրորդ հիմնական խնդիրը վերաբերում է ծրագրի իրականացման տարածքների հողերին։ Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով Հայաստանը պարտավորվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել, որ այդ հողերը հանդիսանան կամ կարողանան դառնալ Հայաստանի սեփականություն՝ ազատված ծանրաբեռնվածություններից և երրորդ անձանց իրավունքներից։ Բոլոր ֆինանսական ծախսերը նույնպես կրելու է Հայաստանը։

The Constitutional Court reproduced this obligation in paragraph 6.11 of the decision, but did not discuss its correlation with the constitutional protection of the right to property.

ՍԴ-ն այս պարտավորությունը վերարտադրել է որոշման 6.11-րդ կետում, սակայն չի քննարկել դրա հարաբերակցությունը սեփականության իրավունքի սահմանադրական պաշտպանության հետ։

Article 60, Part 5 of the Constitution permits the alienation of property for the overriding interests of the public in exceptional cases and in the manner prescribed by law, with prior and adequate compensation. Therefore, in the case of each plot of land, there must be a real opportunity to verify the grounds for alienation and, in their absence, to refuse the alienation.

Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասը հանրության գերակա շահերի համար սեփականության օտարումը թույլատրում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով՝ նախնական ու համարժեք փոխհատուցմամբ։ Հետևաբար յուրաքանչյուր հողամասի դեպքում պետք է իրական հնարավորություն լինի ստուգելու օտարման հիմքերը և, դրանց բացակայության դեպքում, հրաժարվելու օտարումից։

But if the state has previously committed itself by an international agreement to ensure the acquisition of rights to land and the elimination of third party rights, what happens when the alienation of a specific plot of land is constitutionally inadmissible? Can Armenia refuse it without violating its international obligation?

Բայց եթե պետությունը միջազգային համաձայնագրով նախապես պարտավորվել է ապահովել հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերումը և երրորդ անձանց իրավունքների վերացումը, ի՞նչ է տեղի ունենում, երբ կոնկրետ հողամասի օտարումը սահմանադրորեն անթույլատրելի է։ Կարո՞ղ է Հայաստանը հրաժարվել դրանից՝ առանց միջազգային պարտավորությունը խախտելու։

The requirement in the agreement to take measures “in accordance with the legislation of Armenia” is important. However, the Constitutional Court should have clarified whether this reservation allows not to ensure the promised result when the protection of property rights requires it. The decision does not answer this question.

Համաձայնագրում առկա՝ «Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող» միջոցներ ձեռնարկելու պահանջը կարևոր է։ Սակայն ՍԴ-ն պետք է պարզաբաներ՝ արդյոք այդ վերապահումը թույլ է տալիս չապահովել խոստացված արդյունքը, երբ սեփականության իրավունքի պաշտպանությունը դա պահանջում է։ Այդ հարցին որոշումը պատասխան չի տալիս։

Decades of rights, with a scope to be determined later

Տասնամյակների իրավունքներ՝ հետագայում որոշվելիք ծավալով

Article 6, paragraph 2 of the agreement grants the company exclusive land use and development rights, related permits and “all other rights” for 49 years. Their scope will be jointly determined by the government and the company. The rights can be fully transferred to special-purpose organizations, and their term can be extended by mutual agreement for another 50 years.

Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով ընկերությանը 49 տարով տրամադրվում են հողօգտագործման բացառիկ և կառուցապատման իրավունքներ, հարակից թույլտվություններ ու «մյուս բոլոր իրավունքները»։ Դրանց շրջանակը համատեղ որոշելու են կառավարությունն ու ընկերությունը։ Իրավունքները կարող են ամբողջությամբ փոխանցվել հատուկ նշանակության կազմակերպություններին, իսկ դրանց ժամկետը՝ փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել ևս 50 տարով։

The Constitutional Court also reproduced this provision in paragraph 6.12 of the decision. However, it did not clarify where the possibilities of agreement between the government and the company end when determining the scope of state permits and other rights and where the mandatory requirements of legal regulation begin.

