ԶՊՄԿ ՓԲԸ-ն կրթության և մասնագիտական զարգացման խթանումը դիտարկում է որպես իր կորպորատիվ պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը՝ շարունակաբար աջակցելով կրթական հաստատություններին և ծրագրերին, ինչպես նաև նպաստելով կրթական նախաձեռնությունների իրականացմանը։ Ընկերությունը կարևորում է հատկապես այն կրթական նախաձեռնությունները, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս ոչ միայն ձեռք բերել տեսական գիտելիքներ, այլև զարգացնել գործնական հմտությունները, ծանոթանալ բիզնես միջավայրի առանձնահատկություններին և կիրառել իրենց գիտելիքները իրական խնդիրների լուծման ընթացքում։ Այս մոտեցման օրինակներից է CASE KEY կրթական ծրագիրը։ Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում,որ մասնակիցներն աշխատում են իրական գործնական խնդիրների և մարտահրավերների շուրջ՝ առաջարկելով դրանց լուծման սեփական տարբերակները։ Ձևաչափը հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի մոտիկից ծանոթանալ բիզնես գործընթացներին, զարգացնել վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքի և որոշումների կայացման հմտությունները։ Այս փուլում ծրագրի մասնակից ուսանողներն արդեն ստացել են իրենց առաջադրանքները, և առաջիկայում նրանք պետք է աշխատեն առաջադրված խնդիրների շուրջ, սահմանված ժամկետներում` ներկայացնեն իրենց արդյունքները։ Մրցող թիմերը պետք է առաջարկեն ԶՊՄԿ-ի արտադրական ծավալների ընդլայնման իրենց նախագծերը։ Բոլոր առաջարկներից ժյուրին կընտրի բնապահպանական և տնտեսական տեսակետներից ամենաարդյունավետ տարբերակը։ Ծրագրի ավարտին աշխատանքները կամփոփվեն մրցութային կարգով՝ հնարավորություն տալով գնահատելու մասնակիցների առաջարկած լուծումների արդյունավետությունն ու կիրառելիությունը։ ԶՊՄԿ-ի համար կրթական ծրագրերին աջակցությունը մեկանգամյա նախաձեռնություն չէ։ Ընկերությունը կարևորում է կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև կապի ամրապնդումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության և պահանջարկի ավելացմանը։ Այս համատեքստում կարևոր են այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, գիտելիքների զարգացմանը և ապագա մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանը։ CASE KEY ծրագրին հովանավորությունը ևս մեկ քայլ է այս ուղղությամբ։ ԶՊՄԿ-ն կարևորում է կրթական նախագծերի այնպիսի ձևաչափերը, որոնք ուսանողներին ներգրավում են ակտիվ աշխատանքի, խրախուսում ինքնուրույն մտածողությունն ու նախաձեռնողականությունը և հնարավորություն տալիս կրթական միջավայրում ձեռք բերված գիտելիքները կապել իրական բիզնես խնդիրների հետ։ Ընկերությունը շարունակելու է աջակցել կրթական նախաձեռնություններին՝ նպաստելով որակյալ կրթության զարգացմանը, մասնագիտական ներուժի ձևավորմանը և հատկապես հանքարդյունաբերության ոլորտի համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԶՊՄԿ-ն երկրորդ անգամ հովանավորում է CASE KEY կրթական ծրագիրը
ԶՊՄԿ-ն երկրորդ անգամ հովանավորում է CASE KEY կրթական ծրագիրը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ընդդիմությունը եթե հաստատակամ է, որ այդ ձայները չի տալու, ինչի՞ դեմ է պայքարելու (տեսանյութ)
A1plus / 6 hours ago

Ընդդիմությունը եթե հաստատակամ է, որ այդ ձայները չի տալու, ինչի՞ դեմ է պայքարելու
A1plus / 6 hours ago

Օրացույց․ 10-ը նոյեմբերի․ Մուշեղ Մովսիսյանին 27-ի գործով ձերբակալում են հենց ԱԺ-ում (տեսանյութ)
A1plus / 6 hours ago

Երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողով՝ Խաղաղության համաժողովի շրջանակում (տեսանյութ)
A1plus / 6 hours ago
Related coverage

Ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ Հայաստանում․ ո՞վ է գալիս և ի՞նչ է շահում երկիրը
Shant News / 6 hours ago

Հայաստանը մոտենում է ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու պահին. զրույց Բենիամին Պողոսյանի հետ
Shant News / 6 hours ago

Պապոյանը կարևորել է Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակը
1in.am / 7 hours ago

Yandex-ը չի կարողանում վերականգնել հաճախորդների տվյալների 3 տոկոսը
Azatutyun / 8 hours ago