Translate this article

Premium remembers your language across every page. Upgrade

Alik Iran· Sep 16
Artsakh & Karabakh

ՍՊԱՍԵԼՈՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱՄՔԻ ՅԱՂԹԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԳԻՆ…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ Պատմական գիտութիւնների թեկնածու   1. Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային համախոհները, մշտապէս «արդարանալու» համար, եւրոմէտ են ձեւացել…։ Եւ ահա, հերթական «արդարացմամբ» փոխհատուցւեցին նոյն եւրո-դիւանագէտների կողմից, օրերս, հէնց իրենց   թողտւութեամբ ադրբեջանցիներին նւիրաբերւած Շուշիում, Ստեփանակերտում ու Գանձասարում։ Նոյնիսկ եւրոերկրների դիւանագիտական ա՛յն ներկայացուցիչները, որոնք իրենց սենատներում յօգուտ Արցախի ինքնորոշման իրաւունքի բանաձեւին էին քւէարկել, Արցախի ու …

ՍՊԱՍԵԼՈՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱՄՔԻ ՅԱՂԹԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԳԻՆ…
Originally published by Alik in Iran on Sep 16. This summary is provided for discovery; the full article remains the property of its original publisher.

1. Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային համախոհները, մշտապէս «արդարանալու» համար, եւրոմէտ են ձեւացել…։ Եւ ահա, հերթական «արդարացմամբ» փոխհատուցւեցին նոյն եւրո-դիւանագէտների կողմից, օրերս, հէնց իրենց թողտւութեամբ ադրբեջանցիներին նւիրաբերւած Շուշիում, Ստեփանակերտում ու Գանձասարում։ Նոյնիսկ եւրոերկրների դիւանագիտական ա՛յն ներկայացուցիչները, որոնք իրենց սենատներում յօգուտ Արցախի ինքնորոշման իրաւունքի բանաձեւին էին քւէարկել, Արցախի ու արցախահայութեան պատմութիւնը, մշակոյթն ու արժանապատւութիւնն նենգափոխող, ծաղրի ու ծանակի ենթարկող հաջիեւեան հայատեացութեանը ժպտադէմ հայեացքներով էին արձագանգում…։ 2. Բաքւի իշխանաւորների արտաքին քաղաքականութեան այսպէս ասած՝ թիւ մէկ դիւանագէտ Բայրամովը, սակայն, միաժամանակ կրկնել է վերադասի յայտարարութիւնը՝ թրամփեան «TRIPP»-միջանցքի մասին, ըստ որի՝ դէպի Նախիջեւան տանող նոյն միջանցքի հայաստանեան հատւածի մուտքն ու ելքը ամբողջովին պէտք է վերահսկւի ադրբեջանական ուժայինների կողմից…։ Այս առթիւ Հայաստանի «թաւշեայ» իշխանաւորների կողմից ցայժմ որեւէ արձագանգ՝ ի չիք։ Սպասենք իրանական պաշտօնական արձագանգին, որի փորձագիտական շրջանակները նոյն միջանցքը անւանել են ոչ աւել, ոչ պակաս քան՝ «Թուրանա-ՆԱՏՕ-ական»…։ 3. ՀՀ-ի այսպէս ասած՝ արտաքին ճակատում վերոգրեալ ներգործուն սպառնալիքներին զուգահեռ, արդէն իր ներուժ կարողականութեամբ սպառնալիք է հանդիսանում Տիգրանաշէնի մօտալուտ նւիրաբերումը։ Այստեղ, սակայն, նոյնինքն թաւշեայ իշխանապետը Տիգրանաշէնի թաթարական անւանումը արտաբերելով՝ շեշտեց դրա ադրբեջանական պատկանելիութեան մասին, այլապէս՝ շանտաժելով պատերազմի վտանգը ընդդէմ «թաւշեայ, խաղաղասէ՜ր ու յատկապէս՝ ժողովրդավա՜ր Հայաստանի»…։ Այստեղ էլ պէտք է սպասել իրանական պաշտօնական արձագանգին, քանզի Տիգրանաշէնի տւչութեամբ, փաստօրէն վտանգւում ու խոցւում է հայ-իրանական միջպետական-ստրատեգիական ճանապարհը, դրանից բխող ե՛ւ աշխարհագրաքաղաքական, ե՛ւ տնտեսա-առեւտրական վնասներով…։ 4. «Ժողովրդավա՜ր» Հայաստանում, ինչ խօսք՝ ընթանում է դատավարութիւնների ու դատաքննութիւնների յարաճուն գործընթաց, որն քանակական աճ է գրանցում քաղբանտարկեալների ճամբարներում։ Այստեղ, սակայն, աշխարհականի ու հոգեւորականի միջեւ ոչ մի խտրութիւն չի դրւում, երբ ամբաստանեալների շարքը համալրւում է քաղաքական գործիչներով, կուսակցութիւնների առաջնորդներով, եպիսկոպոս-արքեպիսկոպոսներով ընդհուպ՝ նախկին Նախագահներ ու Ամենայն Հայոց Կաթողիկոս…։ Ու ՔՊ-ական «ժողովրդավարական բաստիոն»-ից ամենաշատը հրճւում է ադրբեջանա-թուրքական դաշինքը իր զոյգ մեջլիսների ամբիոններում ու հայատեաց մեդիադաշտի ամենօրեայ հաղորդումներում…։ 5. Հայաստանեան իշխանախումբն, ահա, նոյն եւրոդիւանագէտների ու եւրոկառոյցների նիւթա- (ան)բարոյական խրախուսանքներով շարունակում է իր հակազգային ու հակապետական թուրքահաճոյ կուրսը…։ Մնում է մեզ հաստատակամօրէն սպասել՝ թուրք-ադրբեջանական ու նրանց հայանուն գործընկերներին ըստ ամենայնի խափանող-սաստող՝ ներազգային ու ինչու ոչ՝ համազգային կամքի յաղթական ու անայլընտրանք արձագանգին…։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.