ՍԴ-ն այս դրույթը ևս վերարտադրել է՝ որոշման 6.12-րդ կետում։ Բայց չի պարզաբանել, թե պետական թույլտվությունների և այլ իրավունքների շրջանակը որոշելիս որտեղ են ավարտվում կառավարության ու ընկերության պայմանավորվածության հնարավորությունները և սկսվում օրենքով կարգավորման պարտադիր պահանջները։

Similarly, Armenia’s obligation to conclude a concession or other agreement with an organization approved by the company remained without assessment.

Նույն կերպ առանց գնահատականի է մնացել Հայաստանի պարտավորությունը՝ կոնցեսիոն կամ այլ համաձայնագիր կնքելու ընկերության հաստատած կազմակերպության հետ։

The answer to these questions cannot be only that Armenia maintains sovereignty. It was necessary to check how specific obligations are combined with the constitutional powers of state bodies and the limits of their implementation.

Այս հարցերի պատասխանը չի կարող լինել միայն այն, որ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը։ Պետք էր ստուգել, թե կոնկրետ պարտավորություններն ինչպես են համատեղվում պետական մարմինների սահմանադրական լիազորությունների և դրանց իրականացման սահմանների հետ։

The Constitutional Court’s decision does not eliminate the need to change the text

ՍԴ որոշումը չի վերացնում տեքստը փոխելու անհրաժեշտությունը

The Constitutional Court’s decision is final and entered into force upon publication. It opened the way for the ratification of the agreement. However, the binding nature of the decision does not mean that it answered the questions related to the constitutionality of the agreement. The court was obliged to raise these issues and assess them. If the court considered that the problematic provisions could be interpreted in accordance with the Constitution, it should have clearly fixed that interpretation, excluding their unconstitutional application. And the contradictions that could not be eliminated by the interpretation should have become the basis for a decision on the inconsistency of the agreement with the Constitution. However, the decision contains neither such an analysis nor a mandatory interpretation resolving the more than obvious constitutional issues. The Constitutional Court should have at least clarified that:

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։ Այն բացել է համաձայնագրի վավերացման ճանապարհը։ Սակայն որոշման պարտադիր լինելը չի նշանակում, որ այն պատասխանել է համաձայնագրի սահմանադրականության հետ կապված հարցադրումներին։ Դատարանը պարտավոր էր վեր հանել այդ խնդիրները և գնահատել դրանք։ Եթե դատարանը համարում էր, որ խնդրահարույց դրույթները հնարավոր է մեկնաբանել Սահմանադրությանը համապատասխան, ապա պետք է հստակ ամրագրեր այդ մեկնաբանությունը՝ բացառելով դրանց հակասահմանադրական կիրառումը։ Իսկ մեկնաբանությամբ չվերացվող հակասությունները պետք է հիմք դառնային համաձայնագրի` Սահմանադրության հետ անհամապատասխանության մասին որոշման համար։ Որոշման մեջ, սակայն, ո՛չ նման վերլուծություն կա, ո՛չ առավել քան ակնհայտ սահմանադրական խնդիրները լուծող պարտադիր մեկնաբանություն։ Սահմանադրական դատարանը առնվազն պետք է հստակեցներ, որ՝

Of course, the positive decision of the Constitutional Court does not oblige the parliament to ratify the agreement in its current form. The National Assembly may refuse ratification, demanding that the problematic provisions be first reviewed in accordance with the due procedures provided for by international law. However, given the current balance of power in parliament, this possibility remains purely theoretical.

Իհարկե, Սահմանադրական դատարանի դրական որոշումը խորհրդարանին չի պարտադրում վավերացնել համաձայնագիրը ներկայիս տեսքով․ Ազգային ժողովը կարող է մերժել վավերացումը՝ պահանջելով միջազգային իրավունքով նախատեսված պատշաճ ընթացակարգերով նախ վերանայել խնդրահարույց դրույթները։ Սակայն խորհրդարանում ուժերի ներկայիս հարաբերակցության պայմաններում այդ հնարավորությունը մնում է զուտ տեսական։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.