Showing in English.
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
The Church Crisis in the Party Trenches
Եկեղեցական ճգնաժամը՝ կուսակցական խրամատներում
The Public Relations and Information Center of the Prime Minister's Office of the Republic of Armenia has published a statement on the "de facto head of the Armenian Apostolic Holy Church and a number of ...
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք …

You are using an outdated browser. Please upgrade your browser.
You are using an outdated browser. Please upgrade your browser.
The Public Relations and Information Center of the Prime Minister's Office of the Republic of Armenia has published a report on the "Crisis in the Church as a result of the activities of the de facto head of the Armenian Apostolic Holy Church and a number of high-ranking clergy and ways to resolve it."
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։
It was prepared based on the 2026–2031 program of the Government of the Republic of Armenia and by order of the Prime Minister of the Republic of Armenia. The report is a serious document. It was prepared by the Public Relations and Information Center on the instructions of the Prime Minister and identified sixteen manifestations of the crisis. Accusations of violating the vow of piety, lack of financial control, the procedure for terminating the status of clergy, political involvement, external influences, conflicts in the dioceses of the Diaspora, management of church property, disruption of congregations.
Այն պատրաստվել է՝ բխելով ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։ Զեկույցը ծանր փաստաթուղթ է։ Այն վարչապետի հանձնարարությամբ պատրաստել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը և առանձնացրել ճգնաժամի տասնվեց դրսևորում։ Կուսակրոնության ուխտի խախտման մեղադրանքներ, ֆինանսական ֆինանսական վերահսկողության բացակայություն, հոգևորականների կարգավիճակի դադարեցման կարգ, քաղաքական ներգրավվածություն, արտաքին ազդեցություններ, Սփյուռքի թեմերում հակամարտություններ, եկեղեցական գույքի կառավարում, ժողովների խափանում։
The key issue of the report is very deep. It is about the church management system. The National Ecclesiastical Assembly last convened on October 27, 1999, for the election of Karekin II. Since then, the supreme representative body of the church has not convened. According to the Mother See’s own official description, the National Ecclesiastical Assembly is the supreme body of church authority. It elects the Catholicos, adopts the church’s constitution, defines the relations between structures, and hears the reports of the Catholicos and other bodies.
Զեկույցի առանցքային խնդիրը շատ խորն է։ Խոսքը եկեղեցու կառավարման համակարգի մասին է։ Ազգային-եկեղեցական ժողովը վերջին անգամ գումարվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Գարեգին Բ-ի ընտրության համար։ Դրանից հետո եկեղեցու գերագույն ներկայացուցչական մարմինը չի գումարվել։ Մայր Աթոռի սեփական պաշտոնական նկարագրությամբ Ազգային-եկեղեցական ժողովն է եկեղեցու իշխանության գերագույն մարմինը։ Այն ընտրում է կաթողիկոսին, ընդունում եկեղեցու սահմանադրությունը, սահմանում կառույցների հարաբերությունները, լսում կաթողիկոսի ու մյուս մարմինների հաշվետվությունները։
The report reveals a deep crisis in church governance. Over the years, the real role of representative bodies has weakened, decision-making has been concentrated in a narrow circle, and mechanisms of control and accountability have lost their practical power. As a result, a system of governance has been formed in which institutions have been nominally preserved, while the real content of power has been transferred outside them.
Զեկույցը բացում է եկեղեցու կառավարման խորքային ճգնաժամը։ Տարիների ընթացքում ներկայացուցչական մարմինների իրական դերակատարությունը թուլացել է, որոշումների կայացումը կենտրոնացել է նեղ շրջանակում, իսկ վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմները կորցրել են իրենց գործնական ուժը։ Արդյունքում ձևավորվել է կառավարման մի համակարգ, որտեղ ինստիտուտները պահպանվել են անվանապես, իսկ իշխանության իրական բովանդակությունը տեղափոխվել է դրանցից դուրս։
The failure to convene the National Ecclesiastical Assembly for decades, the absence of a unified constitution, and the weakening of internal checks and balances have gradually formed a highly centralized system of governance. The real weight of decisions has accumulated in a narrow circle, and representative and elected bodies have lost their practical significance. The report makes this very institutional rupture a key one: diocesan and parish elected structures in Armenia have not formed a stable and effective system of governance, and the adoption of a unified church constitution has remained unfinished for decades. As a result of all this, the dispute over the behavior of individual individuals has grown into a crisis of the governance system. The problem lies in the centralization of power and the structure that has allowed this centralization to be maintained and reproduced for years.
