azatutyun.am Yandex-ի տվյալների կենտրոնների վրա ուկրաինական հարձակումներից հետո ընկերության մասնագետներին չի հաջողվել վերականգնել հաճախորդների տվյալների գրեթե 3 տոկոսը: Այդ մասին ասված է ամպային հարթակի աշխատանքի վերաբերյալ Yandex-ի հաղորդագրությունում : «Մենք վերականգնել ենք հաճախորդների տվյալների 97.16 տոկոսի հասանելիությունը: Մնացած 2.84 տոկոսը վերականգնել հնարավոր չէ սարքավորումների կրիտիկական վնասվածքների և հարթակում պահուստային պատճենների բացակայության պատճառով», – հայտարարում է ընկերությունը: Ուկրաինան անցած ամիս հարձակվել էր Yandex-ի տվյալների վեց կենտրոններից երեքի վրա՝ Կալուգայում, Վլադիմիրի և Ռյազանի մարզերում: Արդյունքում դրանք դադարեցրել էին աշխատանքը, իսկ Yandex Cloud-ն աշխատում էր վթարային ռեժիմով: The post Yandex-ը չի կարողանում վերականգնել հաճախորդների տվյալների 3 տոկոսը | azatutyun.am appeared first on Infocom .