Ռուսական զորքերը նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան հարձակվել են Խարկովի վրա, ինչի հետևանքով վեց մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է Խոլոդնոգորսկի շրջանում մասնավոր տանը։ Վնասվել է շուրջ 10 ավտոմեքենա։ Խերսոնում ռուսական FPV անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքի իններորդ հարկում գտնվող բնակարանում։ Տուժել է մեկ կին։ Կիրովոգրադի մարզի Գոլովանովսկի շրջանում վնասվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից նշել են, որ կրկնակի հարվածների մշտական սպառնալիքը դժվարացրել է հրդեհաշիջման աշխատանքները։ Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ լույս նոյեմբերի 10-ի գիշերը Ռուսաստանը հարվածել է մեկ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 162 հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Առավոտվա դրությամբ ուկրաինական ուժերը խոցել են 135 ԱԹՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել են Դնեպրոպետրովսկի մարզի Վոլնոգորսկ և Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքներում գտնվող էլեկտրական ենթակայանների, ինչպես նաև Կիևի մարզում երկու էլեկտրական ենթակայանների հարվածելու մասին։ Նույն հայտարարության համաձայն՝ հարվածներ են հասցվել նաև Սև ծովում գտնվող երկու բեռնատար նավի և մեկ լցանավի։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / 6 hours ago

Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 6 hours ago

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Factor.am / 6 hours ago

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Factor.am / 6 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 6 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 6 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 6 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 6 hours ago