Ազգային-եկեղեցական ժողովի տասնամյակներ շարունակ չհրավիրվելը, միասնական սահմանադրության բացակայությունն ու ներքին հակակշիռների թուլացումը աստիճանաբար ձևավորել են խիստ կենտրոնացված կառավարման համակարգ։ Որոշումների իրական կշիռը կուտակվել է նեղ շրջանակում, իսկ ներկայացուցչական և ընտրովի մարմինները կորցրել են իրենց գործնական նշանակությունը։ Զեկույցը հենց այս ինստիտուցիոնալ խզումն է դարձնում առանցքային․ թեմական ու ծխական ընտրովի կառույցները Հայաստանում չեն ձևավորել կայուն և գործուն կառավարման համակարգ, իսկ եկեղեցական միասնական սահմանադրության ընդունումը տասնամյակներ շարունակ մնացել է չավարտված։ Այս ամենի արդյունքում առանձին անձանց վարքի շուրջ վեճը վերաճել է կառավարման համակարգի ճգնաժամի։ Խնդիրը իշխանության կենտրոնացման մեջ է և այն կառուցվածքի, որը տարիներ շարունակ թույլ է տվել այդ կենտրոնացումը պահպանել ու վերարտադրել։
Secular participation is not an innovation for the Armenian Church. It is one of the important layers of its historical governance tradition. The Armenian National Constitution of 1863 in the Ottoman Empire gave the community clear forms of representative governance and involved the laity in the organization of church, educational, and public life. The 1945 National Ecclesiastical Council in Etchmiadzin continued the same institutional logic, linking the election of the Catholicos with the issue of assembly representation and church regulation.
Աշխարհական մասնակցությունը Հայ եկեղեցու համար նորամուծություն չէ։ Այն նրա պատմական կառավարման ավանդույթի կարևոր շերտերից է։ 1863 թվականի Հայոց ազգային սահմանադրությունը Օսմանյան կայսրությունում համայնքին տվեց ներկայացուցչական կառավարման հստակ ձևեր և աշխարհականներին ներգրավեց եկեղեցական, կրթական ու հասարակական կյանքի կազմակերպմանը։ 1945 թվականի Ազգային-եկեղեցական ժողովը Էջմիածնում շարունակեց նույն ինստիտուցիոնալ տրամաբանությունը՝ կաթողիկոսի ընտրությունը կապելով ժողովական ներկայացուցչության և եկեղեցական կարգավորման խնդրի հետ։
This experience is an important political memory. The Armenian Church has preserved not only spiritual authority, but also mechanisms of collective participation during the most difficult periods of history. The assembly, elections, the voice of the laity, and the distribution of responsibility are tools formed within the Armenian church culture. Therefore, their restoration today is not a departure from tradition; it is a return to the very culture of governance thanks to which the church has long been able to combine spiritual authority, community representation, and national responsibility.
