ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետ Միխայ Պոպշոյի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական տեխնոլոգիական արտադրանքի արտահանման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի խորացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, թվային զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Դավիթ Թադևոսյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես տնտեսական դիմակայունության ամրապնդման և մրցունակության բարձրացման կարևոր նախապայման։ Հայկական կողմը մոլդովացի գործընկերներին ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական կրթության ոլորտներում Հայաստանի հաջողված փորձը։ Որպես օրինակ՝ ներկայացվել են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության և այլ կենտրոնների մոդելները։ Քննարկվել են նաև տեխնոլոգիական ստարտափների, նորարարական կենտրոնների և տեխնոպարկերի միջև անմիջական համագործակցության հաստատման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիական արտադրանքի և տեխնոլոգիական ծառայությունների արտահանման աշխարհագրության ընդլայնման ու դիվերսիֆիկացման հնարավորություններին՝ Մոլդովան դիտարկելով որպես հայկական տեխնոլոգիական արտադրանքի համար հեռանկարային շուկա և եվրոպական շուկաներ մուտք գործելու կարևոր գործընկեր։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային շփումները՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։ The post Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Իսրայելում տեղի է ունեցել 26-րդ գումարման Քնեսեթի բացումը․ երդվել է 120 պատգամավոր | news.am
Infocom / 5 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Infocom / 6 hours ago

Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպել է Լուկաշենկոյի հետ | news.am
Infocom / 6 hours ago

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո | news.am
Infocom / 6 hours ago
Related coverage

Ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ Հայաստանում․ ո՞վ է գալիս և ի՞նչ է շահում երկիրը
Shant News / 5 hours ago

Հայաստանը մոտենում է ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու պահին. զրույց Բենիամին Պողոսյանի հետ
Shant News / 5 hours ago

Պապոյանը կարևորել է Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակը
1in.am / 6 hours ago

Yandex-ը չի կարողանում վերականգնել հաճախորդների տվյալների 3 տոկոսը
Azatutyun / 7 hours ago