Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 10-ին, ըստ անհրաժեշտության, չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: «Այցերի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները։ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների ղեկավարների և բժշկական անձնակազմերի հետ։ Այցերի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման։ Արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ ՄԻՊ հաստատության կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացվող այցերը կրում են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրությունում։ The post ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Իսրայելում տեղի է ունեցել 26-րդ գումարման Քնեսեթի բացումը․ երդվել է 120 պատգամավոր | news.am
Infocom / Nov 10

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Infocom / Nov 10

Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպել է Լուկաշենկոյի հետ | news.am
Infocom / Nov 10

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո | news.am
Infocom / Nov 10
Related coverage

Մոսկվայի օրակարգում Հայաստանի հարցն է․ կզրկե՞ն Հայաստանին ձայնի իրավունքից
ABC Media / Nov 10

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը. Լիլիթ Գալստյան
Aravot / Nov 10

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները
Public Television of Armenia — 1Lurer / Nov 10

Arsen Gevorgyan of Strong Armenia dies in jail
CivilNet / Nov 10