Այս փորձը կարևոր քաղաքական հիշողություն է։ Հայ եկեղեցին պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններում պահպանել է ոչ միայն հոգևոր հեղինակությունը, այլև հավաքական մասնակցության մեխանիզմները։ Ժողովը, ընտրությունը, աշխարհականի ձայնը և պատասխանատվության բաշխումը հայկական եկեղեցական մշակույթի ներսում ձևավորված գործիքներ են։ Հետևաբար այսօր դրանց վերականգնումը ավանդույթից հեռացում չէ՝ դա վերադարձ է հենց այն կառավարման մշակույթին, որի շնորհիվ եկեղեցին երկար ժամանակ կարողացել է համադրել հոգևոր իշխանությունը, համայնքային ներկայացուցչությունն ու համազգային պատասխանատվությունը։
The issue here already goes beyond the framework of intra-Armenian governance and enters the geopolitical field. The Armenian Apostolic Church is widespread in the legal, political, and social systems of a number of states around the world. Its dioceses operate in an environment of different legislation, property rules, forms of state control, and external influences. Such a structure cannot maintain unity for long by the power of historical heritage alone. It requires clear rules, definition of jurisdiction, accountability and reliable central governance.
Խնդիրն այստեղ արդեն դուրս է գալիս ներհայկական կառավարման շրջանակից և մտնում աշխարհաքաղաքական դաշտ։ Հայ Առաքելական եկեղեցին տարածված է աշխարհի մի շարք պետությունների իրավական, քաղաքական և հասարակական համակարգերում։ Նրա թեմերը գործում են տարբեր օրենսդրությունների, սեփականության կանոնների, պետական վերահսկողության ձևերի և արտաքին ազդեցությունների միջավայրում։ Այդպիսի կառույցը չի կարող երկար պահպանել միասնականությունը միայն պատմական ժառանգության ուժով։ Այն պահանջում է հստակ կանոններ, իրավասությունների սահմանում, հաշվետվողականություն և վստահելի կենտրոնական կառավարում։
The long-standing disputes concerning the Bulgarian and French dioceses in the report are manifestations of this very problem. Disputes over property, statutes, leadership and diocesan autonomy cease to be purely ecclesiastical issues over time. They concern the courts, administrative bodies, local communities and sometimes also centers of foreign political influence. Therefore, the weakness of the internal governance of the church can turn into not only a legal crisis, but also a loss of national influence. For a church with a large Diaspora network, the quality of governance is already a matter of national security and external resilience.
Զեկույցում Բուլղարիայի և Ֆրանսիայի թեմերին վերաբերող երկարատև վեճերը հենց այս խնդրի դրսևորումներից են։ Գույքի, կանոնադրության, առաջնորդության և թեմական ինքնավարության շուրջ հակասությունները ժամանակի ընթացքում դադարում են լինել զուտ եկեղեցական հարցեր։ Դրանք առնչվում են տվյալ պետության դատարաններին, վարչական մարմիններին, տեղական համայնքներին և երբեմն նաև արտաքին քաղաքական ազդեցության կենտրոններին։ Այդ պատճառով եկեղեցու ներքին կառավարման թուլությունը կարող է վերածվել ոչ միայն իրավական ճգնաժամի, այլև համազգային ազդեցության կորստի։ Սփյուռքի մեծ ցանց ունեցող եկեղեցու համար կառավարման որակն արդեն ազգային անվտանգության և արտաքին դիմադրունակության խնդիր է։
The section on Russian influence is the most sensitive for this reason. The report refers to information published by the National Security Service about Archbishop Ezras Nersisyan, his Russian state connections and political activities recorded in Russian dioceses. It raises questions of national security.
Ռուսական ազդեցության մասին բաժինը հենց այս պատճառով ամենազգայունն է։ Զեկույցը հղում է անում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ ԱԱԾ հրապարակած տեղեկություններին, նրա ռուսաստանյան պետական կապերին և Ռուսաստանի թեմերում արձանագրված քաղաքական գործունեությանը։ Այն ազգային անվտանգության հարցադրումներ է առաջացնում։
The assessment of the report also requires a clear understanding of its nature. It is not an independent ecclesiastical study or a judicial investigation. The document was prepared by order of the Prime Minister and in a structure subordinate to the executive branch, therefore its institutional origin is an important circumstance in itself. The basis of the sources is multi-layered: official documents, court materials, church canons, press publications, information spread on social networks and individual testimonies. These sources do not have the same probative force, but together they form an extensive factual field and open up a complete picture of the problems that have accumulated over a long time. The value of the report lies precisely in this combination: it brings to public discussion not only individual episodes, but also a whole system of governance, jurisdiction, ownership, accountability and external influences.
