Աղի լճի տարածքում սկսված բարեկարգման աշխատանքները դժգոհություն են առաջացրել մի շարք այցելուների շրջանում, որոնք մտահոգություն են հայտնել եղեգնուտների հնարավոր վնասման և ծրագրի շուրջ հանրային քննարկումների բացակայության վերաբերյալ։ Երևանի քաղաքապետարանը, սակայն, հայտարարում է, որ շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը, իսկ աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։ Քաղաքապետարանը խոստանում է առաջիկայում հրապարակել ծրագրի ամբողջական մանրամասները։ «Երեկվանից տարածվում է տեղեկություն այն մասին, որ «Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել, իսկ որոշ հրապարակումներում դրանք ներկայացվում են նաև որպես «քանդման աշխատանքներ»։ Սա հանրության շրջանում առաջացրել է որոշակի անհանգստություն և մտահոգություն։ Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։ Միաժամանակ հարկ է նշել, որ այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։ Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։ Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի ամբողջությամբ՝ հստակեցնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ինչ նպատակով և ինչ արդյունք է նախատեսվում ունենալ։ Կոչ ենք անում այս թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։ «Այս եղեգներին ձեռք չտան»․ բողոք՝ Աղի լճի բարեկարգման ծրագրի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հիշեցնենք, որ Factor TV-ին նախօրեին զրուցել էր Աղի լճի որոշ այցելուների հետ, որոնք մտահոգություն էին հայտնել, որ նախատեսվող աշխատանքների հետևանքով կարող են ոչնչացվել եղեգնուտները, որոնք կարևոր նշանակություն ունեն լճի էկոհամակարգի պահպանման համար։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքապետարանը՝ Աղի լճի շուրջ աղմուկի մասին
Աղի լճի տարածքում սկսված բարեկարգման աշխատանքները դժգոհություն են առաջացրել մի շարք այցելուների շրջանում, որոնք մտահոգություն են հայտնել եղեգնուտների հնարավոր վնասման և ծրագրի շուրջ հանրային քննարկումների բացակայության վերաբերյալ։ Երևանի քաղաքապետարանը, սակայն, հայտարարում է, որ շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը, իսկ աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։ Քաղաքապետարանը խոստանում է առաջիկայում …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 6 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 8 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 8 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 9 hours ago
Related coverage

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 5 hours ago

Ընդդիմությունը կարող էր փոխել իրավիճակը, բայց գնաց իշխանությանը սպասարկելու ճանապարհով
Noyan Tapan TV / 5 hours ago

Ալիևի ուղերձը հայերին․ հնազանդվեք, հակառակ դեպքում ավելի վատ է լինելու
Noyan Tapan TV / 5 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 6 hours ago