25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է։ Ընդամենը 3 հոգով մեկնարկած բիզնեսն այսօր արդեն ունի շուրջ 500 աշխատակից։ Տարեցտարի ընդլայնելով արտադրությունը, PROFAL-ը Նաիրի համայնքում հիմնեց նաև տարածաշրջանում եզակի և աննախադեպ արտադրողականություն ունեցող ապակու մշակման գործարան: PROFAL ընկերության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգն է, որի աջակցությամբ էլ գործարանը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով: «PROFAL-ի հաջողության գրավականներից է մարդկային ռեսուրսը. մեր բոլոր աշխատակիցները բարձր մասնագիտացում ունեն ու երկար ժամանակ աշխատում են մեզ հետ: Made in Armenia պիտակով մեր արտադրանքը մենք ներկայացնում ենք աշխարհի ամենազարգացած երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Սաուդյան Արաբիայում, իսկ այս տարի մուտք գործեցինք Կանադա, նաև արտահանում ենք իրականացնում Ռուսաստան և Կարիբյան կղզիներ։ Այս պահին աշխատում ենք հոլանդական շուկա մուտք գործելու ուղղությամբ։ Մենք կառուցել ենք Հայաստանում եզակի մեծությամբ ապակու մշակման գործարան. աշխատանքները դեռ չեն կանգնել, ավելի մեծ ներդրումներ ենք անելու այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։ Գործարանի կառուցման ժամանակ տեղյակ էինք Ակբա լիզինգի ծրագրերից ու օգտվեցինք դրանցից։ Ձեռք բերեցինք ընկերության ամբողջ հաստոցային պարկը գրեթե 0%-ով, որն առաջին երեք տարին սուբսիդավորում էր պետությունը: Նմանատիպ ծրագրերը խթանում են բիզնեսի զարգացումը։ Այն, ինչ Ակբա լիզինգն է առաջարկել ու արել մեզ համար, շատ գովելի է, որովհետև հավասարազոր այլ պայմաններ մենք չենք ստացել ու այստեղ այն, ինչը տեսնում եք, իրենց հետ համատեղ աշխատանքի արդյունքն է»,- նշել է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։ default Ընկերությունը Հայաստանում և արտերկրում իրականացրել է ավելի քան 30.000 նախագիծ, որոնց քանակն ամեն տարի ավելանում է։ Մանրամասն՝ տեսանյութում։ Ակբա լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ — 00 – – ԱՊ The post 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 8 hours ago

Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն
24TV / 24News / 8 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 8 hours ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»
24TV / 24News / 8 hours ago
Related coverage

Էջմիածնի բազմաբնակարանների բակերից ապամոնտաժվում են ապօրինի ավտոտնակները. ծրագրի արժեք՝ 410 մլն դրամ
Public Television of Armenia — 1Lurer / 8 hours ago

Գիտությունը պետք է դառնա տնտեսության շարժիչ ուժը, ոչ թե նրա պասիվ ուղևորը. քննարկում ԳԱԱ-ում
Public Television of Armenia — 1Lurer / 8 hours ago

Եթե բոլոր սանկցիաները միաժամանակ կիրառվեն, կունենանք տնտեսական շատ լուրջ հետևանքներ. Վարդան Արամյան
5TV Armenia / 8 hours ago

Վրաստանի ՀՆԱ-ն սեպտեմբերին աճել է 6.0%-ով
168 Jham / 8 hours ago