Զեկույցի արժևորումը պահանջում է նաև հստակ հասկանալ դրա բնույթը։ Այն անկախ եկեղեցագիտական հետազոտություն կամ դատական քննություն չէ։ Փաստաթուղթը պատրաստվել է վարչապետի հանձնարարությամբ և գործադիր իշխանությանը ենթակա կառույցում, հետևաբար դրա ինստիտուցիոնալ ծագումն ինքնին կարևոր հանգամանք է։ Աղբյուրների հիմքը բազմաշերտ է՝ պաշտոնական փաստաթղթեր, դատական նյութեր, եկեղեցական կանոնագրեր, մամուլի հրապարակումներ, սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններ և անհատական վկայություններ։ Այս աղբյուրները նույն ապացուցողական ուժը չունեն, սակայն միասին ձևավորում են ծավալուն փաստական դաշտ և բացում երկար ժամանակ կուտակված խնդիրների ամբողջական պատկերը։ Զեկույցի արժեքը հենց այդ համադրության մեջ է․ այն հանրային քննարկման է բերում ոչ միայն առանձին դրվագներ, այլև կառավարման, իրավասությունների, սեփականության, հաշվետվողականության և արտաքին ազդեցությունների մի ամբողջ համակարգ։
The scope of state jurisdiction becomes key here. The constitutional order of Armenia simultaneously guarantees the freedom of religious organizations, enshrines their independence from the state and recognizes the exclusive mission of the Armenian Apostolic Church in the spiritual life of the Armenian people, in the development of national culture and preservation of identity. State-church relations can be regulated by law, but this authority does not give the state a mandate for internal church authority.
Պետության իրավասության ծավալն այստեղ դառնում է առանցքային։ Հայաստանի սահմանադրական կարգը միաժամանակ երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատությունը, ամրագրում նրանց ինքնուրույնությունը պետությունից և ճանաչում Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման ու ինքնության պահպանման գործում։ Պետություն–եկեղեցի հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, սակայն այդ իրավասությունը պետությանը եկեղեցու ներքին իշխանության մանդատ չի տալիս։
This distinction is of principle. The state is responsible for the rule of law, property rights, financial legitimacy, citizen rights, and public security. The canonical order of the church, the formation of spiritual authority, and the legitimacy of internal governance belong to the church community and its institutions. Public authority can demand compliance with the law, respond to legal issues, and protect violated rights. The reorganization of power within the church, however, cannot become a sphere of direct state intervention. It is precisely the observance of this principle that will determine the credibility of the reform process.
Այս տարբերակումը սկզբունքային է։ Պետությունը պատասխանատու է օրենքի գերակայության, սեփականության իրավունքի, ֆինանսական օրինականության, քաղաքացու իրավունքների և հանրային անվտանգության համար։ Եկեղեցու կանոնական կարգը, հոգևոր իշխանության ձևավորումը և ներքին կառավարման լեգիտիմությունը պատկանում են եկեղեցական համայնքին ու նրա հաստատություններին։ Հանրային իշխանությունը կարող է պահանջել օրենքի պահպանում, արձագանքել իրավական խնդիրներին և պաշտպանել խախտված իրավունքները։ Եկեղեցու ներսում իշխանության վերաձևավորումը, սակայն, չի կարող վերածվել պետության անմիջական միջամտության ոլորտի։ Հենց այս սկզբունքի պահպանումն է որոշելու նաև բարենորոգման գործընթացի վստահելիությունը։
It is noteworthy that the report’s roadmap itself considers clergy and laity as subjects of reform and keeps state involvement within the framework of constitutional and legislative powers. This point is one of the most important self-regulatory principles of the document.
