25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է։ Ընդամենը 3 հոգով մեկնարկած բիզնեսն այսօր արդեն ունի շուրջ 500 աշխատակից։ Տարեցտարի ընդլայնելով արտադրությունը, PROFAL-ը Նաիրի համայնքում հիմնեց նաև տարածաշրջանում եզակի և աննախադեպ արտադրողականություն ունեցող ապակու մշակման գործարան: PROFAL ընկերության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգն է, որի աջակցությամբ էլ գործարանը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով: «PROFAL-ի հաջողության գրավականներից է մարդկային ռեսուրսը. մեր բոլոր աշխատակիցները բարձր մասնագիտացում ունեն ու երկար ժամանակ աշխատում են մեզ հետ: Made in Armenia պիտակով մեր արտադրանքը մենք ներկայացնում ենք աշխարհի ամենազարգացած երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Սաուդյան Արաբիայում, իսկ այս տարի մուտք գործեցինք Կանադա, նաև արտահանում ենք իրականացնում Ռուսաստան և Կարիբյան կղզիներ։ Այս պահին աշխատում ենք հոլանդական շուկա մուտք գործելու ուղղությամբ։ Մենք կառուցել ենք Հայաստանում եզակի մեծությամբ ապակու մշակման գործարան. աշխատանքները դեռ չեն կանգնել, ավելի մեծ ներդրումներ ենք անելու այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։ Գործարանի կառուցման ժամանակ տեղյակ էինք Ակբա լիզինգի ծրագրերից ու օգտվեցինք դրանցից։ Ձեռք բերեցինք ընկերության ամբողջ հաստոցային պարկը գրեթե 0%-ով, որն առաջին երեք տարին սուբսիդավորում էր պետությունը: Նմանատիպ ծրագրերը խթանում են բիզնեսի զարգացումը։ Այն, ինչ Ակբա լիզինգն է առաջարկել ու արել մեզ համար, շատ գովելի է, որովհետև հավասարազոր այլ պայմաններ մենք չենք ստացել ու այստեղ այն, ինչը տեսնում եք, իրենց հետ համատեղ աշխատանքի արդյունքն է»,- նշել է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։ Ընկերությունը Հայաստանում և արտերկրում իրականացրել է ավելի քան 30.000 նախագիծ, որոնց քանակն ամեն տարի ավելանում է։ Մանրամասն՝ տեսանյութում։ Ակբա լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ *գովազդ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է։ Ընդամենը 3 հոգով մեկնարկած բիզնեսն այսօր արդեն ունի շուրջ 500 աշխատակից։Տարեցտարի ընդլայնելով արտադրությունը, PROFAL-ը Նաիրի համայնքում հիմնեց նաև տարածաշրջանում եզակի և աննախադեպ արտադրողականություն ունեցող ապակու մշակման գործարան:PROFAL...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

ՀՀ-Թուրքիա սահմանը կարող է բացվել շուտով
Armenian Business News (ABNews) / 9 hours ago

WhatsApp-ի նոր ղեկավարի տեսլականը. ինչ է փոխվելու 3 միլիարդ օգտատերերի համար
Armenian Business News (ABNews) / 9 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 2026 Թ.
Armenian Business News (ABNews) / 10 hours ago

Նոյեմբերի 10-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 10 hours ago
Related coverage

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Aravot / 8 hours ago

Մահ՝ ճաղերի հետևում․ 4 անուն, 4 ողբերգական պատմություն
ABC Media / 8 hours ago

Հայկական բջիջները պետք է հաղթեն ՀՀ եւ Սփյուռքի օրգանիզմի մեջ. Ռուբեն Կարապետյան
Aravot / 10 hours ago

Փաշինյանը 3-րդ անգամ կպարտվի՞ Կապանում․ 12 համայնքներում ընտրություններ են
News.am / 10 hours ago