Փարիզում ցուցարարները ջադուփշուր են անում Վոլտեր բուլվարի տարածքում գտնվող գրասենյակները և խանութների ցուցափեղկերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:Նշվում է, որ բողոքի ակցիաներն ուղեկցվում են ցուցարարների և ոստիկանության միջև կոշտ բախումներով: Ցուցարարներն ուժայինների վրա հրավառ նյութեր և քարեր են նետում, նրանք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառում։Հոկտեմբերի 5-ին մի քանի հազար մարդ աշակերտների և ուսանողների ցույցին էր դուրս եկել՝ ուսանողների արհմիությունների կոչով։ Սկզբում ակցիան խաղաղ էր ընթանում, այնուհետև իրավիճակը սկսեց թեժանալ. ցուցարարները սկսեցին աղբամաններ նետել շարասյանն ուղեկցող ոստիկանության աշխատակիցների վրա:Դրանից հետո ոստիկանները կիրառեցին խլացնող նռնակներ, ապա նաև արցունքաբեր գազ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել մի քանի նախարարների հետ՝ երկրում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակի պատճառով:Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտներն արդեն երկրորդ շաբաթն է՝ բողոքում են գերծանրաբեռնված ժամանակացույցի, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտում այլ խնդիրների դեմ: Ակցիաների մի մասն ուղեկցվում են անկարգություններով։ Վերջին տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ, որոնցից շատերն անչափահասներ են։