Հատկանշական է, որ հենց զեկույցի ճանապարհային քարտեզն էլ բարենորոգման սուբյեկտ է համարում հոգևորականներին ու աշխարհականներին և պետական ներգրավվածությունը պահում սահմանադրական ու օրենսդրական իրավասությունների շրջանակում։ Այս կետը փաստաթղթի ամենակարևոր ինքնակարգավորող սկզբունքներից է։
The main danger ahead is the politicization of the process. The parliamentary opposition has already announced that it considers the possible investigative commission an initiative with a legitimacy problem and is not going to participate in its work, while the government does not rule out the creation of such a commission. Under these conditions, the institutional issue of church governance can easily turn into another partisan confrontation. In that case, not only the content of individual facts will be disputed, but also the legitimacy, purpose, and political motives of the entire process. And when the topic of reform enters the logic of the government-opposition struggle, the main issue - the quality of church governance, the role of representative bodies, accountability, and internal checks and balances - is pushed to the background. The worst scenario for Armenia is precisely this: to turn the institutional crisis accumulated over the years into another political battle and thereby close the discussion that has actually matured for a long time.
Առաջիկա հիմնական վտանգը գործընթացի քաղաքականացումն է։ Խորհրդարանական ընդդիմությունն արդեն հայտարարում է, որ հնարավոր քննիչ հանձնաժողովը համարում է իրավաչափության խնդիր ունեցող նախաձեռնություն և չի պատրաստվում մասնակցել դրա աշխատանքներին, մինչդեռ իշխանությունը չի բացառում նման հանձնաժողովի ստեղծումը։ Այս պայմաններում եկեղեցու կառավարման մասին ինստիտուցիոնալ հարցը հեշտությամբ կարող է վերածվել հերթական կուսակցական դիմակայության։ Այդ դեպքում կվիճարկվի արդեն ոչ միայն առանձին փաստերի բովանդակությունը, այլև ամբողջ գործընթացի լեգիտիմությունը, նպատակը և քաղաքական շարժառիթները։ Իսկ երբ բարեփոխման թեման մտնում է իշխանություն–ընդդիմություն պայքարի տրամաբանության մեջ, բուն խնդիրը՝ եկեղեցու կառավարման որակը, ներկայացուցչական մարմինների դերը, հաշվետվողականությունն ու ներքին հակակշիռները, հետին պլան են մղվում։ Հայաստանի համար ամենավատ սցենարը հենց սա է՝ տարիներով կուտակված ինստիտուցիոնալ ճգնաժամը վերածել հերթական քաղաքական ճակատամարտի և դրանով փակել այն քննարկումը, որն իրականում վաղուց հասունացել է։
The most important question of the report is finally very clear. How is the national institution governed, who controls the government, who elects, who is accountable, who has the right to appeal?
Զեկույցի ամենակարևոր հարցը վերջապես շատ պարզ է։ Ինչպե՞ս է կառավարվում համազգային հաստատությունը, ո՞վ է վերահսկում իշխանությունը, ո՞վ է ընտրում, ո՞վ է հաշվետու, ո՞վ ունի բողոքարկման իրավունք։
The Armenian Church has lived through centuries of empires, wars, genocide, and Soviet control. Its next challenge has a much more mundane name: The Institute.
Հայոց եկեղեցին դարեր շարունակ ապրել է կայսրությունների, պատերազմների, ցեղասպանության և խորհրդային վերահսկողության միջով։ Նրա հաջորդ փորձությունը շատ ավելի առօրյա անուն ունի։ Ինստիտուտ։
Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թբիլիսիում
1in.am / 4 hours ago

Սիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան
1in.am / 4 hours ago

Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
1in.am / 5 hours ago

Դավիթ Թադևոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները
1in.am / 5 hours ago
Related coverage

Հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպում՝ Գորիսում. Կհանդիպի՞ Փաշինյանը Պուտինի ու Ալիևի հետ
Alpha News / 19 minutes ago

Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում են #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների հանդիպումը անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ
Aravot / 1 hour ago

#Ուղիղ․ «ՈւժեղՀայաստան» խմբակցությանհանդիպումը` անհետ կորած և զոհված զինծառայողներիծնողների հետ
Hraparak / 1 hour ago